Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դեկտեմբերի 19-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց հաղթողը։
Ընդհանուր առմամբ մրցութին մասնակցեց 19 երկրի ներկայացուցիչ։ Լավագույն եռյակի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար Լեհաստանի (218) և Ֆրանսիայի (187) փոքրիկ կատարողները։
14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը։
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ: