Քիմ Քարդաշյանը նոր սիրեցյալի հետ բասկետբոլ է դիտել (լուսանկարներ)
14.05.2012
Քիմ Քարդաշյանին այժմ գրեթե ամենուր ուղեկցում է Կանյե Ուեսթը: Երեկ այս զույգին նկատել են Լոս Անջելեսի «Սթափլես» կենտրոնում: Հայ մոդելն ու երաժիշտը հետաքրքրված քննարկել են բասկետբոլային թիմերի' «Լակերս»-ի և «Դենվեր Նագեթս»-ի խաղը:
Լուսանկարներում Քիմը շատ ազատ բռնել է ռեփերի ձեռքը, նաև պարբերաբար ինչ-որ բան է շշնջում նրա ականջին: Խաղի ընթացքում Կանյեի ուշադրությունը ոչ միայն բասկետբոլային թիմերն են ,այլև Քիմի դեկոլտեն:
Նրանց հարաբերություններն այժմ ամբողջ արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում են: Շատերը կարծում են, որ Քիմի ականջօղերը'Կանյե Ուեսթի լոգոտիպով, փաստում են նրանց ջերմ հարաբերությունների մասին:
Բայց ջերմ ընկերակա՞ն, թե՞ ջերմ սիրային. երևի թե պարզ կդառնա շուտով: Դիտվել է 2834 անգամ
|