Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Խոյ

Խոյերի էմոցիոնալ ֆոնը մայիսին անկայուն կլինի։ Հոգնել եք նախորդ երկու ամիսներից։ Այնուամենայնիվ, այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը: Կօգնի սպորտը, զբոսանքը կամ, պարզապես, ինչ-որ հաճելի բանի, նպատակների մասին մտածելը:

Զգոն եղեք նրանց հետ, ովքեր իսկապես ցանկանում են ձեզ հետ ընկերանալ։ Նրանք կարող են եսասիրական նպատակներ հետապնդել։

Ցանկալի է, որ Խոյերը մայիսին նոր բարդ նախագծեր չնախաձեռնեն ու հապճեպ որոշումներ չընդունեն։ Ամսվա առաջին կեսին խավարման միջանցքը կարող է անկայուն էներգիա բերել, ինչը կարող է ազդել ձեր ֆինանսների վրա։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 17, 21, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 19, 23, 27:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Ցուլ

Դուք որոշ չափով կընկնեք «կարոտախտի» մեջ և մայիսի սկզբին միանգամայն հնարավոր է, որ հասկանաք՝ ցանկանում եք փոխել ձեր կյանքը, և տիեզերքն ի պատասխան կներկայացնի մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ այդ հարցում։ Անպայման մտածեք հանգստի մասին՝ դուք վերջանալի եզրին եք:

Մայիսը Ցուլերի ամիսն է։ Այդ պատճառով ուշադրություն դարձրեք նշաններին։ Դադարեք ցանկացած բացասական լուր ընդունել որպես աշխարհի վերջ: Թերեւս դժվարություններ կլինեն աշխատակիցների հետ։ Հազվադեպ դիմեք աշխատակիցների և գործընկերների օգնությոնը:

Չամուսնացած Ցուլերին այս ամիսը խոստանում սիրավեպ ու ժամադրություններ: Դուք պարզապես հնարավորություն չունեք առանց զուգընկերոջ մնալու, եթե երկար ժամանակ գտնվել եք որոնման ռեժիմում։ Երկրորդ կեսին ընտրելիս ապավինեք ձեր ինտուիցիային. Ցուլերի մոտ սա շատ լավ է զարգացած:

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 17, 22, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Երկվորյակ

Լավ ամիս է Երկվորյակների համար: Հնարավոր է կարիերայի սանդուղքով առաջխաղացում: Միանգամայն հնարավոր է, որ ձեզ երկարաժամկետ հետաքրքիր նախագիծ վստահվի։ Հիմնական բանը մանրուքներին քիչ ուշադրություն դարձնելն է. կոնֆլիկտների համար հենց դուք ստպված կլինեք ներողություն խնդրել: Իսկ ցանկացած պահի ուրիշներին աջակցելու ձեր պատրաստակամությունը հարյուրապատիկ կփոխհատուցվի:
Արժե ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ։ Քրոնիկ հիվանդությունները կարող են ձեզ հիշեցնել ձեր մասին։

Ամսվա առաջին կեսը ֆինանսական առումով այնքան էլ կայուն չի լինի, այնպես որ փողերը հեռու պահեք՝ ծախսելու գայթակղությունից զերծ մնալու համար։ Երկրորդ կեսն ակնհայտորին ավելի հանգիստ կլինի: Գարունը կավարտեք բարենպաստ դիրքավորված, և արդեն հնարավոր կլինի թանկարժեք գնումներ կատարել։

Ազատ Երկվորյակներն ամբողջությամբ կսուզվեն Վեներայի իշխանության մեջ։ Շուրջն ամեն ինչ վարդագույն կդառնա, իսկ որովայնում թիթեռները կթռչեն։ Տրամադրությունը չի փչացնի նույնիսկ հետադիմական Մերկուրին։
Մայիսը բարենպաստ ամիս է անձնական կյանքում ամեն ինչ կարգի բերելու համար։ Դուք կկարողանաք գտնել մի մարդու, ում հետ պարզապես հարմար է։

• Բարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 18, 22, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 20, 24, 28:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Խեցգետին

Մայիսը կարիերայի առումով շատ բարենպաստ ամիս է։ Ազատորեն քննարկեք և սկսեք նոր նախագծեր: Հատկապես հաջողակ կլինեն ստեղծագործ Խեցգետինները: Ձեզ կարող են գործուղման ուղարկել, որտեղ շատ դրական հույզեր կստանաք։

Մի մոռացեք ընտանիքի մասին։ Ամեն ինչ հավասարակշռության կարիք ունի։ Ավելի լավ է նոր գաղափարների իրականացումն ու առաջմղումը թողնել հաջորդ ամսովան։

Ֆինանսական առումով դրսից օգնություն մի ակնկալեք։ Արժե նաև ավելի պատասխանատու լինել, բայց միաժամանակ խուսափեք բազմաբնույթ առաջադրանքներից և կենտրոնացումից:

• Բարենպաստ օրերը՝ 1,6, 10,15, 19,23,27
• Անբարենպաստ օրերը՝ 3,8, 12, 17,21,25,30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Առյուծ

Այս նշանին մայիսին սպասվում են բազմաթիվ փոփոխություններ և զարմանալի չէ՝ էներգիան եռում է: Մի վախեցեք նոր նախագծերից։ Դժվարություններն Առյուծներին միայն կմոտիվացնեն։ Միևնույն ժամանակ նախագծերի հանձնման ժամկետներ սահմանելիս իրադարձությունները մի շտապեցրեք։ Վտանգ կա, որ չեք հասցնի և դրանով իսկ կխախտեք ձեր իսկ սահմանած ժամկետները:

Հետադիմական Մերկուրին կարող է խնդիրներ առաջացնել նաև ֆինանսական և բիզնես ոլորտներում: Մայիսին ավելի լավ է հույս մի դրեք ձեր վեցերորդ զգայարանի կամ երջանիկ պատահականության վրա, կարող են լինել վրիպումներ և կոպիտ սխալներ: Եկամուտներ կլինեն այն աշխատանքից, որը կիրականացվի հստակության և կոնկրետության վրա:

Ազատ Առյուծներին կարող են հրավիրել ինչ-որ միջոցառման, որտեղ դուք, հնարավոր է, հանդիպեք ձեր զուգընկերոջը՝ երկարաժամկետ հարաբերությունների հեռանկարով:

• Բարենպաստ օրերը՝ 3,9, 13,18, 22,26,31
• Անբարենպաստ օրերը՝ 1,7,11, 15, 20, 24,29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Կույս

Մայիսն առատաձեռն կլինի ծանոթությունների ու օգտակար շփումների հարցում։ Բայց բոլորին մի հավատացեք՝ խաբեության հնարավորություն կա։ Իսկ խորհուրդների համար հանգիստ կարող եք դիմել հարազատներին: Ցանկացած ստեղծագործ գաղափար, արկած և, իհարկե, վճռական գործողություն հաջողություն կբերեն։ Ամենակարևորը, ամեն ինչ մտածեք մինչև ամենափոքր մանրամասնությունը:

Մայիսին զգացմունքային գնումները կարող են անհաջող լինել։ Դրանից ձեզ կփրկի ծրագրեր կազմելը, որոնց պետք է հետևեք: Հակառակ դեպքում դժվար կլինի։

Միայնակ Կույսերի համար մայիսը կլինի նվերների ու ուշադրության ամիս, թեկուզ՝ առանց լուրջ հարաբերությունների։ Նվերների են սպասում նաեւ ընտանեկան Կույսերը։ Անկեղծորեն ուրախացեք դրանցով, մի որոշ ժամանակ մոռացեք «ընտանեկան բյուջե» բառը, պետք չէ խնայողությունը վերածել ժլատության։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10,14,19,23,27
• Անբարենպաստ օրերը՝ 4,8,12,17,21, 25, 30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Կշեռք

Դուք ունեք որակ, որը կօգնի ձեզ մայիսին հասնել ձեր նպատակներին։ Դա ամենի մեջ այն նկատելու ունակությունն է, ինչը ուրիշները չեն տեսնում։ Բայց ձեր նախաձեռնությունը կարող է հանդիպել գործընկերների դիմադրությանը: Այսպիսով, ձեր գործը ողջամիտ լինելն է:

Այս ամսվա առաջին շաբաթը բեղմնավոր է օգտակար գործարքներ և պայմանագրեր կնքելու համար։ Եղեք զգոն, զգույշ և ուշադիր բոլոր մանրուքների նկատմամբ։ Այս ամիս կարող են լինել ֆինանսական դժվարություններ, պատրաստ եղեք դրանց։

Ավելի լավ է ճանապարհորդության չգնալ։

• Բարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 18, 22, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 7,11, 16,20,24,29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Կարիճ

Դուք կարող եք ունենալ զգացմունքային վերելքներ և վայրէջքներ, որոնք կարող են ազդել հարաբերությունների վրա: Աշխատանքում դուք հավասարը չունեք՝ գլխավորը սադրանքների չենթարկվելն է։

Հնարավոր է, նույնիսկ, կարողանաք հարստանալ, քանի որ բացասական մոլորակների ազդեցությունը մեծապես չի ազդի ձեր անձի վրա։ Դուք այն քիչ մարդկանցից եք, ովքեր մայիսին կկարողանան հեշտությամբ կառուցել իրենց ֆինանսական կյանքը, վաստակել ու ծախսել։ Ամսվա վերջում կհասկանաք, թե ինչպես բարձրանալ կարիերայի սանդուղքով։

Եթե դուք այս նշանի ներկայացուցիչ եք, և մենակ, ապա պետք է իմանաք, որ մայիսին ձեզ պարզապես ռոմանտիկա և դրական հույզեր են անկրաժեշտ։

• Բարենպաստ օրերը՝  1, 7, 11, 16, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 18, 22, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Աղեղնավոր

Աղեղնավորները մայիսյան շրջանի քիչ հաջողակներից են։ Ամսվա սկզբին եկամուտ կստանաք։ Իհարկե, ընթացքում կհանդիպեք ֆինանսական և աշխատանքային պլանի անախորժությունների, բայց չպետք է սեւեռվել այդ ձախողումների վրա։ Ժամանակին հանգիստը կօգնի ձեզ հաղթահարել ներքին աններդաշնակությունը, որն առաջանալու է ձախողումների շրջանում։ Հոգնածությունը կարող է նաև որևէ բանի հասնելու դժկամություն առաջացնել:

Քրոնիկ հիվանդությունները կարող են վատթարանալ, ուստի ավելի լավ է հետևել առողջությանը կամ գոնե սկսել խմել թեթև վիտամիններ:

Մայիսին ընկերների հետ ձեր հարաբերությունները փորձության կենթարկվեն։ Նույնիսկ ամենաամուր կապը կարող է կտրվել: Մի շտապեք միանգամից կտրել։ Հնարավոր է՝ դուք պարզապես չեք հասկացել միմյանց:

• Բարենպաստ օրերը՝ 2,8,13,18,22,26,30
• Անբարենպաստ օրերը՝ 6, 11,16,20,24,28:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Այծեղջյուր

Մայիսին մի՛ գնացեք թունավոր մարդկանց հետևից։ Նրանք անընդհատ կփորձեն ձեզ հունից հանել։ Մնացեք հնարավորինս հանգիստ։ Հակառակ դեպքում թունավոր միջավայրը կանի իր գործը, ձեր աշխատանքային ոգին կփչանա, և դա ձեզ կտանի ֆինանսական կործանման։

Կենտրոնացեք ամենահրատապ խնդիրների և առօրյայի վրա, հիմնովին նոր նախագծերի մշակումը պետք է թողնել ավելի ուշ: Աշխատանքային և անձնական կյանքի միջև մայիսին փորձեք ընտրել վերջինը։

Այծեղջյուրները որոնման ռեժիմում են՝ հանգստացեք և պարզապես ընդունեք սիրահետումը՝ առանց ավելորդ քննադատության: Սովորեք ձեր մեջ պահել «ձեր ճշմարտությունը», այլապես վստահելի գործընկեր չեք կարողանա գտնել։ Հասկացեք, որ ոչ բոլոր մարդիկ են ցանկանում լսել ճշմարտությունն իրենց մասին:

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 16, 20, 24,29
• Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 13, 18, 22, 26, 31:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի համար լավագույնն է մայիսին խուսափել երկար ճանապարհորդություններից։ Իրենց հարազատ պատերում, մասնավորապես տանը, Ջրհոսներն ամենաարագ էներգիան կվերականգնեն և կհայտնվեն նոր ստեղծագործական գաղափարներ։ Ուստի հոգ տարեք տան հարմարավետության մասին, և այդ ժամանակ այն նաև կդառնա փողի և բարենպաստ էներգիայի մի տեսակ մագնիս։ Բոլոր նրանք, ովքեր աշխատում են տնից, կկարողանան զգալիորեն բարձրացնել իրենց աշխատունակությունն ու արդյունավետությունը:

Բացի այդ, տանը մնալը կօգնի հարթել բոլոր ներքին փորձառությունները: Այն Ջրհոսների համար, ովքեր գտնվում են «ազատ» կարգավիճակում, Մարսն ու Վեներան ամեն ինչ կանեն նրանց համար։ Նրանք ստիպված չեն լինի մեծ ջանքեր գործադրել հետաքրքիր մարդու ճանաչելու և նրա համակրանքն արթնացնելու համար։ Կենդանակերպի այս նշանի գլխավոր խնդիրն աստղերի տվածը չփչացնելն է։

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 21, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 15, 19, 23, 27:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ․ Ձկներ

Շատ հնարավոր է, որ մայիսին Ձկների բախտը բերի, սակայն թույլ Վեներայի պատճառով դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա միայն երրորդ տասնօրյակի կեսին։ Բայց նվնվալ պետք չէ և վանեք այն միտքը, որ ոչինչ չի ստացվի: Շարունակեք աշխատել այն ծրագրերի վրա, որոնք սկսել էիք ավելի վաղ: Զգուշացեք պարապությունից, այն իսկապես կարող է ձեզ դեպրեսիայի մեջ ներքաշել:

Ամենավտանգավոր զգացումը կարող է լինել նախանձը։ Չնայած դա կարող է ձեռնտու լինել։ Պարզապես նախանձը կարող է լինել նաև բարի և այն կարելի է պատկերացնել որպես փարոս, որը ցույց է տալիս ձեր ամենահզոր որակը:

Միայնակ Ձկները կամ նրանք, ովքեր նոր են սկսում հարաբերությունները, ինչ-որ պահի պետք է իմաստություն դրսևորեն: Հիշեք, որ ձեր զուգընկերը դեռ սովոր չէ ձեր թռիչքային հարաբերություններին:

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 20, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 17, 22, 26, 31:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 8375 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 422 անգամ
30.06.2025
Դիտվել է 411 անգամ
25.06.2025
Դիտվել է 404 անգամ
26.06.2025
Դիտվել է 388 անգամ
27.06.2025
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster