-Սիրված երգչուհի, բիզնես լեդի, բարեգործ, տնային տնտեսուհի, մայր… Ինչպե՞ս է ստացվում համադրել այս ամենը, և կարողանո՞ւմ եք արդյոք ամեն ինչ պահել ներդաշնակության մեջ:
-Ընդհանրապես համադրել շատ հեշտ է, երբ մարդը կազմակերպված է: Բիզնեսը հիմնականում տնօրինում են ընտանիքիս անդամները: Բարեգործությունը տարիներ շարունակ արել եմ, ուղղակի հիմա գրանցվեց. դա էլ դժվար չէ: Մայր լինելը գերագույն հաճույք է, համենայն դեպս ինձ համար: Ուղղակի պետք է հասկանալ' որին ինչքան ժամանակ տրամադրես: Եթե ինչ-որ մեկը կարիերիստ է և ժամանակի մեծ մասը գործին է հատկացնում, պարզ է, որ ընտանիքում չի հասցնի: Ինձ համար բոլորը հավասար են, բայց առաջին տեղում ընտանիքն է: Կարող եմ ամեն ինչ թողնել հանուն ընտանիքիս:
-Նունե Եսայանի ստեղծագործական կյանքում անընդհատ իրար են հաջորդում դադարներն ու ակտիվ գործունեությունը, հանգամանքների բերումո՞վ է ստացվում, թե՞ նպատակադրված:
-Չէ, երբեք չեմ պլանավորում: Երբ սկսվում է կարիերան, բնականաբար չես մտածում ընտանիք կազմել, երեխա ունենալ և այլն: Այդ ժամանակ միայն համերգներ, շրջագայություններ: Բայց գալիս է մի տարիք, երբ զգում ես, որ այդ ամենը շատ լավ է, բայց պակասում է մի բան: Արդեն փորձում ես մի փոքր «պաուզա» տալ այստեղ և անցնել մյուսին: Ես ամեն ինչ թողեցի և ամբողջովին նվիրվեցի երեխայիս: Ոչ թե նրա համար, որ իրեն էր պետք, այլ ինձ էր պետք այդ հանգիստը:
-Նունե Եսայանի երգարվեստի մեջ կարծես առանձին ճյուղ է ձևավորվել' զուգերգեր: Կա՞ն համաշխարհային աստղեր, ում հետ կցանկանայիք համալրել այս շարքը:
-Շատ կուզեի Ալլա Պուգաչովայի հետ երգել: Դրսի աստղեր չէ, բայց այ իր հետ մեծ հաճույքով կերգեի մի լավ, լուրջ երգ:
-Նունե Եսայանի անվան շուրջ անընդհատ պատմություններ են հյուսվում, գրեթե միշտ մամուլի ուշադրության կենտրոնում եք, ինչպե՞ս եք արձագանքում դրան:
-Շատ նորմալ այնքան ժամանակ, մինչև չսկսեն վատ բաներ խոսել, երբ պատճառ են ման գալիս չարախոսելու, վնասելու: Ամեն փոքրիկ բան կարող է պատճառ հանդիսանալ մեր անվան շուրջ խոսակցությունների' չհասկանալով, որ մենք ընդամենը արվեստագետ ենք, երգում ենք, միգուցե և որպես քաղաքացի մասնակցություն ենք ունենում տարբեր ասպարեզներում: Բայց անընդհատ կեղծ լուրեր, կեղտոտ բաներ վերագրել մեզ միայն իրենց նյութը հետաքրքիր դարձնելու համար, տգեղ է շատ:
-Ամսագրերից մեկը Ձեզ ճանաչել է սեքս խորհրդանիշ, ինքներդ համարո՞ւմ եք Ձեզ այդպիսին:
-Ընդհանրապես ես այդ բառն այդքան էլ չեմ սիրում: Յուրաքանչյուր ամսագիր առաջին էջի վրա անպայման այդ բառն է գրում, որպեսզի վաճառվի: Երբևէ չեմ ձգտել սեքսուալ երևալ: Ես ինձ հմայիչ, հաճելի ու հետաքրքիր կարող եմ համարել, բայց երբեք չեմ ասի գեղեցիկ, սեքսուալ կին: Կինը պետք է հմայիչ լինի, իսկ սեքսուալն ուրիշ բան է:
-Ի՞նչ է նշանակում լինել սեքսուալ:
-Որ ամեն ինչից բոլ-բոլ է (ծիծաղում է-LN).հիմա այդպես են կարծում աղջիկները, որ եթե ամեն ինչից շատ է, ուրեմն սեքսուալ է: Ընդհանրապես պետք է տղամարդկանց հարցնել, գուցե նրանք ուրիշ կարծիք ունեն սեքսուալության մասին:
-Մի ժամանակ Նունե Եսայանը չգիտեր' սերը ինչ է, որտեղից և ինչու է իր սիրտը հանում տեղից: Իսկ հիմա՞:
-Ես միշտ էլ իմացել եմ՝ սերը ինչ է, որտեղից (ծիծաղում է-LN): Հիմա ավելի լավ գիտեմ' սերը ինչ է: Մեր ընտանիքում առաջին օրվանից սերը կա մինչև այսօր: Ու դա Ավոյի շնորհքն է ավելի շատ: Ես միշտ փակ, ինքնամփոփ եմ եղել, չեմ արտահայտել սերս: Իսկ Ավոն՝ հակառակը. ինքը անընդհատ ասում է ու ստիպում է, որ ես էլ բարձրաձայնեմ: Հենրիի հետ էլ ամեն օր, ամեն ժամ ասում ենք, որ սիրում ենք. այնքան հաճելի է…
-Նունե Եսայան-Ավո Խալաթյան. զույգ, որի միասնությունը բազմաթիվ բամբասանքների առիթ դարձավ: Կարո՞ղ են բամբասանքները խոչընդոտ դառնալ սիրող զույգի համար:
-Չէ: Ի սկզբանե մեր հարաբերությունները շատ բաց են եղել: Հենց սկզբից բոլոր գաղտնիքներն ասել ենք միմյանց, չնայած որ չասեինք էլ' պարզ կլիներ: Իմ կյանքն էլ, նրանն էլ միշտ բաց են եղել մարդկանց համար:
-Բամբասանքներից մեկն էլ այն էր, որ Ավոյի մայրը' Փիրուզա Խալաթյանը, դեմ էր ձեր ամուսնությանը: Իրականում ինչպե՞ս ընդունեցին Ավոյի հարազատները ձեր միությունը:
-Չգիտեմ' ինչպես են հորինել, բայց առաջին օրվանից Ավոյի մայրն էլ, հայրն էլ կողմ են եղել' ի զարմանս ինձ: Երևի թե մինչև այդ էլ տեսել էին' ինչպիսի մարդ եմ, ինչպես եմ մտածում:Եվ հետո, նրանք տեսել են իմ սերը դեպի իրենց տղան և նաև Ավոյի սերը իմ հանդեպ: Միակ խոչընդոտը տարիքային տարբերությունը կարող էր լինել, այն էլ' Ավոյի ծնողները լավ գիտեին, որ տարիքը ոչ մի դեր չի խաղալու:
-Ասում են' կնոջ էգոն կոտրվում է այն պահին, երբ հայտնվում է փոքրիկը: Ձեր դեպքում է՞լ էր այդպես:
-Ինչ-որ առումով' այո: Հարազատների, քրոջս, եղբորս երեխաներին շատ եմ սիրել, բայց միայն իմ երեխայի ծնունդից հետո հասկացա, որ կարող եմ շատ բաներից ինձ զրկել:
-Ի՞նչ եք կարծում, երեխայի ձևավորմանը, ինքնահաստատմանը օգնո՞ւմ է, թե՞ ավելի շատ խանգարում հայտնի ծնողներ ունենալու հանգամանքը:
-Ավելի խանգարում է, ինձ թվում է: Եթե երեխան թույլ եղավ, կոգեևորվի, կմտածի,թե իրեն ամեն իչ կարելի է և կարող է ստանալ շատ հեշտությամբ: Պետք է հետևել , որպեսզի նա հասկանա, որ ինքը պետք է ամեն ինչի հասնի, որ իր ինդիվիդուալիզմը պետք է առաջ տանի:
-Երեք արվեստագետ մեկ տան մեջ (Նունեի սկեսուրը դերասանուհի Փիրուզա Խալաթյանն է): Հաճա՞խ են տեսակետները բախվում:
-Չէ, ընդհակառակը: Բոլորս մեր աշխատանքով ենք զբաղվում օրվա ընթացքում, իսկ հետո հավաքվում ենք տանը, պատմում' ում մոտ ինչպես անցավ օրը: Փիրուզան միշտ իմ խորհրդատուն է եղել: Օգնում է, որ խոսքս ճիշտ կառուցեմ, անթերի դարձնեմ: Բոլոր հարցազրույցներից հետո մենք քննարկում ենք իմ սխալները, ես փորձում եմ շտկել դրանք: Մենք իրար շատ ենք օգնում:
-Փիրուզան հենց առաջին օրվանից էլ իմ ընկերուհին է եղել: Առաջին օրն էլ, երբ իրենց տուն գնացինք' ծանոթանալու, շատ լավ ընդունեց: Մենք շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Երբեք ոչ մի բանի շուրջ նույնիսկ խոսակցություն չի եղել: Ոչ մի նկատողություն: Մենք նույն ասպարեզից ենք, հիմնականում մեր կարծիքները, մտածելակերպը, շարժուձևը նույնն են: Մեր տանն այսպես է' ես ու Փիրուզան մի մարդ ենք, Ավոն ուրիշ մարդ: Մենք նույն ձևով ենք իրեն սիրում, նույն ձևի հոգ տանում իր մասին, ջղայնանում իր վրա:
- Խենթությունները Ձեզ համա՞ր են: Վերջին անակնկալը, որ ստացել եք Ավոյից…
-Չէ: Ավելի շատ Ավոյի համար են: Ես շատ կուզենայի այդպիսին լինել, որ ավելի հեշտ լիներ կյանքը: Խենթ լինելը շատ է օգնում սթրեսների, հոգսերի դեմ: Շատ են եղել անակնկալներ, այսպես չեմ կարող հիշել:
-Երկար տարիներ բիզնես եք ղեկավարում: Կա կարծիք, որ դա զուտ տղամարդկային գործ է: Դժվար չէ՞ լինել կին և միաժամանակ ուսերին վերցնել բիզնեսի կառավարումը: Ի՞նչ եք կարծում, կանա՞յք են ավելի լավ ղեկավարներ, թե՞ տղամարդիկ:
-Նայած կին: Կանայք կան, որ շատ ավելի լավ են գլուխ հանում բիզնեսից, քան տղամարդիկ: Ընդհանրապես ընդունված է, որ տղամարդիկ են ավելի լավ ղեկավարներ, բայց ես շատ կին ղեկավարներ գիտեմ, որ ավելի հզոր են, ուժեղ, ավելի լավ են հասկանում իրենց գործից:
-Իսկ Ձեր բիզնեսն օգնո՞ւմ է միշտ լինել խնամված:
-Ավելի շատ պարտադրում է, քան օգնում: Երբ գալիս եմ այստեղ, հնարավոր չէ աշխատողները չզբաղվեն իմ արտաքինով: Երբ մանավանդ այսպիսի բիզնես ունես, դու իրանվունք չունես վատ տեսք ունենալ:
- Գոյություն ունի՞ իդեալական կին ասվածը: Ունե՞ք կնոջ իդեալ:
-Ոչ, իդելական մարդ ընդհանրապես գոյություն չունի: Սոֆի Լորենն ինձ համար կանացիության, հմայքի օրինակ է: Մադոննան իր աշխատասիրությամբ, խելացի բիզնես լեդի լինելով է օրինակ:
-Ասում են' տան գլուխը տղամարդն է, պարանոցը' կինը: Ո՞րն է պարանոցի դերը:
-Կինը ոնց ուզում է, այնպես էլ լինում է: Եթե կինը խելացի է, նա այնպես է անում, որ տղամարդուն թվում է, թե դա իր ուզածն էր, բայց իրականում ամեն ինչ կնոջ ցանկությամբ է լինում: Տղամարդիկ ընդհարապես հոգսեր չեն սիրում, նրանք փախչում են հոգսերից, դրա համար էլ ամեն ինչ կինը պետք է անի:Կինն իր խելացիության շնորհիվ կարող է ամեն ինչ բերել հավասարակշռության:
-Համաձա՞յն եք, որ կնոջը զարդարում է համեստությունը: Է՞լ ինչն է զարդարում…
-Շատ համեստ լինելն էլ մի բան չէ: Կինը պետք է խելացի լինի: Հնարավոր է' կինը գեղեցիկ լինի, բայց բերանը բացի, ու անմիջապես անհետանա նրա գեղեցկությունը: Կինը պետք է մտածող լինի ու ինչքան արագ, այնքան լավ: Սիրում եմ արագ մտածող մարդկանց: Ջղայնության աստիճան չեմ սիրում այն կանանց, ովքեր ձևացնում են, թե չեն կարող ինչ-որ բան անել: Հնարավոր չէ: «Չկարողանալ» բառ չկա: Երբ ասում են' ճաշ եփելը իմը չէ կամ կարել չեմ կարողանում, հնարավոր չէ…
-Իսկ Դուք տնային գործեր անո՞ւմ եք: Ամեն ինչ ստացվո՞ւմ է:
-Այո, ես ամեն ինչ անել գիտեմ: Կարել էլ եմ կարողանում, ճաշ եփել, ամեն-ամեն ինչ:
-Ի՞նչ եք կարծում' ո՞րն է կնոջ առաքելությունը:
-Մայր դառնալն ամենակարևորն է, ընտանիք, ամուսին և այլն: Բայց որ ասում են «երջանիկ կին», դա չի նշանակում,որ թղթի վրա գրված է, թե որ դեպքերում է կինը երջանիկ: Կնոջ երջանկությանը բանաձև չկա:
25-09-2026 08:45 Սեպտեմբերի 24-ին Le Figaro-ն հայտնեց դերասանուհի Մարինա Վլադիի մահվան մասին՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մարինան 88 տարեկան էր։ Մահվան պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Վլադին հայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի և երգիչ, այլև որպես Վլադիմիր Վիսոցկու վերջին կին և նրա մեծագույն սեր։ Նրանք ամուսնացել են 1970 թվականին և ամուսնացած մնացել մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ: