Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 17-23-ը 2022 թ
17.01.2022
Հունվարի 17-ին աճող լուսին է: Ժամանակն է զբաղվելու կենցաղային հարցերով։ Կարգի բերեք տունը, իրերը, դեն նետեք այն, ինչ ձեզ այլևս պետք չէ։ Եվ վերջապես զգացեք ազատությունը:
Հունվարի 18-ին լիալուսին է։ Այս օրը բարենպաստ է երկար ճանապարհորդությունների համար։ Դուք կհանգստանաք և՛ հոգով, և՛ մարմնով։ Գերադասելի է, որ շրջապատված լինեք մոտ ընկերներով կամ հարազատներով։
Հունվարի 19-23-ը' նվազող լուսին է: Եթե այս ընթացքում խնդիրներ ունենաք, ապա առաջին հերթին ձեր վրա հույս դրեք։ Դա հեշտ չի լինի, բայց կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Խոյ
Դուք այլևս չեք կարող ձեր զգացմունքները ներսում պահել։ Եթե սիրում եք, խոստովանեք այդ մասին: Աշխատանքում ևս պետք է անկեղծ լինել։ Երբ սխալ եք թույլ տալիս, մի վախեցեք այդ մասին ասել ղեկավարին: Ձեր ազնվությունը կգահատվի: Հունվարի 22-ին և 23-ին մի լավ հանգստացեք ընկերների շրջապատում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Ցուլ
Ձեր տաղանդներն ու կարողությունները կսկսեն ձեզ եկամուտ բերել։ Այս ընթացքում ստացված հետաքրքիր առաջարկներին մի հապաղեք համաձայնել։ Ավագ սերնդի հետ հարաբերություններում փորձեք փոխզիջումների գնալ։ Կռիվը միայն կվատթարացնի իրավիճակը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Երկվորյակ
Եթե ձեզանից որոշակի գումար պարտքով կուզեն, գերադասելի է մերժեք։ Հակառակ դեպքում ձեզ ֆինանսական խնդիրներ են սպասվում։ Շաբաթվա վերջին ակնկալվում է արտակարգ դեպք աշխատավայրում։ Ընտանիքի անդամներին հանգիստ բացատրեք, որ այս օրերին շատ ժամանակ կանցկացնեք գրասենյակում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Խեցգետին
Այժմ դուք շատ ուժի կարիք կզգաք. միանգամից մի քանի լուրջ ձեռնարկումներ կպահանջեն ձեր ուշադրությունը։ Դուք կարող եք հաղթահարել դրանք։ Սիրային հարաբերություններում, ընդհակառակը, թուլացրեք վերահսկողությունը։ Վստահեք ձեր զուգընկերոջը, եթե չեք ցանկանում, որ նա վախենա ձեր հարձակումից և փախչի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Առյուծ
Փորձեք այս օրերին ձեզ շրջապատել հաճելի մարդկանցով: Իսկ տհաճներին, ընդհակառակը, անտեսեք։ Այս ժամանակահատվածում աստղերը խորհուրդ են տալիս ավելի հաճախ հանգստանալ եւ մնալ տանը։ Հնարավորության դեպքում վերցրեք արձակուրդ կամ հանգստյան օր: Դուք պետք է վերականգնվեք, վերալիցքավորվեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Կույս
Աշխատանքում լրացուցիչ պարտականություններ մի ստանձնեք։ Մեկ անգամ համաձայնվելով, հետո երկար ժամանակ ստիպված կլինեք ջանք թափել այլ աշխատակիցների փոխարեն։ Տղամարդկանց շրջանում մեծ համարում կունենաք։ Օգտագործեք սա ձեր երկրորդ կեսին գտնելու համար, եթե ամուսնացած չեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Կշեռք
Ժամանակաշրջանը խոստանում է լարված լինել, հատկապես, եթե աշխատանքում շատ անավարտ գործեր ունեք։ Լցվեք համբերությամբ և քաջությամբ: Նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս լրջորեն զբաղվել դրանով։ Գայթակղություններ շատ կլինեն, բայց դուք կկարողանաք հաղթահարել դրանք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Կարիճ
Մի վախեցեք առաջին քայլն անել։ Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Հունվարի 17-22-ը ձեզ սպասվում է անակնկալների ու նվերների շրջան։ Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ձեզ կուրախացնեն այդ օրերին։ Հունվարի 23-ին դուք կստանաք առաջարկ, որը չպետք է մերժեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Աղեղնավոր
Ավելի լավ է հիմա տանը որևէ գործ չձեռնարկեք. ընտանիքի անդամները ձեզ ճիշտ չեն հասկանա: Ուստի աշխատեք հնարավորինս ակտիվ լինել աշխատանքի վայրում։ Շաբաթվա կեսին կարող են ֆինանսական խնդիրներ առաջանալ։ Հավատացեք, դուք կարող եք դրանք լուծել ինքնուրույն՝ առանց վարկերի և պարտքերի։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Այծեղջյուր
Որոշումները, որոնք դուք կայացնում եք այս ընթացքում, կարող են ընդմիշտ փոխել ձեր կյանքը: Աստղերը խորհուրդ են տալիս չշտապել և լավ մտածել։ Ժամանակահատվածը բարենպաստ է ստեղծագործելու համար։ Օգտագործեք այս օրերը նոր և յուրահատուկ բան ստեղծելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը. Ջրհոս
Ավելի լավ հոգ տարեք ձեր սեփական առողջության մասին: Հնարավոր է, ձեզ հարկավոր է բժշկական հետազոտություն անցնել: Ստիպված կլինեք նաև հոգ տանել ձեր սիրելիների մասին. նրանցից ոմանք անախորժություններ կստեղծեն ոչ միայն իրենց, այլ նաև ձեզ համար։ Հեռու մի մնացեք ուրիշների խնդիրներից, և դա հետագայում հաշվի կառնվի։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 17-23-ը․ Ձկներ
Այժմ ստացված ցանկացած առաջարկի կասկածամտորեն վերաբերվեք: Չսխալվելու համար ավելի լավ է խորհրդակցել բանիմաց մարդկանց հետ։ Երեխաներն այս շրջանում ձեզ բառացիորեն կխենթացնեն: Կարևորը հիշեք, որ քմահաճույքները ժամանակավոր են։ Վերահսկե՛ք ինքդ քեզ։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2401 անգամ
Читать на русском
|