Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ինձ հաջողվել է դառնալ սեփական նավի նավապետը»․ Մեգան Ֆոքս

24.07.2021

35-ամյա Մեգան Ֆոքսը դարձել է Basic Magazine-ի նոր համարի հերոսուհի: Դերասանուհին, ով այժմ զբաղված է իր մասնակցությամբ «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» նոր ֆիլմի գովազդմամբ, հայտնվել է հրատարակության շապիկին, ինչպես նաև մասնակցել է ֆոտոսեսիայի, որում փորձել է շատ դիտարժան հանդերձանքներ: Նա նաև անձնական կյանքին վերաբերող հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ամսագրին տված հարցազրույցում:

Այսպես, գլխավոր լուսանկարում Մեգանը նկարվել է Paskal-ի տոպով՝ սրտաձև բաժակներով և Good American-ի ջինսերով: Կերպարն ամբողջացնում են Jennifer Fisher-ի օղ-ականջողները: Լուսանկարների հեղինակը Ջեյմս Մակարին է:

600x400

Հարցազրույցում դերասանուհին ասել է, որ իրեն հաջողվել է դառնալ «իր սեփական նավի նավապետը» այն բանից հետո, երբ անցյալ տարի կարողացել է ազատվել կարիերայում ձախողվելու իր վախից:

«Իմ գիտակցությունն է ստեղծում է այն աշխարհը, որում ես ապրում եմ»,-ասել է «Տրանսֆորմերների» աստղը:

600x400

600x400

Նոր տրամադրվածությունը, կարծես, Մեգանին օգնել է նաև անձնական կյանքում: Օրերս նա խոստովանեց, որ ստորագրել է «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու պայմանագիր, որպեսզի ճանաչի Քոլսոն Բեյքերին (այժմ նրանք հանդիպում են): Մեգանը պնդում է, որ ֆիլմում նկարահանվելու ցանկություն է զգում, քանի որ «տիեզերքն իրեն ասել է, որ դա իր համար պարգև կլինի»:

600x400

«Ես գիտեի, որ նա նկարահանվելու է ֆիլմում, և Տիեզերքը, կարծես, ինձ շշնջում էր. «Արա դա: Սա կլինի մի փորձ, որն, իսկապես, օգտակար կլինի քեզ համար»,- կիսվել է Մեգանը:

Ավելի վաղ Մեգանը, որը երեք որդի ունի նախկին ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, խոստովանել էր, որ նա Քոլսոնի նկատմամբ անմիջապես է կապ զգացել, բայց երկար ժամանակ իր զգացմունքներին ազատություն չի տվել և, նույնիսկ, կազմել էր այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերի ցուցակը: Բայց, ի վերջո, զգացմունքները հաղթել են բանականությանը: Միևնույն ժամանակ, Ֆոքսը խոստովանել է, որ հաճախ է առաջնորդվում կանխազգացմամբ, այդ թվում ՝ դերեր ընտրելիս: Դերասանուհին նախընտրում է դերեր, որոնք, իր կարծիքով, տևական ազդեցություն են ունենալու իր՝ որպես մարդու, վրա:

600x400

«Երբեմն կարող եք դերի մասին ասել. «Այն ինձ կփոխի որպես մարդ»: Ահա, թե ինչ եմ ուզում ես իմ կյանքից` անընդհատ զարգանալ և աճել: Ես երբեք չեմ փորձել ինչ-որ բան հաշվարկել: Դա միշտ եղել է կանխազգացման խաղ առ այն, թե որքանո՞վ է դերն արձագանք գտել իմ հոգում»,- ասել է Մեգանը, ով վերջերս բացատրեց, թե ինչու արդեն 12 տարի ալկոհոլ չի օգտագործում:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 746 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երգչուհի Ադելը նիհարել է 45 կիլոգրամով և զարդարել նորաձևության Vogue ամսագրի շապիկը

09.10.2021
Երգչուհին նաև ծավալուն հարցազրույց է տվել՝ առաջինը հինգ տարվա դադարից հետո:

Ինչպիսի տեսք ունի 40-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով Instagram-ում և իրական կյանքում

02.09.2021
Պապարացիների կողմից արված կադրերն ապացուցում են, որ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանն առանց ֆոտոշոփի և ճիշտ կեցվածքի նման է սովորական երկրային կնոջ:

Բեյոնսեն խոսել է անցյալի սխալների մասին. «Ես շատ հաճախ էի դիետաներ պահում»

12.08.2021
39-ամյա երգչուհի Բեյոնսեն դարձել է Harper՝s Bazaar ամսագրի ամերիկյան տարբերակի նոր հերոսուհին: Փոփ -դիվան նկարահանվել է սեպտեմբերյան համարի չորս շապիկների համար, որոնք ստացել են The Icon Issue անվանումը:

Աշխարհում առաջին ողջ մնացած յոթնյակ-երկվորյակները մեծացել են

28.07.2021
1997-ի նոյեմբերի 9-ին Այովայի բնակչուհի Բոբի Մաքքոին և նրա ամուսինը՝ Քենին, հայտնվեցին լրատվամիջոցների վերնագրերում: Ամուսինները դարձել էին գիտությանը հայտնի առաջին ծնողները, ովքեր միանգամից յոթ երեխա են լույս աշխարհ բերել, որոնք բոլորն էլ ողջ են մնացել:

«Ինձ հաջողվել է դառնալ սեփական նավի նավապետը»․ Մեգան Ֆոքս

24.07.2021
35-ամյա Մեգան Ֆոքսը նոր կերպարներ է կերտում։

Երկու մետրանոց մազերով ռուս աղջիկը բացահայտել է մազերի խնամքի գաղտնիքը

15.07.2021
Մայամիում բնակվող ռուս աղջիկը երկու մետրանոց մազեր է աճեցրել ու բացահայտել դրանց խնամքի գաղտնիքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2021 11:57
Դենի Վիլնյովի «Դյունա»-ն դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը՝ մի քանի շաբաթվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում հավաքելով հարյուրավոր միլիոն դոլարներ: Ինչպես խոստովանել է ֆիլմի զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ։ Խոսքը Լեդի Ջեսիկայի մետաքսե զգեստի մասին է, որը նա կրում է Արաքիս ժամանելիս:
28-10-2021 11:34
Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նախօրեին մեծ շուքով նշել է 42-ամյակը, որի ընթացքում հյուրերն ի սրտե ուրախացել են։ Աստղին յուրօրինակ ձեւով շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կիրկորովը՝ կատարելով ռուսական փոփի արքայի «Снег» երգը։ Մարտիրոսյանը կոլեկտիվին տվել է «Армянушки интернейшенел» անվանումը։
28-10-2021 08:55
Երբ դու Instagram-ի ակտիվ բլոգեր ես, որն ամեն օր հրապարակում է իր կյանքի մասին ամեն ինչ, իրականության և սոցիալական մեդիայի աշխարհի միջև սահմանները սկսում են տարրալուծվել, գրում է Luxury Launches-ը՝ անդրադառնալով սոցկայքի մի ակտիվ օգտատիրուհու, որը իր հոր հոգեհանգստաի արարողության ժամանակ որոշել է ֆոտոսեսիա անցկացնել անմիջապես դագաղի ֆոնին: Խոսքը Ֆլորիդայում բնակվող Ջեյն Ռիվեյրայի մասին է, որի շոկային լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցկայքում:
28-10-2021 04:37
Գիտնականները կապ չեն գտել սուրճի օգտագործման եւ լյարդի ճարպակալման ցուցանիշների միջեւ, սակայն պարզել են այս ըմպելիքի ազդեցությունն այս օրգանի հյուսվածքների կարծրության վրա։ Նրանք, ովքեր օրական 3 կամ ավելի բաժակ են խմում, 3 անգամ ավելի ցածր կարծրություն են ունեցել, քան նրանք, ովքեր ավելի քիչ սուրճ են խմում կամ ընդհանրապես չեն խմում:
28-10-2021 00:03
Մոնակոյի 63-ամյա արքայազն Ալբերտ II-ը հայտնել է, թե երբ է իր 43-ամյա կինը՝ Շարլինը, պատրաստվում է Հարավային Աֆրիկայից վերադառնալ Մոնակո։ Շարլինը մոտ հինգ ամիս է, ինչ գտնվում է իր հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում՝ ԼՕՌ-ի ծանր վարակից հետո իր թուլացած առողջության պատճառով: Այնուամենայնիվ, Point de Vue-ի ֆրանսիական հրատարակությանը տված իր նոր հարցազրույցում Ալբերտ II-ը վստահեցրել է, որ Շարլինն արդեն ապաքինվում է և Մոնակո կվերադառնա մինչև Ազգային տոնը, որը նշվում է նոյեմբերի 19-ին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
Բրիտանական «Duran Duran» փոփ խմբը հրապարակել է «Anniversary» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակում հայտնիներից շատերն են ներկա՝ Բիլի Այլիշ, Քիմ Քարդաշյան, Էլթոն Ջոն, Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի կոստյումով եւ նույնիսկ Եղիսաբեթ երկրորդը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.10.2021
Դիտվել է 1395 անգամ
26.10.2021
Դիտվել է 321 անգամ
27.10.2021
Դիտվել է 283 անգամ
28.10.2021
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster