Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

5 փաստ Met Gala 2022-ում Քիմ Քարդաշյանի լեգենդար զգեստի մասին

06.05.2022

Գալա երեկոյին հագած Քիմի զգեստն ամենաշատ խոսակցություններն ու քննարկումներն առաջացրեց։ Ի՞նչ է հայտնի դրա մասին։

Met Gala-ում Քիմ Քարդաշյանը գերազանցեց ինքն իրեն (և միանշանակ փրկեց Քարդաշյան-Ջեներ ընտանիքի խմբակային մուտքը, որը տապալվեց): Հատուկ զգեստի մասին լուրերը, որը ռեալիթի աստղը պետք է կրեր Կոստյումների ինստիտուտի բաղձալի կարմիր գորգի վրայով անցնելիս, հայտնվեցին միջոցառումից մեկ շաբաթ առաջ։ Ամեն ինչ քողազրկված է․ ահա թե ինչ է հայտնի զգեստի մասին այս պահին։

1. Քիմի զգեստը նորաձեւության պատմության մեջ ամենանշանավոր կերպարներից է, բայց միայն իր նախկին տիրոջ՝ Մերիլին Մոնրոյի շնորհիվ։ Հանրահայտ շիկահերն այն կրել է 1962 թվականի մայիսի 19-ին` Մեդիսոն Սքուեր Գարդենում առասպելական ելույթի համար, որտեղ նա Նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ երգել է Happy Birthday Mr President:

 600x400

2. 2016 թվականին զգեստն աճուրդում վաճառվել է մոտ 5 միլիոն դոլարով։ (Ի սկզբանե՝ 1960-ականներին,  արժեր $1,440): Այդուհանդերձ, խորհրդանշական զգեստը պահվում է ոչ թե միլիոնատիրոջ տան մասնավոր հավաքածուում, այլ Ռիփլիի թանգարանում: Հետաքրքիր է, որ կարմիր գորգի վրա հրավառթյունից և ետնաբեմում վարդերի պատի ֆոնին նկարահանվելուց անմիջապես հետո Քիմը հանել է զգեստը և վերադարձրել թանգարանի աշխատակիցներին։ Պայմանագրի գումարը չի հաղորդվում։

600x400

3. Դիզայները Jean Louis ապրանքանիշն է։ Ընդունված է համարել, որ հենց այս զգեստով է սկսվել կարմիր գորգի վրա հայտնիների՝ «մերկ» կերպրաներով հայտնվելը։ Այսօրվա չափանիշներով այն դեռ բավական համեստ է։

600x400

4. Ամենամեծ անակնկալն այն էր, որ իր կոր կազմվածքով հայտնի Քիմին հաջողվել էր զգեստը կոճկել։ Որոշ տեսանկյուններից այն նույնիսկ ազատ էր թվում: Ըստ տեսություններից մեկի՝ պահանջվել է պլաստիկ վիրաբույժների օգնությունը, մեկ այլի համաձայն՝ երեք շաբաթում խիստ սիրահարված Քարդաշյանը նիհարել է 7 կիլոգրամով։ Երեկոյի վերջում ուրախ ու ազատ Քիմն իր համար պիցցա է պատվիրել։ Ըստ լեգենդներից մեկի՝ հենց ինքը՝ Մերիլինը ներկայացման օրը չի տեղավորվել զգեստի մեջ։ Հարկ է եղել այն քանդել ու նորից կարել հենց Մոնրոյի մարմնի վրա։

600x400

5. Որպեսզի կերպարն ամբողջական թվա, տոնակատարությունից մի քանի ժամ առաջ Քիմը մազերը ներկել է պլատինե շիկահեր։ Իսկ զգեստի փայլը լրացրել էին Essential Lines-ի 18 կարատանոց սպիտակ ոսկուց և Cartier ադամանդից ականջօղերը:

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2514 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 484 անգամ
18.04.2024
Դիտվել է 236 անգամ
19.04.2024
Դիտվել է 185 անգամ
23.04.2024
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster