Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ
01.09.2021
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Խոյ
Խոյերը պետք է բաց չթողնեն պահը և 2021 թվականի սեպտեմբերին օգտվեն աստղերի խոստացած էներգիայի ներհոսքից: Ամսվա սկզբին ողջամիտ և նույնիսկ զգուշավոր պահվածքը Խոյերին թույլ կտա պահել իրենց խնայողությունները, և մեջնամասում հզոր թռիչքը թույլ կտա ավելացնել դրանք: Էներգիան ավելի քան բավարար կլինի, հատկապես, եթե այն ճիշտ ուղղորդեք:
• Բարենպաստ օրերը՝ 4, 5, 13 և 14 • Անբարենպաստ օրերը՝ 8 և 9:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Ցուլ
Աշնան գալուստով Ցուլերը ստիպված կլինի խելամտորեն օգտագործել ստեղծված հանգամանքները: Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:
•Բարենպաստ օրերը՝ 6, 7, 15, 16 •Անբարենպաստ օրերը՝ 10 և 11:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Երկվորյակ
Երկվորյակները պետք է հավատան իրենց ինտելեկտի ուժին և խելամտորեն գործեն բոլոր իրավիճակներում: Բիզնես ոլորտում հաղորդակցության բացակայությունը կարող է ավելի քան փոխհատուցվել ակտիվ անձնական կյանքով: Երկվորյակների օդային տարերքին բնորոշ թերահավատությունը չպետք է վերաբերվի իրենց, քանի որ մտորումների և վերլուծությունների հնարավորությունների լայն դաշտ է բացվում: Օգտագործեք մենությունը՝ ձեր սեփական անկախ գնահատականներն ու դատողություններն ամրապնդելու համար:
• Բարենպաստ օրերը՝ 8, 9, 17, 18, • Անբարենպաստ օրերը՝ 12 և 13:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Խեցգետին
Աշնան գալուստով Խեցգետինները պետք է պատրաստ լինեն անսպասելի իրադարձությունների: Ամսվա գերակշիռ մասում գայթակղությունները և սիրահարվելը Խեցգետիններին կշեղեն մտածված և բարեխիղճ աշխատանքից: Ֆինանսական կորուստներից և աշխատանքային խնդիրներից խուսափելու համար պետք է սահմանազատել ուժերի կիրառման ոլորտները և թույլ չտալ, որ զգայական աշխարհը սողոսկի մտավոր կարողությունների կիրառման տարածք: Պահպանեք հուզականի և բանականի հավասարակշռությունը:
• Բարենպաստ օրերը՝ 10, 11, 19, 20 • Անբարենպաստ օրերը՝ 15 և 16:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Առյուծ
Դժվարությունները, որոնք կարող են ծագել սեպտեմբերի սկզբին, միայն կուժեղացնեն Առյուծների մարտական որակները և հնարավոր կդարձնեն լիովին դրսևորել իրենց կրակե էությունը: Իրավիճակը ճիշտ գնահատելու և հանգամանքների էությունը անսխալ ձևակերպելու ունակությունն Առյուծներին կօգնի ոչ միայն հաջող դիրքերում հայտնվել, այլև ազատվել ավելորդ բաներից, դատարկ մարդկանցից և ծանր հարաբերություններից:
• Բարենպաստ օրերը՝ 13, 14, 22, 23 • Անբարենպաստ օրերը՝ 17 և 18:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Կույս
Նրանք, ովքեր ծնվել են Կույսի նշանի ներքո 2021 թվականի սեպտեմբերին, կունենան իրական հնարավորություն իրենց բոլոր տաղանդները լիարժեք իրացնելու համար: Կշռելու և գնահատելու ունակությունը, զուգորդված բարձր հաղորդակցման հմտությունների հետ, կօգնի Կույսերին կազմակերպել ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային գործընթացները: Նոր հաղթանակների ռազմավարություն ծրագրելիս փորձեք չկորցնել ներկա պահի հմայքը:
• Բարենպաստ օրերը՝ 15, 16, 24, 25 • Անբարենպաստ օրերը՝ 19 և 20:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Կշեռք
Կշեռքների խնդիրն է սեպտեմբերի առաջին կեսն ապրել հանգիստ և առանց ավելորդ հույզերի: Ամսվա երկրորդ կեսը կլինի ամենահաջողը՝ թե՛ աշխատանքային, թե՛ անձնական տեսանկյունից: Հետեւաբար, աշնան առաջին երկու շաբաթներին նպատակահարմար է խուսափել ավելորդ ակտիվությունից: Ավելի լավ է ամրացրեք ձեր հոգևոր ներուժը: Ինքնակատարելագործվեք, շատ կարդացեք, վայելեք զբոսանքների ու խորհրդածությունների հմայքը: Կուտակված ներուժը օգտակար կլինի Կշեռքների համար սեպտեմբերի երկրորդ կեսին:
• Բարենպաստ օրերը՝ 17, 18, 27, 28 • Անբարենպաստ օրերը՝ 21 և 22:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Կարիճ
Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս սեպտեմբերին չամաչել և առողջ արկածախնդրություն ցուցաբերել: Դուք ի վիճակի եք աշխարհին տալ շատ հետաքրքիր գաղափարներ: Դրանց իրականացման համար անհրաժեշտ են զինակիցներ, և ցանկալի է, որ նրանք վստահելի մարդիկ լինեն՝ հակված մեթոդական ու համբերատար աշխատանքի, քանի որ դուք ինքներդ պետք է հրաշքներ գործեք, բացահայտեք թաքնված հնարավորություններ: Փայլուն ինքնատիպումը Կարիճներին թույլ կտա սեպտեմբերին շատ ուրախ պահեր ապրել:
• Բարենպաստ օրերը՝ 2, 3, 19, 20 • Անբարենպաստ օրերը՝ 24 և 25:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Աղեղնավոր
Սեպտեմբերին առկա հապճեպությունը պայմանավորված է Աղեղնավորի վրա երկնային շատ մարմինների ազդեցությամբ, բայց այս պարագայում կարևոր կլինի որոշել ձեր անձնական մասնակցության դերը՝ շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Իմաստությունն ասում է. «Ում շատ բան է տրվում, նրանից էլ շատ բան է պահանջվում»: Հետևաբար, անհրաժեշտ է որոշել առաջնահերթությունները: Միայն հարստացումը չի կարող ինքնանպատակ լինել, հակառակ դեպքում այն կդառնա անհասանելի:
• Բարենպաստ օրերը՝ 4, 5, 22, 23 • Անբարենպաստ օրերը՝ 27 և 28:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Այծեղջյուր
Աստղերի և մոլորակների դիրքը 2021 թվականի սեպտեմբերին Այծեղջյուրներին կոչ է անում դրսևորել իրենց լավագույն որակները: Հմտություններն ու գիտելիքներն իրական կիրառություն կգտնեն բիզնեսում, իսկ կենսունակությունը հաջողությամբ կօգտագործվի անձնական երջանկության հասնելու համար: Ամսվա երկրորդ կեսը չափազանց զգացմունքային կթվա, սակայն դրական պահեր կարելի է գտնել նաև սիրելիների հետ հարաբերությունների ելևէջներում:
• Բարենպաստ օրերը՝ 6, 7, 24, 25 • Անբարենպաստ օրերը՝ 2 և 3:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ. Ջրհոս
Աշնան սկիզբը հղի է կարճաժամկետ թափթփվածությամբ ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Երազանքն ու անգործությունը շուտով կնահանջեն, եթե ձեզ տրամադրեք և նվիրվեք գործունեության որոշակի ուղղության: Բայց նույնիսկ, եթե բավարար կամք չկա կենտրոնացված աշխատանքի համար, ապա ճակատագրի ուրախ անակնկալներն անխուսափելիորեն կսողան մյուս կողմից:
• Բարենպաստ օրերը՝ 8, 9, 27, 28 • Անբարենպաստ օրերը՝ 4 և 5:
Ամսվա աստղագուշակ՝ սեպտեմբեր 2021 թ․ Ձկներ
Աշնան սկզբին Ձկներին խստիվ արգելվում է վիճել, նախատել կամ ծաղրել: Նույնիսկ ամենաանվտանգ, թվացյալ, դիտողությունները կարող են առաջացնել բացասական հույզերի և ագրեսիայի ալիք: Ձկները պետք է հատկապես կոռեկտ և զուսպ լինեն աշխատանքային ու հասարակական վայրերում:
• Բարենպաստ օրերը՝ 2, 3, 10, 11 • Անբարենպաստ օրերը՝ 6 и 7:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 6534 անգամ
Читать на русском
|