Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 15-21-ը 2021 թ
15.11.2021
Նոյեմբերի 15-18-ն աճող լուսին է: Այժմ հիանալի ժամանակ է ցանկացած տեսակի նախաձեռնության, հատկապես՝ ստեղծագործական աշխատանքի և եկամտի նոր աղբյուրներ փնտրելու համար:
Նոյեմբերի 19-ին լիալուսին է։ Այս օրն ավելի լավ է նպատակադրված դադար տալ։ Հանգստացեք և երիտասարդացեք: Լիալուսնին գրեթե միշտ դժվար ժամանակ է: Եթե այդ օրը գերլարվեք, կարող եք մեծ էներգիա կորցնել:
Նոյեմբերի 20-ին և 21-ին նվազող լուսին է: Մի զարմացեք, եթե այս օրերին տեղի ունենան իրադարձություններ, որոնց մասին նույնիսկ չէիք էլ կարող մտածել։ Դրանք կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Խոյ
Հանգամանքները հիմա ձեր օգտին չեն դասավորվի։ Ծրագրերը չեն իրականանա։ Այդ առնչությամբ տխրելու փոխարեն կենտրոնացեք նոր նպատակների վրա։ Այժմ ավելի հանդուրժող եղեք սիրելիների նկատմամբ։ Ավելի քիչ վիճեք և վիրավորական խոսքեր մի՛ հնչեցրեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Ցուլ
Անձնական հարցերը վերջապես կլուծվեն։ Հավանաբար զուգընկերը կխոստովանի իր զգացմունքները և ձեզնից կակնկալի փոխադարձ քայլ։ Մյուս կողմից աշխատանքի վայրում լարվածություն կզգացվի։ Առաջին քայլը դուք արեք, որպեսզի չփչացնեք ձեր հարաբերությունները գործընկերների հետ։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Երկվորյակ
Ձեզ կարող է թվալ, թե բոլորը ձեր դեմ են։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Եզրակացություններ անելու համար պետք է մենակ մնալ։ Նշանի որոշ ներկայացուցիչներ այժմ կարող են մրսածություն ունենալ։ Ուշադիր եղեք ախտանիշների նկատմամբ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Խեցգետին
Միակ խնդիրները, որոնք կարող եք հիմա ունենալ, կենցաղային են։ Մնացյալ պարագաներում ձեզ կարելի է անվանել բացարձակ երջանիկ մարդ։ Աշխատավայրում ղեկավարը ձեր առջև նոր մարտահրավերներ կդնի։ Մի վախեցեք դրանցից, նույնիսկ, եթե սկզբում ձեզ անիրագործելի թվան։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Առյուծ
Ժամանակն է մի փոքր հանգստանալու։ Փորձեք ամեն ինչ դնել ուրիշների ուսերին և ինքներդ ժամանակ հատկացրեք հանգստին: Իդեալական շրջան է կարճատև ճանապարհորդությունների և քաղաքից դուրս ուղևորությունների համար: Ամառանոցում այժմ կարող եք միայն հանգստանալ: Այս օրերին ցանկացած ֆիզիկական աշխատանք անընդունելի է։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Կույս
Նոյեմբերի 19-ին ձեզ դժվար օր է սպասվում։ Փորձեք այն անցկացնել տանը։ Եթե դուք արժանապատվորեն անցնեք այդ փորձությունը, ապա ձեզ սպասվում է հաջող շրջան։ Հանգստյան օրերն անցկացրեք ընտանեկան շրջապատում: Հնարավոր են թեթև կոսմետիկ վերանորոգումներ և վերադասավորումներ։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Կշեռք
Ակնկալվում են շատ հոգսեր ու անախորժություններ։ Խելամտորեն բաշխեք ռեսուրսները և որոշեք առաջնահերթությունները, որպեսզի կարողանաք գործերն ավարտին հասցնել: Զգուշություն ցուցաբերեք ֆինանսական հարցերում։ Ձեզ կարող են խաբել, եթե ժամանակին չդիմեք մասնագետներին։ Ժամանակահատվածը նպատակահարմար է խնայողությունների համար։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Կարիճ
Պատրաստվեք հայտնվել ուշադրության կենտրոնում։ Նոյեմբերի 20-ին և 21-ին ձեզ կարող են նվերներ տալ, անսպասելի անակնկալներ մատուցել։ Ամեն ինչ ժպիտով ընդունեք։ Ավելի լավ է հիմա ոչ մի նոր բան չսկսել։ Իսկ եթե կիսատ գործեր կան, շտապ ավարտին հասցրեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Աղեղնավոր
Հնարավոր է, որ այս շաբաթ ստիպված լինեք անցնել սիրելիի դավաճանության միջով: Մի շտապեք եզրակացություններ անել: Հին վերքերը կարող են վատթարանալ: Բայց գումարային առումով ամեն ինչ լավ կլինի՝ ֆինանսական մուտքեր են սպասվում։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Այծեղջյուր
Ցանկացած գաղափար, որն այժմ այցելում է ձեզ, հիանալի կլինի: Այնպես որ՝ գրիչն ու թուղթը պատրաստ պահեք: Երեխաները շատ հոգսեր կառաջադրեն, բայց նաև ուրախ պահեր կպարգևեն։ Տնային տնտեսուհիներն այժմ կարող են զբաղվել տան գործերով, ձեռքի աշխատանքներով և խոհարարությամբ: Ամեն ինչ հրաշալի կստացվի:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Ջրհոս
Հմայքն ու ընկերասիրությունն այժմ կօգնեն ձեզ լուծել միանգամից մի քանի կարևոր հարց։ Նոյեմբերի 21-ին ձեզ կարող է նշանակալից հանդիպում սպասել։ Պատրաստվեք դրան։ Այն Ջրհոսները, ովքեր երկար ժամանակ ամուսնացած են, կարող են դժվարություններ ունենալ։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը․ Ձկներ
Վերանայեք ընտանեկան բյուջեն. վերջին ժամանակներս փողը մատների արանքով հոսում է։ Տարբեր հայացքների պատճառով կարող է կոնֆլիկտ առաջանալ ամուսնու հետ։ Եղեք ավելի իմաստուն... Հիանալի ժամանակ է մարզվելու, հատկապես սրտին միտված վարժությունների համար: Մի խղճացեք ինքներդ ձեզ:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիտվել է 5281 անգամ
Читать на русском
|