Ֆրանսիայի մամուլի վաճառակետերում դեկտեմբերի 8-ից վաճառքի է հանվել «Anahide» հայկական կանացի ամսագիրը, որն առաջինն է իր տեսակի մեջ։
Ամսագրի խնդիրներից է ներկայացնել հայկական սփյուռքի կյանքն ու գործունեությունը, հայ ժողովրդի հազարամյա պատմությունը, մշակութային հարուստ ժառանգությունը։
«Anahide» ամսագրի անդրանիկ համարի շապիկին հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Հելեն Սեգարանն է։ Ամսագրում տեղ է գտել նաև երգչուհու հետ հարցազրույց՝ իր երաժշտական գործունեթյան և «KARMA» նոր ալբոմի թողարկման մասին։
Ողջունելով ամսագրի ստեղծումը՝ Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինջյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ամիսներ տևած հանդիպումներից ու նախապատրաստական աշխատանքից հետո լույս ընծայվեց ֆրանսիական առաջին հայկական կանացի ամսագիրը։ Նա իր երախտիքի խոսքն է հղել ամսագրի գլխավոր խմբագիր Լեա Տով Բիտոնին՝ առաջին իսկ րոպեից «Anahide»-ի հրատարակման աշխատանքներին միանալու համար։
«Քանի որ կինը տղամարդու ապագան է, և քանի որ յուրաքանչյուր կնոջ հոգու խորքում Անահիդ է ապրում, մենք ուրախ ենք հարգանքի տուրք մատուցել նրանց՝ այս անդրադարձման միջոցով»,-հայտարարել է ամսագրի խմբագրակազմը։
«Anahide» ամսագրն ունի նաև իր համացանցային տարբերակը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով, ինպես նաև ինստագրամյան էջը։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: