Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են հանդիպել իրենց սիրուն 2022 թվականի գարնանը

24.02.2022

Օդի տարերքի (Կշեռք, Ջրհոս և Երկվորյակ) ներկայացուցիչներին աստղագուշակները խորհուրդ են տալիս հնարավորինս լրջորեն վերաբերվել սիրուն և հարաբերություններին։ Թեթև և կարճ ֆլիրտը, կրքերի իշխանությունը հակացուցված են։ Հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը և դրա հետևանքները, վերլուծեք ու գործեք պատասխանատու և վեհանձն:

Ջրային նշանների համար (Ձկներ, Խեցգետիններ և Կարիճներ) գարունը հարաբերությունների իրական թարմացում կբերի։ Փակեք անցյալի դռները, մոռացեք հին վիրավորանքները։ Ընդլայնեք ձեր շփումների շրջանակը և մի խուսափեք նոր հաճելի ծանոթություններից։

Կրակի տարերքի նշանները (Առյուծներ, Խոյեր և Աղեղնավորներ) կարող են և պետք է սկսեն արձակուրդ պլանավորել և մտածեն, թե ինչպես ավելի հնչեղ խոսել տան իրենց մասին: Ձեզ համար սա կրքի և անկեղծ խոստովանությունների ժամանակ է լինելու։

Հողի տարերքի (Ցուլեր, Կույսեր և Այծեղջյուրներ) նշանները ստիպված կլինեն հարաբերություններում վարքագծի նոր և անսովոր ռազմավարություն ընտրել։ Վերացրեք ցանկացած հաշվարկ, թողեք միայն անկեղծ զգացմունքներ։ Զարմացրեք զուգընկերոջը ձեր զգայականությամբ և հուզականությամբ:

Վայելեք այս հրաշալի կոնֆետ-ծաղկեփունջի ժամանակահատվածը։

Ո՞վ կհանդիպի իր սիրուն այս գարնանը

600x400

Խեցգետին

Իրենց ճակատագրին կհանդիպեն Խեցգետինները։ Նրանց համար սա կլինի նոր սիրային հարաբերությունների, հեռանկարների և գոյություն ունեցող կապերի ամրապնդման ժամանակաշրջան։ Պլանավորեք ուղևորություններ և գերադասելի է դեպի ջրային միջավայր, ինչը ձեզ կպարգևի վառ հույզեր և ոգևորություն: Գնացեք կինոթատրոն ռոմանտիկ ֆիլմեր դիտելու, ստեղծեք ջերմության և հուզական մթնոլորտ։

Նրանք, ովքեր հարաբերությունների մեջ են, ստիպված կլինեն լուծել կենցաղային հարցեր։ Թերևս պետք է մտածել սեփական բույնն ունենալու մասին։ Ավելի հաճախ հյուրեր հրավիրեք և նրանց հետ քննարկեք խնդրահարույց հարցեր։ Այս պահին դուք կստանաք արժեքավոր խորհուրդներ և հուշումներ: Ինչ-որ համեղ բան ձեզ նույնպես կուրախացնի։

Կույս

Կույսերի համար լավագույն ժամանակը գարունն է լինելու։ Սերը, սիրախաղերը, գեղեցիկ խոստովանություններն ու նոր հանդիպումները կներխուժեն ձեր կյանք։ Ապրիլ-մայիսին կկարողանաք պլանավորել ընտանիքի համալրում։ Աստղաբանները նշանի միայնակ ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս ժամադրություններն ու ծանոթությունները գործնական հարցազրույցների չվերածել։ Թույլ տվեք ինքներդ ձեզ և ձեր զուգընկերոջը հանգստանալ ու վստահել ձեր զգացմունքներին:

Ձեր ծանոթությունների մեծ մասը տեղի կունենա սպորտի ոլորտում։ Ուստի գնացեք առավոտյան վազքի, զբոսնեք այգում, բնության գրկում յոգայով զբաղվեք։

Կարիճ

Կարիճներին կհաջողվի կարգավորել անձնական կյանքն ու սոցիալական դիրքը։ Ձեզ երաշխավորված է հակառակ սեռի կողմից ավելացված ուշադրությունը: Այնուամենայնիվ, մի սկսեք նոր հարաբերություններ, նախքան անցյալի դուռը փակելը: Ամուսնացած զույգերում կտիրի փոխըմբռնումն ու լիակատար ներդաշնակությունը։

Միայնակ Կարիճների համար ճակատագիրը նոր հետաքրքիր ծանոթություններ կտա։

Ջրհոս

Ջրհոսների համար հատկապես երջանիկ կլինեն ապրիլն ու մայիսը։ Այս երկու ամիսը ձեզ կբերեն ռոմանտիկ ծանոթություններ և գեղեցիկ անմոռանալի ժամադրություններ, թեթևություն ու սեր։

Մարտը հիանալի շրջան է ֆոտոշարքի համար, սակայն հարաբերություններում պետք է պատրաստ լինել դժվարությունների։ Այնուամենայնիվ, շատ ջանք մի թափեք, ամեն ինչ ինքն իրեն կլուծվի։

Մայիսին ազատորեն ճամփորդության մեկնեք ձեր երկրորդ կեսի հետ։

Գարնանը ձեզ համար ամենակարեւորը գործողությունների ծրագիր ունենալն ու դրան հստակ հետևելն է։

Ձկներ

Վերջապես, գարնան հինգերորդ հաջողակները Ձկներն են։ Աստղաբանները խորհուրդ են տալիս լինել ստեղծագործ, հաճախել վարպետության դասերի, գնալ պարասրահ։ Ձեր անձնական կյանքին լուրջ վերաբերվեք։

Նշանի միայնակ ներկայացուցիչները, հնարավոր է, հանդիպեն իրենց զուգընկերոջը։ Գարնանը Յուպիտերը կլինի ձեր նշանում։ Սա կօգնի իրականացնել ձեր ամենանվիրական ցանկություններն ու երազանքները՝ առաջին հերթին սիրո, հարաբերությունների, ընտանեկան միության մեջ։

Վայելե՛ք այս շրջանը լիարժեք։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6938 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7245 անգամ
22.04.2026
Դիտվել է 6175 անգամ
27.04.2026
Դիտվել է 399 անգամ
24.04.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster