Միրանդա Քերին եւ Օրլանդո Բլումին պապարացիները հանդիպել են ծովափում (լուսանկարներ)
12.05.2012
Victoria’s Secret-ի ամենագեղեցիկ հրեշտակ Միրանդա Քերն ամուսնու և 1.5 տարեկան որդու հետ հանգստյան օրերն անցկացրել են Բորա- Բորա ծովափում: Պապարացիների հաղորմամբ, նրանք զբոսնել են, զվարճացել: Ուշադրությունից չի վիրպել նաև նրանց ծովափնյա հագուստը: Հրեշտակի լողազգեստը սպիտակ է եղել, շորտը՝ ջինսից:
Եթերային տեսքը ամբողջացրել են նրա լայն, սպիտակ վերնաշապիկը և արևային երկու գլխարկները: Գրեթե նույն կերպարով է եղել նաև Օրլանդո Բլումը' Միրանդայի ամուսինը, ում հագին եղել է շորտ, արձակված վերնաշապիկ: Համահունչ ընտանիքի հանգիստը կատարյալ է դարձրել նրանց որդին, ով պակաս նորաձև չի եղել իր կարմիր շորտով և մոխրագույն վերնաշապիկով:
Չնայած ընտանիքի հետ անցկացրած լավ ժամանակին՝ Միրանդան զղջում է, որ չի կարողացել մասնակցել հոլիվուդյան աստղերի ամենամյա տոնահանդեսին:
Նա իր թվիթերյան էջում նշել է. «Տխուր եմ, որ չեմ կարող ձեզ հետ լինել տոնահանդեսի ժամանակ: Համբույրներ եմ ուղարկում Նոր Զելանդիայից »: Դիտվել է 2813 անգամ
|