Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Խոյ

Կցուցաբերեք նորարարություն: Հունվարի սկիզբն ու վերջը շատ ուրախություններ կբերեն թե՛ անձնական կյանքում, թե՛ սոցիալական առումով։ Միաժամանակ, Ձկները ստիպված կլինեն ստեղծագործ լինել, որպեսզի հաղթահարեն ամսվա վիճահարույց միջնամասը։ Չարժե նետվել առաջ և ներխուժել ցանկացած բաց դուռ։ Ձկների միտքը նուրբ գործիք է, որը պետք է հմտորեն օգտագործել:

• Բարենպաստ օրերը՝ 1.9, 27
• Անբարենպաստ օրերը՝ 23 և 24։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Ցուլ

Ամանորը վառ կերպով նշեք: Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։ Ցուլերի բախտը կբերի լավ նորությունների և ֆինանսական բարելավումների առումով: Ավելի մեծ չափով հաջողություն սպասում է աշխատանքային առումով, բայց անձնական կյանքում ևս շատ հետաքրքիր բաներ տեղի կունենան։

• Բարենպաստ օրերը՝ 2, 11, 25
• Անբարենպաստ օրերը՝ 25 և 26։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Երկվորյակ

Դիմացկունություն և վերլուծություն։ Երկվորյակներն ավելի լավ է հունվարին ակտիվ քայլեր չձեռնարկեն: Հոգու և բարեկեցության համար ավելի օգտակար է ընտրել սպասելու մարտավարությունն ու վերլուծել արտաքին և ներքին հոսքերը։ Գիտելիքով հագեցվածությունը կօգնի ավելի լավ կողմնորոշվել փոփոխվող աշխարհում, հասկանալ ուրիշների գործողությունների դրդապատճառները և ամենակարևորը՝ գտնել ներքին ուժ՝ դեպի հաջողություն հետագա շարժման համար:

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 29
• Անբարենպաստ օրերը՝ 27 և 29։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Խեցգետին

Խնայեք էներգիան։ Ի տարբերություն արջերի, որոնք քնում են ամբողջ ձմեռ, Խեցգետինները երբեմն ստիպված են լինում մի փոքր շարժվել։ Բայց հունվարը նրանց հանգստանալու հնարավորություն է տալիս։ Նույնիսկ եթե ամսվա ոչ ամեն օրն է խոստանում հանգիստ լինել, այնուամենայնիվ, պետք է որքան հնարավոր է էներգիա խնայել ։ Ճակատագրի նվերները կընդունվեն որպես կանոն, իսկ քունն ու հանգիստը՝ առաջնահերթություն:

• Բարենպաստ օրերը՝ 5, 15, 24
• Անբարենպաստ օրերը՝ 3, 30 և 31։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Առյուծ

Ձեր ուժերի համար գտեք կիրառություն: Հունվարն Առյուծի համար կարող է մի փոքր դատարկ և սեղմված թվալ, քանի որ շատ ուժ կա, սակայն միշտ չէ, որ հնարավոր կլինի դրանց համար կիրառում գտնել: Հազվադեպ է աշխարհը բավարարում մարդու պահանջմունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքների դրական կողմին։ Դուք այնքան ազատ ժամանակ ունեք, որ կարող եք ձեր էներգիան ազատորեն ուղղել այն դրական ուղղությամբ, որը կցանկանա ձեր հոգին:

• Բարենպաստ օրերը՝ 1, 11, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4 և 5։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Կույս

Շտապե՛ք, որպեսզի հասցնեք: Աշխատանքային գործերը լուծելու համար նպաստավոր հանգամանքները կտևեն մինչև ամսվա կեսերը, և այս ընթացքում պետք է ժամանակ ունենաք ֆինանսական ու ստեղծագործական կարողություններն առավելագույնի հասցնելու համար։ Հունվարի երկրորդ կեսն ավելի լավ է նվիրել ձեր սիրելիներին՝ հայացքն ուղղել անձնական կյանքին, առողջությանն ու հոգեհարազատ մարդկանց հետ շփմանը։ Այս կերպ դուք կարող եք խուսափել կոնֆլիկտներից և կյանքից ստանալ առավելագույնը:

• Բարենպաստ օրերը՝ 6, 13, 24
• Անբարենպաստ օրերը՝ 6 և 7։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Կշեռք

Հարմարավետություն և հաջողություն: Կշեռքներն ամսվա մեծ մասը կանցկացնեն հոգևոր հարմարավետության մեղմ մթնոլորտում: Հեռու հապշտապ աշխատանքային շրջապտույտից և փոթորիկներից․ կարող եք հանգստանալ և թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով գնա: Նույնիսկ առանց մեծ ջանքերի, դրանք զարմանալիորեն հաջողակ կլինեն։ Միայն ամսվա վերջին հարկ կլնի մի փոքր լարվել, բայց ընդհանուր ֆոնի վրա այս լարվածությունը երկար սպասված մանրուք կթվա։

• Բարենպաստ օրերը՝ 2, 10, 25
• Անբարենպաստ օրերը՝ 8, 9 և 10։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Կարիճ

Միայն առաջ։ Կարիճները հունվարին առաջ կընթանան հեծելազորի արագությամբ: Առողջ լավատեսությունն ու ուժեղ էներգիան ըստ արժանվույն կիրառություն կստանան և բազմաթիվ հաղթանակներ կբերեն։ Աշխատանքային հաջողության հակառակ կողմը կլինի որոշակի լարվածությունն անձնական ճակատում: Այստեղ դուք չափազանց կոշտ կգտնվեք: Ամեն զուգընկեր չէ, որ կարող է դիմակայել ձեր առաջադրած կրքերի ինտենսիվությանը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 10, 20
• Անբարենպաստ օրերը՝ 11 և 12։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Աղեղնավոր

Սկսեք վերելքը նախավարժանքից: Աղեղնավորների համար ամենահաջողը կլինի ամսվա երկրորդ տասնօրյակը։ Սա տրամաբանական է, քանի որ արժանապատիվ բարձունքների հասնելու համար անհրաժեշտ է նախնական նախապատրաստություն։ Մի սպասեք ճակատագրից նվերների, այլ աստիճանաբար և համակարգված եղածը փոխեք դեպի լավը: Ուշադրություն դարձրեք նախկինում արվածին, վերցրեք արժեքավորը ձեր անցյալից և օգտագործեք այն նպատակային:

• Բարենպաստ օրերը՝ 5, 12, 25
• Անբարենպաստ օրերը՝ 13, 14 և 15։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Այծեղջյուր

Մի կողմ թողեք անիմաստ ծախսերը: Առատաձեռնությունն ու հոգու լայնությունը հրաշալի հատկություններ են, բայց երբեմն իմաստ ունի հիշել ձեռք բերվածի գինը, որպեսզի արժեքները հենց այնպես չվատնվեն։ Ամսվա առաջին կեսն այնքան հագեցած կլինի աշխատանքով, որ հետագայում թերահավատորեն կվերաբերվեք բազմաթիվ դիմումներին։ Աշխարհի իմացության խորությունը Այծեղջյուրներին կօգնի ոչ միայն աշխատանքային ոլորտում, այլ նաև անձնական կյանքում։

• Բարենպաստ օրերը՝ 6, 11, 25
• Անբարենպաստ օրերը՝ 16 և 17։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ. Ջրհոս

Ցուցաբերեք հմտություն և պրոֆեսիոնալիզմ: Հունվարի սկիզբը Ջրհոսներին խրախուսում է բարելավումներ կատարել: Շատ բաներ ուրիշներն անկարող են անել, քանի որ ձեր մասնագիտական որակներն անփոխարինելի են։ Մինչեւ ամսվա վերջ Ջրհոսները կբավարարեն ժամանակի բարձր պահանջները։ Անձնական կյանքը թեև այնքան էլ խորը չի լինի, բայց կբնութագրվի որպես հաճելի, իսկ հունվարի վերջին օրերին կարող եք ձեզ թույլ տալ հանգիստ և ժամանց։

• Բարենպաստ օրերը՝ 3, 17, 29
• Անբարենպաստ օրերը՝ 18, 19 և 20։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ․ Ձկներ

Սուզվում ենք տոնական եռուզեռի մեջ: Ձկների ջրային էությունը կհանգեցնի բազմաթիվ փոփոխությունների։ Նորություններն ու անակնկալները կարող են զարմացնել բոլորին, բայց ոչ ձեզ: Տեղեկատվական հաղորդակցության մեջ կլինեք ազատ և ճարտար, ինչպես ձուկը՝ ջրում։ Եթե միևնույն ժամանակ դուք լռություն պահպանեք, ինչպես ձուկը, ապա ձեզ համար շատ օգուտներ կքաղեք։ Անձնական կյանքում փորձեք մոտ լինել երամին, կամ, առնվազն, ձեր սիրելիին:

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 14
• Անբարենպաստ օրերը՝ 21 և 22։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3423 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ

01.04.2022
Գարնան երկրորդ ամսին կենդանակերպի նշենների շատ ներկայացուցիչների ուշադրությունը կկենտրոնանա անձնական կյանքի ու կարիերայի հարցերի վրա։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2022 թ

01.03.2022
Գտե՛ք ձեր ճանապարհը։ Տարբեր առաջարկների և գայթակղությունների ներկապնակում, որոնցով մարտը առատաձեռն կլինի, դուք պետք է մնաք ձեր սեփական ուղու վրա և չտրվեք պատահական իրավիճակներին և տրամադրություններին:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ.

01.02.2022
Նորալուսինն ու լիալուսինը փետրվարը կբաժանեն նույն երկարությամբ երկու կեսերի, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է իր յուրօրինակ մոտեցումը կյանքի խնդիրներին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 947 անգամ
11.05.2022
Դիտվել է 486 անգամ
13.05.2022
Դիտվել է 415 անգամ
12.05.2022
Դիտվել է 405 անգամ
14.05.2022
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster