Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդություն ըստ Կենդանակերպի նշանների

14.01.2022

Աստղագուշակներն ու կենդանակերպի նշանների սիրահարները վստահ են, որ մեր կյանքի բոլոր որոշումները պայմանավորվում են այս կամ այն նշանին պատկանելով։ Բայց արդյո՞ք մոլորակներն ու աստղերն ազդում են մարդու ընտրության վրա։ Մի կողմից, նույնիսկ ամենամոլի թերահավատները զվարճալի օրինաչափություններ և զուգադիպություններ են տեսնում Կենդանակերպի նույն նշանի մարդկանց մոտ, իսկ մյուս կողմից՝ Երկրի վրա բոլոր մարդիկ չեն կարող բաժանվել 12 տեսակների և ունենալ նույն նախասիրությունները: Այս հրապարակմամբ փորձենք ստուգել նշված տեսությունը և պատմել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար կատարյալ ճանապարհորդության մասին՝ ըստ հայտնի աստղագուշակների կարծիքի։

Խոյ

Հետաքրքիր ժամանցային ծրագիրն ամենակարևորն է այս նշանի մարդկանց համար։ Դա կարող է լինել հարևան քաղաքում փառատոն, կամ ընկերների հետ բնության գրկում խնջույք: Խոյերը, թեև գնահատում են հարմարավետությունը, բայց միանգամայն համակերպվող են և կարող են հեշտությամբ հարմարվել ճանապարհորդական պայմաններին՝ վրանի կամ վագոնի նստատեղի տեսքով: Սակայն ցանկացած ճամփորդության համար կա նաև կարևոր պայման՝ Խոյերը պետք է իմանան, որ իրենց «ապաստան ու սեղան» են տրամադրելու, քանի որ չեն դիմանում քաղցին և քնի պակասին։

Ցուլ

600x400

Չնայած Ցուլերը պաշտում են բնությունը՝ լիցքավորված լինելով նրա էներգիայով, սակայն գիշերակացով նրանց չեք կարող դուրս հանել անտառ։ Այս մարդկանց չի գրավում խոնավ հողի վրա վրաններում քնելը և մոտակա թփի տակ գտնվող զուգարանը՝ միայն ու միայն հարմարավետությունն: Կատարյալ հանգիստ կլինի all inclusive հանգստավայրը՝ խաղաղ ժամանցով՝ բուխարիի մոտ հավաքույթների կամ դեպի ավերակներ շրջագայությունների տեսքով: Ցուլերը նույնպես գնահատում են իրերը, և, հետևաբար, նրանց համար հաճելի կլինի այցելել շուկաներ, որտեղ կարելի է ցածր գնով թանկարժեք բան գնել, բայց, միևնույն ժամանակ, նման մարդիկ չեն խնայում որակյալ հագուստի և համեղ խոհարարական հաճույքների վրա:

Երկվորյակներ

Դուք գիտե՞ք մարդկանց, ովքեր հաճույք են ստանում ամենատարօրինակ արկածներից և վայրի ճամփորդություններից դեպի Արկտիկայի սառույցներ կամ Ամազոնի ջունգլիներ: Դրանք երկվորյակներ են։ Նրանք անհամբեր սպասում են ցանկացած արկածի և ամենաանհավանական վայրերի, որտեղ շատ այլ մարդիկ ոչինչ չեն տեսնում, բացի գրիպով կամ մալարիայով վարակվելու հնարավորությունից: Բայց կա մի պայման՝ երկվորյակները չեն դիմանում սովածությանը, հետևաբար իրենց ճամփորդությունները պլանավորում են մթերքի պաշարով։

Խեցգետին

Թեև նրանք համարվում են ընտանեկան, որոնց հնարավոր չէ բացի 50 կմ հեռավորության վրա գտնվող ամառանոցից ուրիշ տեղ դուրս բերել, Խեցգետինները սիրում են ճանապարհորդել, թեև՝ ունեն իրենց հատուկ ոճը: Այս մարդիկ գնահատում են իրենց արմատներն ու ծագումը և, հետևաբար, էներգետիկ հաճույք են ստանում հնագույն քաղաքներից, հոյակապ ամրոցներից և պատմությունից: Կատարյալ ճամփորդությունը կլինի նավով ուղևորությունը Եվրոպայի հնագույն քաղաքներով, որտեղ Խեցգետնի երկու կիրք համատեղվում են՝ պատմությունը և ջրին մոտ լինելը:

Առյուծ

600x400

Անզուգական կերակուրներ, մետաքսե սավաններ՝ փափուկ մահճակալների վրա, տաքացվող հատակ և արբանյակային հեռուստատեսություն. եթե այս ամենն անտառում լինի, ապա Առյուծներն արշավի կգնան: Բայց քանի որ դա հնարավոր չէ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց կատարյալ հանգստի համար ընտրում են միայն հինգ աստղանի հյուրանոցներ։ Նրանց համար կարևոր է նաև ժամանցը, գերադասելի է՝ բազմազան, և, հետևաբար, Առյուծները պլանավորում են իրենց ամեն օրը՝ տարբեր էքսկուրսիաներ, սպորտ, ընթերցանություն և ստեղծագործական գործունեություն:

Կույս

Այո, նրանք սիրում են ճանապարհորդել օտար երկրներ ու քաղաքներ, բայց միայն այն դեպքում, եթե «ճաշկերույթը» վճարվի ուրիշի գրպանից։ Հակառակ դեպքում նրանք կամ բյուջետային հանգստի տարբերակներ են փնտրում կամ, նույնիսկ, արձակուրդն անցկացնում են իրենց ամառանոցում՝ հողը փորելով և հարևան անտառում սունկ հավաքելով։ Եթե ցանկանում եք գոհացնել ձեր Կույսին, ապա գնեք նրան ծովափի տոմս, որտեղ կարող եք պառկել ծովի ափին և վայելել ոչ թե թանկ, բայց հյութեղ խորոված։

Կշեռք

600x400

Նրանց համար բյուջեն, հարմարավետությունը կամ զվարճանքը կարեւոր չեն։ Գլխավորը հենց այն տեղն է, որտեղ գնում են Կշեռքները։ Այդ վայրերը պետք է լինեն անսովոր, անհասանելի, շատ հազվագյուտ և տարբեր տեղերում, որոնց ուրիշ մարդիկ ուշադրություն չեն դարձնի: Երբեմն այս նշանի ներկայացուցիչները կարող են գնալ դասական հանգստավայրեր, բայց միայն այն դեպքում, եթե կա կոնկրետ նպատակ՝ ունենալ սիրավեպ, բուժել մարմնը կամ այցելել մոտակա տեսարժան վայրերը։

Կարիճ

Նրանց համար կարևոր չէ, թե ուր և ինչպես գնալ, գլխավորը նոր տեղից ամեն ինչ վերցնելն է: Նրանք պետք է համտեսեն տեղական խոհանոցը, ձեռք բերեն իսկական ձեռագործ աշխատանքներ, հետևեն ավանդական ծեսերին և, իհարկե, լիցքավորվեն այն էներգիայով, որը նրանք կծախսեն ամենաէքստրեմալ արկածների վրա: Կարիճները հարմարավետություն չեն փնտրում, շատ ավելի կարեւոր է վառ ու անմոռանալի տպավորություններ ստանալը։

Աղեղնավոր

600x400

Չորս պատերը և բազմոցը Աղեղնավորների հիմնական թշնամիներն են, նրանք կենսական ուժ են ներծծում, և, հետևաբար, այդպիսի մարդիկ բաց չեն թողնի նույնիսկ փոքրիկ ճանապարհորդության գնալու հնարավորությունը: Միևնույն ժամանակ առանձնապես կարևոր չէ հանգստի տեղն ու որակը, ավելի էական է ընկերությունը՝ Աղեղնավորներները չեն սիրում մենակություն, և այդ պատճառով փորձում են իրենց շրջապատել ճանապարհորդությունների սիրահարներով՝ նոր տպավորություններով կիսվելու համար։

Այծեղջյուր

Լեռներ, քարանձավներ, գետեր և հնագույն քաղաքների ավերակներ՝ ահա թե ինչ են սիրում Այծեղջյուրները։ Բնական գեղեցկությամբ հագեցած նման ճամփորդությունները մարդկանց դրդում են նոր նվաճումների և ուժ են տալիս միապաղաղ աշխատանքում, որն անհրաժեշտ է միայն նոր շրջագայության նպատակով գումար խնայելու համար: Ճիշտ է, երբեմն Այծեղջյուրներին տիրում է հարմարավետության և շքեղության տենչը, և նրանք մեկնում են նորաձև հանգստավայրեր: Բայց Այծեղջյուրների համար կատարյալը կլինի այն արձակուրդը, որտեղ քիչ մարդիկ կլինեն, և հնարավորություն կստեղծվի միայնակ տարվել սեփական մտքերով։

Ջրհոս

600x400

Ջրհոսները հաճախ երազում են ճանապարհորդելու մասին և մի փոքր նախանձում այն ընկերներին, ովքեր կիսվում են իրենց հերթական արձակուրդի լուսանկարներով, սակայն հազվադեպ է լինում, որ գործը երազանքներից այն կողմ անցնի: Ջրհոսները սովորաբար փող, ժամանակ և ջանք չեն ծախսում ճամփորդության համար՝ համարելով, որ տանը, բարձի տակ փողն ավելի լավ կպահվի, իսկ բազմոցին՝ հեռուստացույց դիտելով կարելի է ավելի լավ հանգստանալ, քան օտար վայրերում թափառելով: Ճիշտ է, նույնիսկ Ջրհոսների համար դուք կարող եք կազմակերպել կատարյալ հանգիստ՝ առաջարկելով բոլոր հարմարություններով ուրիշի հաշվին հանգստավայր, ցանկալի է՝ առողջապահական ընթացակարգերով

Ձկներ

Այս մարդկանց համար նոր վայրերը պահանջում են հոգեբանական ադապտացիա, և Ձկներին մի փոքր ժամանակ է պահանջվում նոր պայմաններին ընտելանալու համար։ Բայց եթե տեղն իրենց դուր գա, պարզվի, որ այն ապահով ու հանգիստ է, ապա նրանք մեկ անգամ չէ, որ կվերադառնան այնտեղ, և յուրաքանչյուր այցելությունից ավելի մեծ հաճույք կստանան, քան իրենց տանը։ Ձկների համար նոր վայրը երբեք «կատարյալ» չի դառնա, բայց երկրորդ անգամից նրանց կարծիքը դեպի լավը կփոխվի։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 809 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 5 ամենասկանդալային նշանները

05.05.2022
Մարդիկ տարբեր են, և կախված չէ, թե կենդանակերպի որ նշանին են պատկանում։ Բայց կան որոշ ընդհանուր հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են կոնկրետ նշանին:

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

15.04.2022
Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել: Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

10.03.2022
Կենդանակերպի այս նշաններն ամենաուժգինն են զգում իրենց ներքին տագնապները։

Ինչ պետք է իմանալ երազների մեկնաբանության մասին ըստ Ֆրոյդի

03.03.2022
Ինչպե՞ս է անգիտակցականն ազդում երազների վրա և ի՞նչ է դա նշանակում՝ ըստ հոգեվերլուծության հոր։

Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են հանդիպել իրենց սիրուն 2022 թվականի գարնանը

24.02.2022
Թեթև և կարճ ֆլիրտը, կրքերի իշխանությունը հակացուցված են։ Հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը և դրա հետևանքները, վերլուծեք ու գործեք պատասխանատու և վեհանձն:

Երազներ տեսնում են բարձր ինտելեկտով մարդիկ

03.02.2022
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն խելացի մարդիկ կարող են տեսնել և հիշել երազները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 948 անգամ
11.05.2022
Դիտվել է 486 անգամ
13.05.2022
Դիտվել է 415 անգամ
12.05.2022
Դիտվել է 405 անգամ
14.05.2022
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster