Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապլիլի 18-24-ը 2022 թ

18.04.2022

Շաբաթվա առաջին կեսին փորձեք հեռանալ որոշակի իրավիճակներում վարքագծի ավանդական մեթոդներից։ Հանգամանքները, շրջապատող մարդիկ ձեզ կդրդեն ստեղծագործ ու արտասովոր որոշումներ կայացնելու։ Հարկ է նշել, որ նրանց խորհուրդներն այժմ իսկապես կարող են օգտակար լինել։

Շաբաթվա երկրորդ կեսը, հատկապես հանգստյան օրերը, զբաղված ու բարենպաստ ժամանակ կլինեն բազմաթիվ ձեռնարկումների համար։ Այս ժամանակահատվածում կարող եք հոգևոր զարգացման, ինքնակատարելագործման մղում զգալ։ Փոխօգնության թեման շատ արդիական կդառնա։

Փորձեք օգնել այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Այս ժամանակահատվածը ձեզ կբերի բազմաթիվ նոր հետաքրքիր գաղափարներ։ Հաճախ հանգամանքները կամ այլ մարդիկ ձեզ ձգում են դեպի իրենց։ Հենց այս պատճառով է, որ չպետք է անտեսել ուրիշների խորհուրդները։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Խոյ ♈

 

Շաբաթվա առաջին կեսին Խոյերին խորհուրդ չի տրվում վեճերի մեջ մտնել զուգընկերների կամ գործընկերների հետ։ Փորձեք զերծ մնալ քննադատական արտահայտություններից և մի փորձեք ազդել այլ մարդկանց վարքի վրա։ Հակառակ դեպքում դա աննկատ չի մնա եւ միայն կհանգեցնի ձեր հասցեին պատասխան քննադատության։ Դիվանագիտություն և աննկատելիություն. սրանք երկու հիմնական կանոններն են այս օրերին մարդկանց հետ ներդաշնակության և փոխըմբռնման պահպանման համար:

Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք գնել զարդեր կամ գեղեցիկ նորաձեւ հագուստ։ Գնումներ կատարելու լավագույն ժամանակը հանգստյան օրերն են: Այս ընթացքում ճաշակը ձեզ չի լքի, ինչի շնորհիվ գնումները չափազանց հաջող կլինեն։ Լավ ժամանակ է նաև հոգևոր հաղորդակցության, մեդիտացիաների, աղոթքների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Ցուլ 

Ցուլերը շաբաթվա առաջին կեսին կարող են որոշակի սահմանափակումներ զգալ։ Կամ արտաքին հանգամանքները կամ որոշ ներքին կասկածները կխանգարեն ձեզ ազատ ռեժիմով գործել: Փորձեք ավելի լավ հոգ տանել ձեր առողջության մասին։ Սրանք այն օրերն են, երբ ձեր իմունիտետը կթուլանա, և օրգանիզմը ենթակա է բոլոր տեսակի վիրուսային վարակների։ Ձեր էներգիան ծախսեք ավելի խնայողաբար, մի ծանրաբեռնվեք, պլանավորեք ձեր օրերն այնպես, որ հավասարապես հավասարակշռեք աշխատանքը և քունը։

Շաբաթվա երկրորդ կեսին էներգիայի ու լավատեսության ալիք կզգաք։ Հանգստյան օրերին մոտ այս վիճակը միայն կսրվի։ Աջակցություն փնտրեք ընկերների մեջ: Նրանք ևս կարող են ձեր մասնակցության և աջակցության կարիքը ունենալ: Հիանալի ժամանակ է մոտ ապագայի ծրագրերը պլանավորելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Երկվորյակ 

 

Երկվորյակներ, սիրահարվելու ժամանակաշրջան ապրելով, շաբաթվա սկզբին կարող է կարճատև հակասություն ունենաք ձեր կրքերի օբյեկտի հետ։ Միգուցե սիրելիի պահվածքը ձեզ բավականաչափ անուշադիր թվա, ինչը կտարբերվի նախկին պատկերացումներից։ Այնուամենայնիվ, մի շտապեք եզրակացություններ անել։ Սիրո մեջ խնդիրները կտևեն ընդամենը մեկ-երկու օր, ոչ ավելին։ Հետագայում իրավիճակն անձնական կյանքում կկարգավորվի։ Եթե երեխաներ ունեք, փորձեք վերահսկել նրանց վարքը։

Շաբաթվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում ավելի շատ լսել ձեր ինտուիցիային։ Այս ժամանակահատվածում ավելի լավ է ապրել զգացմունքներով, այլ ոչ թե բանականությամբ։ Սա հատկապես կարևոր է, եթե դուք կյանքը փոխող լուրջ որոշման շեմին եք: Լսեք, թե ինչ է ասում ձեր սիրտը: Սա կլինի ամենաճիշտ որոշումը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Խեցգետին ♋

Խեցգետինների համար շաբաթվա առաջին կեսին ամենախնդրահարույց թեման կլինեն ընտանեկան հարաբերություններն ու տան բարեկարգումը։ Թերևս կենցաղային որոշ խնդիրներ, որոնց լուծումը հետաձգում էիք, հիմա նորից կհիշեցնեն իրենց մասին։ Սակայն դժվար թե կուտակված գործերն ավարտին հասցնելու ոգեւորություն ունենաք։ Հնարավոր է, որ ցանկանաք որոշ ժամանակ անցկացնել լռության ու մենության մեջ, սակայն նման հնարավորությունից զրկված կլինեք։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի լավատեսական է։ Ձեր նվիրական ցանկություններից մեկը կարող է իրականանալ։ Այս ընթացքում հնարավոր է նոր ընկերներ, համախոհներ ձեռք բերեք։ Եթե գրանցված եք ինտերնետ ծանոթությունների կայքում, ապա հանդիպման հրավերը չի բացառվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Առյուծ ♌

Շաբաթվա առաջին կեսը դժվար է լինելու դպրոցներում, բուհերում կամ այլ ուսումնական հաստատություններում սովորող Առյուծների համար։ Ուսուցիչների հետ շփվելիս ավելի զգույշ եղեք. հնարավոր է, որ նրանց հետ հարաբերությունների սրման պատճառով կարող են խնդիրներ առաջանալ: Մեկ այլ խնդրահարույց ոլորտ այլ մարդկանց հետ շփումն է: Այս ընթացքում նպատակահարմար չէ գնալ այցելության, ընկերների հետ ճամփորդությունների, բացօդյա զվարճանքների։ Հարևանների, հարազատների, ընկերների և ծանոթների հետ հարաբերությունները կարող են վատանալ։ Դրանից խուսափելու համար ավելի լավ է այս օրերն անցկացնել միայնակ՝ զբաղվելով ձեր հոբբիով:

Շաբաթվա երկրորդ կեսը ձեզանից կպահանջի համարձակ ու պատասխանատու որոշումներ կայացնել հատկապես ֆինանսական ոլորտում։ Հնարավոր է, որ հենց այս օրերին ձեր ռոմանտիկ հարաբերություններն ավելի մտերմիկ դառնան։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Կույս ♍

Շաբաթվա առաջին կեսին աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել իրենց վարքագծում, ծակող ու կտրող առարկաների հետ վարվելիս։ Այժմ մեծանում է վնասվածքի, կտրվածքի, այրվելու հավանականությունը։ Այս օրերի մեկ այլ խնդրահարույց թեմա է ֆինանսական դժվարությունները, կարիքները հոգալու համար կանխիկի բացակայությունը։ Չի կարելի բացառել ձեր շարժական գույքի վնասումը։ Օրինակ, եթե դուք ունեք մեքենա, կարող է վերանորոգման կարիք առաջանալ՝ թանկարժեք մասերի փոխարինմամբ:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է տոնական միջոցառումներին մասնակցելու համար՝ հարսանիքներ, տարեդարձեր, կորպորատիվ երեկույթներ, համերգներ։ Հանգստյան օրերին կարող եք հարսանեկան արարողություն կատարել։ Այդ ընթացքում կնքված միությունում երկար ժամանակ ամուր ամուսնական հարաբերություններ կլինեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Կշեռք ♎

Կշեռքների համար շաբաթվա առաջին կեսը բավականին լարված կլինի։ Առաջին հերթին խոցելի կարող են լինեել ամուսնական հարաբերությունները։ Ձեր զուգընկերը կարող է շատ ակտիվ լինել և ձեզնից աջակցություն ու ըմբռնում ակնկալել: Այնուամենայնիվ, դժվար թե պատրաստ լինեք ընդառաջ գնալ, քանի որ կարող եք կասկածներ ու անվստահություն զգալ: Արդյունքում, զուգընկերը կարող է մեղադրել ձեզ, որ չեք ցանկանում որևէ բան անել ամուսնությունն ամրապնդելու համար: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ավելի լավ է վեճերի մեջ չմտնեք ու զերծ նմացեք գործերը կարգավորելուց, այլապես դրանք էլ ավելի փչացնելու վտանգ կա։

Շաբաթվա երկրորդ կեսին լարվածությունն աստիճանաբար կթուլանա, կսկսվի ավելի պայծառ ու ուրախ ժամանակ։ Ձեր առողջությունը զգալիորեն կբարելավվի։ Ամենայն հավանականությամբ, դուք դա կզգաք սեռական ցանկությունների ուժեղացմամբ։ Ինտիմ կյանքը ձեզ մեծ հաճույք կպատճառի։ Այս ընթացքում ցանկացած հիվանդություն հաջողությամբ կբուժվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Կարիճ ♏

Կարիճներին աստղերը խորհուրդ չեն տալիս շաբաթվա առաջին կեսին սկսել կամ շարունակել վերանորոգման աշխատանքներ բնակարանում։ Թերևս այս օրերին դուք ստիպված կլինեք կատարել ոչ այնքան հաճելի, բայց անհրաժեշտ պարտականություններ հիվանդ հարազատներին խնամելու համար. գնալ մթերքներ գնելու, դեղատնից դեղատուն և ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել: Ընդունեք այս իրավիճակն այնպես, ինչպես որ կա, և մի բողոքեք՝ այդ դեպքում ամեն ինչ հեշտությամբ կանցնի։ Հոգ տարեք նաև սեփական առողջության մասին, քանի որ այս օրերին իմունային համակարգը կարող է թուլանալ։

Շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի ռոմանտիկ հարաբերությունների ծաղկման հետ։ Դուք կարող եք զգալ զգացմունքների նոր վերելք: Հանգստյան օրերը լավ ժամանակ են հարսանիքի, ինչպես նաև հյուր գնալու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Աղեղնավոր ♐

Սեփական երեխաներ ունեցող Աղեղնավորները շաբաթվա առաջին կեսին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն անհանգստանալ նրանց պահվածքի համար։ Երեխան կարող է լիովին դուրս գալ վերահսկողությունից: Եթե ունեք դպրոցական տարիքի երեխա, ապա նրա ուսուցիչը կարող է նույնիսկ զանգահարել և հրավիրել դպրոց՝ զրույցի։ Մեկ այլ լարված ուղղություն կլինեն ռոմանտիկ հարաբերությունները։ Հնարավոր է, որ հարազատները ճնշում գործադրեն ձեր անձնական կյանքի վրա, բացասաբար խոսեն ձեր ընտրյալի մասին։ Դրանից խուսափելու համար աշխատեք թույլ չտալ, որ ընկերներն ու սիրելին այս ընթացքում լինեն նույն շրջապատում։

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է կենցաղային ցանկացած հարց լուծելու համար։ Այս ընթացքում կարող եք հոգ տանել ձեր առողջության մասին, գնալ բաղնիք, լողավազան, մերսման։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Այծեղջյուր ♑

Շաբաթվա առաջին կեսին Այծեղջյուրները կարող են ստիպված լինել կիսվել կենցաղային գործերի և աշխատանքի միջև։ Շատ բան կարող է ընկնել ձեր ուսերին, անիրատեսական կլինի ամեն տեղ միաժամանակ գտնվելը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է անխոնջ աշխատել։ Փորձեք ծանրաբեռնվածությունը բաշխել ավելի համաչափ, համադրել աշխատանքը՝ հանգստի հետ։ Հիշեք ձեր առողջության մասին և հոգ տարեք ամեն ինչից առաջ: Ընտանեկան հարաբերություններն այս ժամանակահատվածում կարող են վատթարանալ՝ կապված նրա հետ, որ դուք չեք կարողանա պատշաճ ուշադրություն դարձնել սիրելիներին։

Շաբաթվա երկրորդ կեսը շատ ավելի հաճելի կլինի։ Հարմար ժամանակ է համերգներ, կինո, երեկույթներ այցելելու համար։ Ռոմանտիկ հարաբերությունները կխորանան։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը. Ջրհոս ♒

Ջրհոսներին շաբաթվա առաջին կեսին խորհուրդ չի տրվում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալ հասարակական տրանսպորտում, փողոցում, ճանապարհամերձ սրճարաններում։ Նման ծանոթությունները ոչ մի հաճելի բան չեն խոստանում։ Անբարենպաստ ժամանակ է ռոմանտիկ հարաբերությունների համար։ Ձեր զգացմունքները կարող են տատանվել՝ ուժեղ սիրուց մինչև զուգընկերոջը լիակատար մերժում։ Երկուշաբթի և երեքշաբթի ավելի լավ է հրաժարվել ժամադրություններից, եթե գնահատում եք ձեր հարաբերությունները։

Շաբաթվա երկրորդ կեսը խաղաղություն և ներդաշնակություն կբերի ընտանեկան հարաբերություններին։ Կկարողանաք հաշտվել հարազատների հետ, եթե նախկինում վիճաբանության մեջ եք եղել։ Բարենպաստ շրջան է տանը ինչ-որ բան անելու, գեղեցիկ իրեր գնելու և դրանցով բնակարանը զարդարելու համար։ Շրջապատեք սիրելիներին ջերմությամբ և հոգատարությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապլիլի 18-24-ը․ Ձկներ ♓

Շաբաթվա առաջին կեսին Ձկների հիմնական մտահոգությունը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի ֆինանսների հետ։ Անհրաժեշտ գնումների համար կարող է հարկ լինել շտապ ինչ-որ տեղից գումար վերցնել, կամ հնարավոր է կարիք լինի շտապ վերանորոգման կամ խոշոր կենցաղային տեխնիկայի (սառնարան, լվացքի մեքենա) փոխարինման: Ամուսնացած Ձկների մոտ կարող են աճել երեխաների վրա ծախսերը:

Ամենայն հավանականությամբ, շաբաթվա կեսին դուք կկարողանաք հաջողությամբ գլուխ հանել բոլոր սուր հարցերից ու անցնել ավելի հաճելի թեմաների։ Այս ընթացքում ձեր ծանոթների շրջանակը կընդլայնվի, կկարողանաք շատ նորություններ իմանալ։ Հանգստյան օրերին նպատակահարմար է ծրագրել ճանապարհորդություն քաղաքից դուրս: Դուք կզվարճանաք և լավ կհանգստանաք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6876 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1145 անգամ
19.06.2026
Դիտվել է 377 անգամ
18.06.2026
Դիտվել է 353 անգամ
23.06.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster