Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

15.04.2022

Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել: Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։ Դիտարկենք կենդանակերպի 5 ամենախորամանկ նշանները, որոնք հակված են շրջանառել տարբեր գործիքակազմ։

Աղեղնավոր

Աղեղնավորին կարելի է անվանել Կենդանակերպի ամենախորամանկ նշանը։ Նա ցանկանում է առաջատար դիրք զբաղեցնել, բայց, միևնույն ժամանակ, իր ուզածին ոչ միշտ է հասնում ազնիվ կամ օրինական մեթոդներով։ Աղեղնավորը նպատակասլաց է, ով կարողանում է խաբել ընկերոջը կամ գործընկերոջը՝ նպատակին ավելի արագ հասնելու համար։ Եթե դուք աշխատում եք նրա դեմ, ապա պատրաստվեք հարձակման ձեր հեղինակության վրա։ Այո, Աղեղնավորը չի հապաղի, որ ձեր մասին տհաճ խոսակցություն տարածվի։

Ցուլ

Եթե դուք չեք ցանկանում հայտնվել Ցուլի նշանառության տակ, ապա ավելի լավ է չխանգարեք նրա ծրագրերին։ Հակառակ դեպքում ձեր անունը կգրվի չարակամների ցուցակում և կսկսվի վրեժխնդրությունը։ Սա խելացի և մտավոր զարգացած անձնավորություն է, ով գիտի, թե ինչպես խորամանկության օգնությամբ առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: Ցուլը հասկանում է, որ դա, այդքան էլ ճիշտ չէ և փորձում է իրեն զսպել սիրելիների հետ հարաբերություններում։ Բայց մրցակցային միջավայրում նա օգտագործում է բոլոր հաղթաթղթերը, թեկուզ՝ ոչ ազնիվ։

Ջրհոս

Մեր առջև գաղտնի և առեղծվածային մարդ է: Ջրհոսները թվում են բաց, շփվող և հետաքրքրված ձեր կյանքի բոլոր ասպարեզներով: Նրանց գերազանց հիշողությունը թույլ է տալիս հիշել բոլոր մանրամասները: Բացի այդ, նրանք աներևակայելի ընկերասեր են և գիտեն, թե ինչպես ուշադրություն հրավիրել իրենց վրա: Բայց երբեք չես իմանա, թե իրականում ինչ են նրանք մտածում: Ջրհոսը հիանալի ստրատեգ և մանիպուլյատոր է, ով գիտի ձեր թույլ կողմերը և չի վարանում ճնշում գործադրել դրանց վրա՝ նպատակին հասնելու համար։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կարելի է անվանել խառնակիչներ, ովքեր կարող են խաբել ու խորամանկել՝ իրավիճակն իրենց օգտին շրջելու համար։ Բայց նրանք դա անում են պարզապես մի փոքր անշնորհք, ուստի հաճախ խրվում են սեփական ստերի մեջ: Բայց, նույնիսկ, եթե փաստերով բացահայտեք Ձկների դեմքը, նրանք, միևնույն է, դեռ կշարունակեն համառել և նոր արդարացումներ փնտրել:

Կշեռք

Սա հերթական մանիպուլյատորն է, որն իր բնածին հմտություններն օգտագործում է միայն անհրաժեշտության դեպքում: Մեր առջև հիանալի հռետոր է, ով ցանկության դեպքում հեշտությամբ կհաղթի ձեզ բանավեճի մեջ և կստիպի կասկածել նույնիսկ իրական փաստերին: Կշեռքները կարող են երևալ աներևակայելի համոզիչ և խելամիտ, ինչը թույլ է տալիս նրանց կերակրել ձեզ ցանկացած անհեթեթությամբ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7669 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1275 անգամ
02.07.2026
Դիտվել է 342 անգամ
03.07.2026
Դիտվել է 238 անգամ
06.07.2026
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster