Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ․
01.08.2021
2021 թվականի ամռան վերջին ամսին հաջողությունն ուղեկցելու է նպատակասլացներին, չէ՞ որ օգոստոսն անցնելու է Մերկուրիի հովանու ներքո: Եթե ունեք իրական երազանք, որի համար պատրաստ եք շատ բան զոհաբերել, ապա փորձեք այն իրականություն դարձնել: Հավատացեք ինքներդ ձեզ, նույնիսկ, եթե ձեր շրջապատը ձեզ չի աջակցում, և այդ դեպքում խոչընդոտները կանհետանան ձեր ճանապարհից:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Խոյ
Ամռան վերջում ամսում Խոյերը պետք է ողջ ուժերով ու կարողություններով ձգտեն հասնել լավագույն փոփոխությունների:
Բարենպաստ օրերը՝ 8, 9, 16, 17
Անբարենպաստ օրերը՝ 12 և 13:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Ցուլ
2021 թվականի օգոստոսի-ին Ցուլերի խնդիրն է մշակել ճշգրիտ ռազմավարություն, որը կհանգեցնի հաջողության: Եկամուտների ավելացումն անհարկի ծախսեր անելու ցանկություն կառաջացնի։ Ֆինանսական և մտավոր ծախսերի խելամիտ կառավարումը Ցուլերից կպահանջի կենտրոնանացում, պլանավորում և վերահսկողություն: Օգոստոսը բազմաթիվ հաճելի իրադարձություններ կբերի՝ լավ ուղևորություններ և ռոմանտիկ հանդիպումներ: Կարևորը՝ չճճվել հուզական հոսքի մեջ:
Բարենպաստ օրերը՝ 10, 11, 18, 19
Անբարենպաստ օրերը՝14 և 15:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Երկվորյակ
Կյանքի բոլոր ոլորտներում իրադարձություններով լի օգոստոսը Երկվորյակներին կառաջարկի մի շարք բացահայտումներ, մտահղացումներ և ստեղծագործ գաղափարներ: Ձեր ազդեցությունը շրջապատի վրա կավելանա: Նրբանկատ վերաբերվեք մարդկանց, ովքեր ձեզ սիրում են, բայց հետ մի պահեք այն, ինչն այլևս պետք չէ: Կարևոր է ստացված տեղեկատվությունը պահել հետագայի համար: Պահեք թարմ ձեր թարմ գաղափարները, որպեսզի կարողանաք վերադառնալ դրանց, երբ գա ծրագրերն իրականացնելու ժամանակը:
Բարենպաստ օրերը՝ 12, 13, 21, 22:
Անբարենպաստ օրերը՝ 16 և 17:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Խեցգետին
Օգոստոսը լիովին կբացահայտի Խեցգետինների մտավոր և սոցիալական ունակությունները: Գերազանցությունը ի ցուց մի դրեք, այլ քաղեք պտուղները, որոնք այն տալիս է:
Բարենպաստ օրերը՝ 14, 15, 23, 24
Անբարենպաստ օրերը 18 և 19:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Առյուծ
Առյուծներ, լավատեսությամբ նայեք ապագային և հայացք մի նետեք անցյալի սխալների վրա: Օգոստոսը նոր հնարավորություններ է բացում հոգևոր աճի և նյութական բարեկեցության համար: Ընդլայնեք ձեր ազդեցության ոլորտները, տիրապետեք նոր գիտելիքների և ամրապնդվեք հետ գրավված դիրքերում: Մեծ գործերն արվում են փոքր քայլերով, բայց կարևոր է չշեղվել այն ուղղությամբ, ինչը հեշտ է թվում: Մնացեք ընտրված ուղու վրա:
Բարենպաստ օրերը՝ 8, 9, 16, 17:
Անբարենպաստ օրերը՝ 12 և 13:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Կույս
2021 թվականի օգոստոսին աստղագուշակը Կույսերին խորհուրդ է տալիս կուտակել էներգիա և ներուժ: Օգոստոսն այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս լավ հանգստանալ՝ աշնանը սպասվող մեծ թռիչքից առաջ: Դուք գրավիչ կլինեք, խոր հուզական փորձառությունների առիթներ կլինեն:
Բարենպաստ օրերը՝ 1, 18, 19, 28:
Անբարենպաստ օրերը՝ 3 և 24:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Կշեռք
Հարաբերություններում և գործերում խառնաշփոթից խուսափելու համար Կշեռքները ստիպված կլինեն մտածել իրենց շրջապատի մասին: Մարդիկ, ովքեր ձեզ օգնում են կյանքում, բնականոն են ընկալվում, իսկ բալաստը հակված է ավելի հաճախ իր մասին հիշեցնելու: Խուսափեք հակամարտություններից, բայց հստակ առանձնացրեք նրանց, ում հետ ցանկանում եք ընդհանուր գործ ունենալ:
Բարենպաստ օրերը՝ 2, 3, 21, 22:
Անբարենպաստ օրերը՝ 25 և 26:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Կարիճ
Ակտիվ շփվեք աշխարհի հետ, և դուք սարեր կուռ կտաք: Օգոստոսի էներգիան Կարիճներին զգալի ունակություններ կտա: Օգտագործեք դրանք առավելագույնս: Դեն նետեք ծուլությունը և համարձակորեն ներգրավվեք կյանքի բոլոր ոլորտներում: Ուշադրություն մի դարձրձք դատարկ կաղապարներին, ինչում ձեզ կօգնեն հումորի առողջ զգացումը և բնածին խելամտությունը: Հետաքրքիր մարդիկ և հաջողակ ձեռնարկները պետք է կարևոր գրավական լինեն աշխարհը յուրացնելու գործում:
Բարենպաստ օրերը՝ 5, 6, 23, 24:
Անբարենպաստ օրերը՝ 28 և 29:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Աղեղնավոր
2021 թվականի օգոստոսը Աղեղնավորների կյանքում չափանիշների և կանոնակարգերի որոշակի փոփոխություն կբերի: Կարևոր կդառնա սովորականից հեռանալու, իրավիճակին նոր տեսանկյունից նայելու ունակությունը: Եթե այս պարզ հնարքը հաջողվի, ապա կյանքում ձեզ համար շատ օգտակար և հաճելի բաներ կբացեն: Աղեղնավորների պագայի հաջողության գրավականը կլինեն աշխարհայացքի լայնության, ուսման և ճանաչողության նկատմամբ հակումը:
Բարենպաստ օրերը՝ 7, 8, 25, 26:
Անբարենպաստ օրերը՝ 3 և 4:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Այծեղջյուր
Օգոստոսին Այծեղջյուրները պետք է համատեղեն իրականության ներդաշնակ ընկալումը և նորարարական նվաճումներն օգտագործելու ունակությունը: Հնարավորությունների սահմանները հնարավոր կլինի ընդլայնել որակյալ մասնագետների ներգրավմամբ, ովքեր գիտեն ինչպես կատարել իրենց գործը և դա սովորեցնել սկսնակներին: Մարդկանց հետ ազնիվ հարաբերությունները՝ բազմապատկած առաջադրված խնդիրների հստակությամբ, ձեր ուղին կդարձննեն հաստատական և անշրջելի:
Բարենպաստ օրերը՝ 10, 11, 28, 29:
Անբարենպաստ օրերը՝ 5 և 6:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ. Ջրհոս
Օգոստոսին Ջրհոսները կկարողանան շատ բաների հասնել, եթե հաջողվի ավելի անկաշկանդ դառնալ դատողություններում և գործերում: Անհրաժեշտ է հրաժարվել ձեր շուրջն առկա բրաունյան շարժման բազմակողմանի քաոսից: Ընկալեք ինքներդ ձեզ որպես Տիեզերքի կենտրոն, անշարժ սկզբնակետ և կառուցեք ձեր սեփական, անկախ ուղղության վեկտորը: Մի վախեցեք արմատական տրամադրություններից: Այժմ դրանք ավելի արդիական են, քան երբևէ:
Բարենպաստ օրերը՝ 2, 3, 12, 13:
Անբարենպաստ օրերը՝ 7 և 8:
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ․ Ձկներ
Ձկների նշանի տակ ծնվածների արդյունավետությունը թույլ կտա 2021 թվականի օգոստոսին լուծել բարդ խնդիրներ և հաղթահարել արտակարգ ծանրաբեռնվածություններ, բայց շեղվել անձնական հարցերից: Սա սարսափելի չէ, քանի որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Ձկները կկարողանան շատ բաների հասնել և ամրապնդել իրենց սոցիալական ձեռքբերումները: Դուք պետք է խուսափեք բացահայտ արկածախնդրությունից, բայց արագորեն օգտագործեք հանգամանքների հաջող զուգադիպությունները, որոնք օգոստոսին շատ կլինեն:
Բարենպաստ օրերը՝ 5, 6, 14, 15:
Անբարենպաստ օրերը՝ 10 և 11:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 6943 անգամ
Читать на русском
|