Ռիհաննան ու Քրիս Բրաունն իրար հանգիստ չեն տալիս Twitter-ում
11.05.2012
Ռիհաննայի ու Քրիս Բրաունի հարաբերություններն այնքան են վատացել, որ նրանք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել անգամ սոցիալական ցանցում շփվելիս:
Չնայած որ նրանք վաղուց միասին չեն, հարաբերությունները ոչ մի կերպ չեն ավարտվում: Բոլորովին վերջերս նրանք փոխադարձաբար ջնջել են միմյանց Twitter էջում իրենց հետևողների ցանկից:
Սա այն պատճառով, որ Բրաունը իր նոր երգով «գլուխ էր գովել» Twitter-ում: Երգում, մեղմ ասած, վատ արտահայտություններ կային նախկին ընկերուհու մասին: Դրանից անմիջապես հետո Ռիհաննան ջնջել է Բրաունին ընկերների շարքից և իր էջում գրել. «Դա այն պատճառով, որ նրա անունը դեռ Ռիհաննա է»: Դիտվել է 4296 անգամ
|