Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 25-ից մայիսի 1-ը 2022 թ

25.04.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Խոյ

Այս շրջանում հնարավոր են իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի: Առաջիկա օրերին հեշտ չի լինի կյանքի կոչել ձեր նախագծերը։ Այս շաբաթ աշխատեք նոր բաներ չսկսել, նախընտրեք հանգստությունը։ Հանգստյան օրերին մտերիմները ձեզ կուրախացնեն ձեր հանդեպ իրենց զգայունությամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Ցուլ

Այժմ ձեր մասնագիտական գործունեությունը կսկսի թափ հավաքել։ Չի բացառվում շահույթ, նոր բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ։ Ղեկավարների բարեհաճությունը կարող է նպաստել կարիերայի առաջխաղացմանը։ Շաբաթը հարուստ կլինի տարբեր հանդիպումներով։ Իրադարձություններն արագ կզարգանան, և դուք պետք է ժամանակ ունենաք լուծելու բոլոր կարևոր հարցերը։ Անձնական կյանքն անսպասելիորեն հաճելի կլինի և կարող է փոխվել դեպի լավը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Երկվորյակ

Շաբաթը հաջող կլինի, անհրաժեշտ է այս բեղմնավոր շրջանն ամբողջությամբ օգտագործել։ Բիզնեսում հաջողությունը մեծապես կախված կլինի ձեր կազմակերպչական հմտություններից, հաջողության հասնելու ցանկությունից և արհեստավարժությունից: Սովորական պատկերը որոշակի շտկման կարիք կունենա: Հանգստյան օրերը կարող են չընթանալ այնպես, ինչպես նախապես պլանավորել էիք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Խեցգետին

Այս ընթացքում հնարավոր չի լինի միանգամից ավարտին հասցնել այն ամենը, ինչ նախատեսված է, որքան էլ փորձեք։ Այժմ վերլուծեք ձեզ համար նոր և կարևոր տեղեկատվությունը և հետևողականորեն գործեք: Ձեր գաղափարների ու առաջարկների քննարկումը հաջող կանցնի, գործնական հանդիպումներն ու բանակցությունները հաջողություն կբերեն։ Հարաբերությունները չեն ստացվի այնպես, ինչպես դուք եք ցանկանում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Առյուծ

Դուք խափկանքների հետևից չպետք է գնաք: Շփվողականությունն ու հմայքը կօգնեն ձեզ անհրաժեշտ կապեր հաստատել։ Աշխատանքում հաջողակ կլինեք։ Առաջիկա օրերին պետք է զբաղվեք ընթացիկ գործերով, ֆինանսական հարցերով։ Հանգստյան օրերին անսպասելի խնդիրներ կառաջանան, որոնց լուծմամբ էլ կզբաղվեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Կույս

Ձեզ կմտահոգի աշխատավայրում տիրող իրավիճակը։ Կարիերայի հեռանկարները մեծապես կախված են ձեր մասնագիտական համապատասխանության աստիճանից: Հիմա ժամանակն է լուծելու հրատապ հարցերը: Պատրաստ եղեք նրան, որ կենցաղային և անձնական խնդիրները հետին պլան կմղվեն։ Ձեզ սպասվող ծախսերը շատ անսպասելի ու տհաճ կթվան։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Կշեռք

Այս ընթացքում զգուշացեք չմտածված արարքներից, ամեն ինչ արեք դրանք վերլուծելուց հետո, հաշվարկեք՝ ապա գործեք։ Ձեզ համար հիանալի հեռանկարներ են բացվում, հնարավոր կլինի իրականացնել անձնական ծրագրերը։ Ձեզ դժվար չի լինի սկսել ինչ-որ նոր բան, կդրսևորվեն ձեր գործնական հատկությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Կարիճ

Շաբաթվա սկզբին պետք է բարդ ընտրություն կատարեք։ Եթե կան չլուծված խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում փորձել գլուխ հանել դրանցից և մի կողմ չդնել։ Կծագեն ֆինանսական հարցեր ու կստիպեն հրաժարվել կյանքի հաստատված ռիթմից։ Այս շրջանում ձեր կյանքում կհայտնվեն նոր ընկերներ կամ դաշնակիցներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսը բարդ շրջան է լինելու։ Այնուամենայնիվ, կյանքի անհաջող շրաջանից հետո ձեզ բարելավում է սպասում։ Սկսեք դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց՝ դեպի ձեր պլանները: Ժամանակը խելամտորեն օգտագործեք՝ սթրեսից խուսափելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Այծեղջյուր

Հնարավոր է, որ ձեր բախտը շատ բերի, հաջողությունն արդեն մոտ է, միայն պետք է մի փոքր ջանք գործադրել ծրագրերն իրականացնելու համար։ Այս պահին դուք ոգեշնչված և շփվող կլինեք, կկարողանաք գերել ցանկացածին: Շաբաթվա ընթացքում վստահեք ձեր ինտուիցիային և մի վախեցեք վճռական գործելուց։ Կարիերայում ապագա առաջխաղացումները կուժեղացնեն ձեր ֆինանսական դիրքերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը. Ջրհոս

Այս օրերին ձեր գաղտնիքները կարող են ջրի երես դուրս գալ, ուստի պատրաստ եղեք դրան։ Շաբաթվա ընթացքում ձեր կյանքում կարող են ուրախ և հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենալ։ Անսպասելիորեն ձեր ծրագրերը կարող են իրականանալ, բիզնեսում զգալի առաջընթաց կլինի։ Ճիշտ մոտեցման եւ բոլոր հանգամանքների իրատեսական գնահատման դեպքում հեշտությամբ կհաղթահարեք առաջացած խոչընդոտները։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 25-ից մայիսի 1-ը․ Ձկներ

Այս շրջանում մի սպասեք բոլոր ցանկությունների կատարմանը, թեև որոշ ծրագրեր կիրականան, բայց ոչ անմիջապես: Աշխատանքի մեջ ձեր հեղինակությունը կաճի, դիրքը կամրապնդվի, սակայն խուսափեք ցանկացած արկածից։ Արժե ավելի շատ ժամանակ տրամադրել ինքնակատարելագործմանը, այս հարցում ժամանակ ու ջանք մի խնայեք։ Հանգստյան օրերին հնարավոր կլինի հարթել գրեթե ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4941 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025
Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025
Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 21-27-ը 2025 թ․

21.04.2025
Օրացույցը կամաց-կամաց մոտենում է նորալուսնին, որն այս անգամ ընկնում է կիրակի: Սա շատ հարմար է՝ աստղերը կնախընտրեն նրանց, ովքեր ցանկանում են երկուշաբթի սկսել նորացման շրջանը։ Բայց դա ավելի ուշ, իսկ մինչ այդ դուք այս շաբաթ պետք է նախ ձերբազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է. եկեք դա անվանենք բեռնաթափում:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 14-20-ը 2025 թ․

14.04.2025
Լիալուսնից անմիջապես հետո (ապրիլի 13) շաբաթը հեշտ և հիմնականում հաճելի կլինի։ Բայց, ցավոք, ոչ բոլորի համար: Բախտը կշրջվի որոշ նշաններից, և նրանք ստիպված կլինեն հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 7-13-ը 2025 թ․

07.04.2025
Մերկուրի նահանջն ավարտվում է ապրիլի 7-ին, և այս օրը նա կփորձի խլել մեր ողջ էներգիան։ Ուստի ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և ընդունեք այն փաստը, որ երկուշաբթին ծանր օր է։ Բայց հետո ամեն ինչ շատ ավելի զվարճալի կլինի:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 31-ից ապրիլի 6-ը 2025 թ․

31.03.2025
Հետադիմական Մերկուրիի վերջին շաբաթն է, ուստի կյանքի որոշ ոլորտներ դեռ արգելափակված կլինեն, բայց ուրախությունն ու հաճույքը կամաց-կամաց իրենց տեղն են գրավում. կլինեն շատ բարենպաստ օրեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 1167 անգամ
06.05.2025
Դիտվել է 748 անգամ
07.05.2025
Դիտվել է 498 անգամ
08.05.2025
Դիտվել է 449 անգամ
09.05.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster