Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021

Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

Հաճախ դրանք խանգարում են լուծել առաջադրված խնդիրները, թուլացնում մեզ: Այս ամենն այնքան էլ համոզիչ չի հնչում, բայց փորձենք հանգամանալի պարզաբանել:


1. Արգելակող արտահայտություններ

Այս բառերը կրկնելով շաբաթական թեկուզև մի քանի անգամ, ինքներս մեզ ծրագրավորում ենք հոռետեսության, անկարողության, բացասականի:

Դրանք մեզ զրկում են գործելու, մտածելու, որոշելու, անհրաժեշտին հասնելու հնարավորությունից:

• «Ես այլևս չեմ կարող»:
• «Իմ ուժերից վեր է»:
• «Ոչինչ չի ստացվի»:

Սրանք ուղիղ ուղղորդումներ են, որոնք անխուսափելիորեն տանում են ձախողման ամեն ինչում:

2. Վիրուսային արտահայտություններ

Յուրաքանչյուր մարդ ունի առնվազն մեկ այդպիսի արտահայտություն, որն անընդհատ շրջանառվում է նրա բառապաշարում.

• «Կոկորդիս է կանգնել».
• «Կյանքս փչացրեցին»:
• «Այստեղս են հասցրել...»:

Մենք սովոր ենք դրանք օգտագործել նույնիսկ ամենաաննշան իրավիճակներում, իսկ դրանք կարող են մեզ ոչնչացնել ներսից:

3. Անցյալի համար ափսոսանք հայտնող արտահայտություններ

Դրանք սկսում են «Այ՝ եթե ...» բառով և արտահայտում երազանքներ, որոնք երբեք չեն իրականանա, պարզապես այն պատճառով, որ իրավիճակն արդեն իսկ տեղի է ունեցել, և այն հետագայում հնարավոր չի լինի կրկնել.

• «Այ՝ եթե ես այլ համալսարան ընդունված լինեի»:
• «Այ՝ եթե ես լսեի»:
• «Այ՝ եթե ժամանակին գայի»:

Հնի նկատմամբ ափսոսանքները կանխում են նոր երազների և ձգտումների ծնունդը, մեզ ստիպում կանգնած մնալ նույն տեղում, թույլ չեն տալիս առաջ գնալ:

600x400

Կյանքը մեզ միշտ տալիս է այն, ինչ մենք անընդհատ խնդրում ենք նրանից: Բայց նա չի ընկալում մարդկային աշխարհիկ կատեգորիաները: Ասելով «Ես ուզում եմ հարուստ լինել», գուցե չհասկանաք, թե որքան եք արդեն ստացել․ սիրող ծնողներ, իմաստուն ամուսին, առողջ երեխաներ:

Երբ անգիտակցաբար բարձրաձայնում եք բացասական խոսքեր, ապա չեք նկատում, թե ինչպես եք դառնում կոպիտ, ներփակված, ծույլ: Ձեր շուրջը սկսում են հավաքվել չար, երկդիմի, անտարբեր մարդիկ, վրա է հասնում դեպրեսիան, թուլությունն ու հիվանդությունները գլուխ են բարձրացնում:

Այսպիսի փորձ կատարեք. շաբաթվա ընթացքում մի արտաբերեք վերոնշյալ արտահայտությունները, աշխատեք մարդկանց մասին վատ չմտածել, լավ գործեր անել և ոչ մի հատուցում, երախտագիտություն չակնկալել: Դուք կզարմանաք, թե որքան կենսունակություն կավելանա, իսկ բախտն ու հաջողությունը դեմքով կշրջվեն դեպի ձեզ:

Պատրա՞ստ եք հրաժարվել բացասական վերաբերմունքից և կյանքին դրականորեն նայել: Հրաշքները միշտ շրջակայքում են՝ հիշեք սա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6197 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025
Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025
Եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։

Կենդանակերպի այս նշանները օգոստոսին սիրո մեջ առաջընթաց կզգան

30.07.2025
2025 թվականի օգոստոսյան աստղագուշակը կենդանակերպի մի քանի նշանների համար խոստանում է ռոմանտիկ նորություններ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-12-2025 11:27
Բրեդլի Քուփերն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ սուպերմոդել Ջիջի Հադիդին։ Ըստ Daily Mail-ի՝ 50-ամյա դերասանը և 30-ամյա Հադիդը կամուսնանան 2026 թվականին։

24-12-2025 10:58
Իսպանացի կինը, որը ծննդատանը խառնվել է մեկ այլ նորածնի հետ և մեծացել ուրիշի ընտանիքում, 975 հազար եվրո փոխհատուցում կստանա, գրում է El Pais-ը։ Նման որոշում է ընդունել Լա Ռիոխայի ինքնավար համայնքի Գերագույն տարածաշրջանային դատարանը: Ճակատագրական սխալը տեղի է ունեցել 23 տարի առաջ։
24-12-2025 10:49
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 21-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանին շնորհել է կանանց գրոսմայստերի կոչում, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Վերջերս անցկացված Kazakhstan Chess Cup 2025 մրցաշարում Մարիամ Մկրտչյանը վաստակել էր 7,5 միավոր եւ դարձել հաղթող։ Մարիամ Մկրտչյանը կանանց Հայաստանի չեմպիոն է (2022), շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն (2022), կանանց Հայաստանի հավաքականի անդամ։
24-12-2025 09:52
Գիտնականները պարզել են, որ հուզական նմանակումը՝ ուրիշների դեմքի արտահայտությունների ակամա նմանակումը, անմիջականորեն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք գնահատում ուրիշներին և ում ենք վստահում: Նույնիսկ դեմքի արտահայտությունների կարճ դիտարկումը թույլ է տալիս մեզ եզրակացություններ անել մեկ այլ մարդու մտադրությունների և զգացմունքների մասին:
24-12-2025 01:38
«Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Դեյվիդ Հարբորից վերջերս տեղի ունեցած աղմկոտ ամուսնալուծությունից հետո երգչուհի Լիլի Ալենը սկսել է հանդիպել 28-ամյա գրող Ջոնա Ֆրոյդի՝ Զիգմունդ Ֆրոյդի ծոռի հետ։ 40-ամյա երգչուհուն և նրա նոր ընկերոջը համբուրվելուց են տեսել Լոնդոնի Stringfellow ստրիպտիզ ակումբում՝ Ալենի կազմակերպած Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.12.2025
Դիտվել է 2180 անգամ
19.12.2025
Դիտվել է 372 անգամ
24.12.2025
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster