Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 20-26-ը 2021 թ
20.09.2021
Սեպտեմբերի 20-ին աճող լուսին է: Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, ավելի լավ է դա անեք հիմա: Գործընթացը կանցնի հարթ, ավելին՝ հավանականությունը, որ այդ փոփոխությունը միայն դեպի լավը կլինի՝ մեծ է:
Սեպտեմբերի 21-ին լիալուսին է: Չնայած լիալուսնին դժվարին ժամանակաշրջան է, կարող է պարզվել, որ այդ օրն ամենահաջողն է մեկ ամսվա ընթացքում: Կարևորն այն ճիշտ պլանավորելն է: Դա արեք նախօրոք, որպեսզի անելիքների ցուցակը ձեր աչքի առջև լինի:
Սեպտեմբերի 22-26-ը նվազող լուսին է: Ավելի լավ է հիմա աշխատել զույգով կամ թիմով, բայց հաստատ՝ ոչ միայնակ: Դա ձեր գործունեությունն ավելի արդյունավետ կդարձնի:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Խոյ
Շաբաթը շատ ծանրաբեռնված չի լինի, բայց դեռ պետք է լուծել մի քանի հրատապ հարց: Անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չի լինի: Այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հետաձգել եք, առաջին պլան կմղվեն: Շաբաթվա վերջում ամեն ինչ ավելի կհեշտանա, այդ ժամանակ էլ կհանգստանաք:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Ցուլ
Այս ժամանակահատվածում շատերը ձեզ կհամոզեն շեղվել նախանշված ճանապարհից: Ոչ ոքի չլսեք, առաջ գնացեք: Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար մեքենա վարելիս եղեք ավելի զգույշ և ուշադիր: Երեխաների հետ կապված խնդիրները լուծելու համար երկար ժամանակ կպահանջվի: Բայց ավելի լավ է դրանով զբաղվել հիմա:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Երկվորյակ
Ժամանակն է ուշադրություն դարձնել ձեր սիրելիին: Մի կողմ թողեք գործերը, արձակուրդ վերցրեք և այն անցկացրեք բնության գրկում: Հարմար ժամանակ է սանրվածքը փոխելու, զգեստապահարանը թարմացնելու, մտերիմ ընկերների հետ հարաբերությունները վերանայելու համար: Վերջերս դուք հետևում եք նրանց օրինակին, ժամանակն է դադարել դա անել:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Խեցգետին
Ձեզ համար եկավ տարվա ամենահանգիստ շրջաններից մեկը: Նույնիսկ, եթե հորիզոնում հայտնվեն որոշ խնդիրներ, հեշտությամբ կարող եք դրանք լուծել: Եթե գոհ չեք աշխատանքից, սկսեք նոր աշխատանք փնտրել: Հենց հիմա աստղերը կօգնեն ձեզ գտնել կատարյալ տարբերակը:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Առյուծ
Մտածեք այն ընկերների մասին, որոնց վաղուց չեք տեսել: Հրավիրեք նրանց հանդիպման, զրուցեք: Հիմա դա անհրաժեշտ է ինչպես նրանց, այնպես էլ ձեզ: Այս ժամանակահատվածում ավելի լավ է նախընտրել պասիվ հանգիստը, հնարավորության դեպքում, տնային աշխատանքները տեղափոխել երեխաների և ամուսնու ուսերին: Հնարավոր են տրամադրության փոփոխություններ:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Կույս
Առաջիկայում ծագող հարցերի շուրջ խորհրդակցեք հարազատների և ընկերների հետ: Միայնակ դուք չեք կարողանա հաղթահարել դժվարությունները: Զգույշ եղեք կարեւոր փաստաթղթեր ստորագրելիս: Փորձեք հիմա վարկեր չվերցնել և ընկերներից մեծ գումարներ պարտք չանել:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Կշեռք
Այն Կշեռքները, ովքեր երկար ժամանակ չէին համարձակվում վերջ դնել հարաբերություններին, ստիպված կլինեն դա անել: Ով երջանիկ միության մեջ է, այս ընթացքում պարզապես կվայելեն այն: Աշխատավայրում ձեր վրա կարող են անսպասելի գործեր դրվել: Որքան էլ դա անցանկալի է, ստիպված կլինեք կատարել դրանք:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Կարիճ
Փորձեք գործերը հետաձգել ավելի ուշ շրջանի, հակառակ դեպքում մոտ ապագայում դուք կխճճվեք առաջադրանքների մեջ, որոնք ժամանակ չեք ունենա կատարելու: Տանը լուրջ զրույց կունենաք ընտանիքի անդամների հետ: Դուք վերջապես կլուծեք ցավոտ հարցերը և, եթե վիրավորվել եք մեկից, կկարողանաք ներել նրան:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Աղեղնավոր
Մինչ ձեր շրջապատի բոլոր մարդիկ հանգստանում են, ձեզ համար վրա կհասնի ամենաթեժ ժամանակը: Հաշվետվություններ աշխատանքի վայրում, ընտանիքի հետ հանգստի պլանավորում, օգնություն ընկերուհուն և այլն. անելիքների ցանկն անվերջ կլինի: Փորձեք էներգիա քաղել ձեզ դուր եկած մարդկանց հետ շփումից: Հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից դուրս:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Այծեղջյուր
Այս շաբաթ ձեզ կարող է հետաքրքրել տպավորիչ տղամարդ: Նա կդառնա կյանքի ուղեկից միայն այն դեպքում, եթե ճիշտ վարվեք: Մի դառեք հեշտ որս, թող նա փորձի ձեզ նվաճել: Զգույշ եղեք քրոնիկ հիվանդությունների հանդեպ:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը. Ջրհոս
Որոշ ժամանակ ստիպված կլինեք սրտնեղվել, թե որքան եք երազում արձակուրդի մասին: Հանգստի մասին կարող եք միայն երազել, գործերի քանակն անսահման է: Փորձեք չլքել տունն այս խառնաշփոթի մեջ. մտերիմ մարդիկ ձեր օգնության և բարոյական աջակցության կարիքն այժմ ավելի քան երբևէ կունենան:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-26-ը․ Ձկներ
Ձեր ակտիվ աշխատանքը և ընկերների օգնությունը հիանալի արդյունքներ կտան: Ինչ էլ որ ձեռնարկեք այս պահին, մեծ հաջողություններ են սպասում ձեր ջանքերին: Այնուամենայնիվ, նախաձեռնության ամբողջական հաղթանակի համար ավելի լավ է գաղտնիքը պահել, այդ մասին չարժե ասել նույնիսկ ձեր ընկերներին:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2807 անգամ
Читать на русском
|