Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը 2021 թ

30.08.2021

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը նվազող լուսին է: Երազները իրականացնելը, ինչպես նաև ծրագրեր կազմելն այս ընթացքում անցանկալի է: Բայց հնարավոր և անհրաժեշտ է ամփոփել արդյունքները: Ավելի լավ է դա անել գրավոր: Մի մոռացեք ինքներդ ձեզ խրախուսել ձեր աշխատասիրության համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները վերջերս լավ աշխատել են, ուչեմն՝ հանգստի ժամանակն է: Եղեք բնության գրկում, ամառանոց գնացեք՝ որտեղ մաքուր օդ կա: Աստղերը նշանի միայնակ ներկայացուցիչներին հաջողություն են խոստանում անձնական ճակատում: Կհանդիպեք մի մարդու, ով կարող է դառնալ ձեր ճակատագիրը: Վարորդներին խորհուրդ է տրվում այս օրերին զգույշ լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Ցուլ

Ձեր աշխատանքի համար դուք վերջապես կստանաք արժանապատիվ պարգև: Թերեւս դա կլինի գովասանք ղեկավարից կամ նույնիսկ պարգևատրում: Այն հանգիստ կարող եք ծախսել ձեր սիրելիների վրա: Նշանի որոշ ներկայացուցիչների դժվար ժամանակ է սպասվում իրենց երկրորդ կեսերի հետ: Մի անհանգստացեք, պարզապես երկուսդ էլ հոգնել եք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Երկվորյակ

Այս ընթացքում ամեն ինչ չէ, որ ընթանալու է այնպես, ինչպես նախատեսել էիք: Խուճապի մատնվելու փոխարեն, թող ամեն ինչ իր հունով գնա: Հավատացեք հաջողությունը ձեզ չի լքի: Եղեք ավելի մեղմ և ավելի հանդուրժող ձեր երեխաների նկատմամբ: Մեկ անգամ ևս հարցրեք, թե ինչպես են նրանք, որպեսզի բաց չթողնեք որևէ կարևոր բան իրենց կյանքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Խեցգետին

Գերազանց հարաբերություններ կունենաք ձեր ղեկավարների և գործընկերների հետ, բայց ոչ՝ ձեր ընտանիքում: Փոխզիջումները չեն օգնի, ընդհակառակը, պաշտպանեք ձեր դիրքորոշումը: Շաբաթվա վերջին լարվածությունը կթուլանա: Այժմ կարող եք գայթակղիչ առաջարկներ ստանալ: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել դրանցից:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Առյուծ

Մի զարմացեք, եթե այս ընթացքում ունաք օրեր, երբ ամեն ինչ բառացիորեն ընկնում է ձեր ձեռքից: Պարզապես պետք է անցնել դրանց միջով: Հիմնականում ձեր գործերը փայլուն կընթանան: Սպասվում են հանդիպումներ ընկերների հետ, խնդիրների հաջող լուծում և անմոռանալի հանգիստ: Ճիշտ է, ստիպված կլինեք դա ինքներդ կազմակերպել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Կույս

Դուք կարող եք առաջարկ ստանալ, որոնք ձեր կյանքում էական փոփոխություններ կենթադրեն: Ամուսնանալ, փոխել աշխատանքը՝ դա կարող է լինել ամեն ինչ: Մի վախեցեք փոփոխությունների գնալ, դրանք հաջող կլինեն: Նրանք, ովքեր աշխատում են ղեկավար պաշտոններում, պետք է ավելի մեղմ լինեն աշխատակիցների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Կշեռք

Մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում դուք հիասթափված կլինեք ձեր շրջապատի մարդկանցից մեկից: Ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք: Վատ լուրերին կհաջորդեն ուրախալի լուրերը: Ձեզ սպասում են լավ նորություններ, որոնք երբեք հույս չեք ունեցել, որ կստանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Կարիճ

Ձեզ սպասվում է զգացմունքային տեսանկյունից դժվարին ժամանակաշրջան: Հնարավոր են ղեկավարության կողմից նկատողություններ, ընտանիքում առկա խնդիրներ, ընկերների կողմից հիմար վիրավորանքներ: Դադար տվեք՝ կրճատելով ուրիշների հետ ձեր շփումները: Հնարավոր է ձեզանից պարտք խնդրեն, ինչը խորհուրդ է տրվում մերժել, քանի որ կարող է հետ չվերադառնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Աղեղնավոր

Այս շաբաթ մտերիմ հարազատները ձեզ հանգիստ չեն տա: Նրանք կպահանջեն խնամք և հոգատարություն: Ձեզ վերահսկեք և ոչ մեկի վրա մի բարկացեք: Աշխատավայրում կունենաք որոշ ազատ ժամանակ՝ ծախսեք այն թղթերը և ձեր գրասեղանը դասավորելու համար: Ուշադիր հետևեք ձեր սննդակարգին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Այծեղջյուր

Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր արձակուրդում են գտնվում այս ընթացքում, աներևակայելի ուրախ ժամանակ կանցկացնեն: Հրաշալի ժամանակաշրջան է։ Դուք լավ կհանգիստանաք և ուժ կհավաքեք: Նրանց, ովքեր աշխատում են, աստղերը խորհուրդ են տալիս լինել համբերատար. շատ բան կա անելու: Հոգատար գործընկերները կզարդարեն ձեր օրերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը. Ջրհոս

Կլինի կարիերայի սանդուղքով ևս մեկ աստիճան բարձրանալու հնարավորություն: Բայց հիշեք. դուք ունենալու եք ավելի շատ պատասխանատվություն և պարտականություններ: Պատրա՞ստ եք դրան: Փորձեք այս ընթացքում խուսափել վեճերից ու տարաձայնություններից: Ավելի հաճախ ժպտացեք, մարեք հակամարտությունները, և դուք կհաղթող կլինեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը․ Ձկներ

Աստղերը խորհուրդ չեն տալիս հիմա փող վատնել: Ընդհակառակը, հնարավորության դեպքում սկսեք ֆինանսներ խնայել «սև օրվա» համար: Խորհուրդ չի տրվում հանրայնացնել ձեր հեռահար ծրագրերը: Ավելի լավ է զբաղվեք դրանց իրականացմամբ: Լավ շրջան է վատ սովորությունների դեմ պայքարելու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2884 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․

18.09.2023
Էներգիա, տոկունություն, դիմացկունություն: Այս շաբաթ մենք կկարողանանք մոբիլիզացվել և հաղթահարել այն, ինչ նախկինում մեր ուժերից վեր էր թվում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․

11.09.2023
Կյանքը վերադառնում է իր սովորական հուն, ռիթմն արագանում է։ Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, մտքերը դառնում են ավելի հստակ և պարզ: 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․

04.09.2023
Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները կարող են անհամբեր սպասել երկարաժամկետ պլանների ի հայտ գալուն, որոնք կնպաստեն աշխատանքի ոճի և մակարդակի փոփոխությանը։ Կարող եք նաև նորություններ ստանալ, որոնք կնպաստեն էական փոփոխություններին ձեր անձնական կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը 2023 թ․

28.08.2023
Շաբաթն ընդհանուր առմամբ դրական է, լի իրադարձություններով, բարդ տեսանկյուններով, երբ կենդանակերպի բոլոր նշանները պետք է շատ զգույշ լինեն, չշտապեն և մտածեն իրենց որոշումների մասին։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․

21.08.2023
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար բարենպաստ շրջան է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար։ Այս ժամանակահատվածի բոլոր պայմաններն ուղղված են ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 14-20-ը 2023 թ․

14.08.2023
Ընթացիկ շաբաթը Կենդանակերպի նշանների աչքերը կբացի կյանքի իրավիճակի վրա։ Աստղաբանական տեսանկյունից շաբաթն այնքան էլ բարենպաստ չի զարգանա։ Կենդանակերպի ներկայացուցիչներին սպասում են բազմաթիվ գործեր ու նախագծեր։ Դրանց իրականացումից է կախված ապագան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2023 11:31
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Ալբերտա Ֆերետիի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որի գլխավոր հայտնագործությունը եղել է Քրիստի Թերլինգթոնի 19-ամյա դուստրը՝ Գրեյս Բերնսը։ Նա առաջին անգամ է մասնակցել նորաձեւության ցուցադրության։
23-09-2023 11:27
42-ամյա Ռամի Մալեկն ու 27-ամյա Էմմա Քորինը հանդիպում են. պապարացիները բռնացրել են աստղերին համբուրվելիս՝ Լոնդոնի այգիներից մեկում։ Ըստ ականատեսների՝ զույգը «անսահման երջանիկ և սիրահարված» տեսք է ունեցել։ Դերասանները չեն թաքնվել անցորդների հնարավոր հայացքներից ու չեն զսպել իրենց զգացմունքները։
23-09-2023 07:35
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի թիմն արգելել է նրան շփվել լրագրողների հետ։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել երգչուհու սոցցանցերում արված էքսցենտրիկ գրառումների պատճառով։ Սփիրսի շրջապատը կարծում է, որ նա պատրաստ չէ հարցազրույց տալ։
23-09-2023 03:43
Դերասանուհի Ագատա Մուչենիեցը և Պավել Պրիլուչնին, ովքեր ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ, շարունակում են միասին դաստիարակել երկու երեխաների։ Տղաները շատ ժամանակ են անցկացնում հոր և նրա երկրորդ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ Նա պարբերաբար նկարներ և տեսանյութեր է տարածում իր խորթ որդու և խորթ դստեր հետ սոցիալական ցանցերում, ինչին Ագատան չէր կարող չարձագանքել. Մուչենիցեն Բրուտյանին մեղադրել է PR-ի մեջ։
22-09-2023 10:05
Եթե մայրական դեպրեսիվ ախտանշաններն ավելանում են հետծննդյան շրջանում, երեխայի մոտ աճում է վարքային և ուսումնական խնդիրների ռիսկը: Այս եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երեխաների մոտ նկատված խանգարումները, որոնց մայրերը տառապում էին հետծննդյան շրջանում աճող դեպրեսիայից, մեծացնում են դպրոցական վատ արդյունքների և հետագա կյանքի ընթացքում վարքի ու զգացմունքների հետ կապված խնդիրների ռիսկերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.09.2023
Դիտվել է 618 անգամ
20.09.2023
Դիտվել է 175 անգամ
22.09.2023
Դիտվել է 159 անգամ
19.09.2023
Դիտվել է 151 անգամ
23.09.2023
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster