Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի  դուստրը՝ Դևան,  Dolce & Gabbana-ի նոր արշավում

05.07.2021

Օրերս պապարացիները Պորտոֆինոյում նկատել են Մոնիկա Բելուչիին՝ Վենսան Կասելից ունեցած դուստրերի՝ Դևայի ու Լեոնիի հետ։

Ինչպես պարզվել է, նրանց այստեղ էր բերել ոչ միայն հանգստավայրում ժամանակ անցկացնելու ցանկությունը․ 16-ամյա Դևան շարունակում է իր համագործակցությունը Dolce & Gabbana ապրանքանիշի հետ, որի համար երկար տարիներ աշխատել է նաև մայրը, և այժմ նկարահանում է նոր գովազդային հոլովակում:

Պապարացիներն ականատես են եղել հերթական նկարահանումներին, որոնք տեղի էին ունենում կենտրոնական փողոցներից մեկում, իսկ Դևան կիսաթափանցիկ զգեստով կեցվածք է ընդունելիս եղել կարմիր կաբրիալետում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ մոդելը նկարահանվել էր Dolce & Gabbana բույրի գովազդում․ այն ժամանակ նկարահանումների մի մասը անցկացվել էր նավակի վրա, և Դևան ստիպված էր ցատկել ջուրը:

600x400

Բելուչիի և Կասելի ավագ դուստրն արդեն իսկ կարող է հպարտանալ ֆոտոմոդելի բավականին հաջող կարիերայով: Աղջիկը դեռ չի մասնակցել ցուցադրություններին, բայց նրա նորաձևության լուսանկարչական հավաքածուն արդեն բավականաչափ հարուստ է: Դևան արդեն մի քանի անգամ հայտնվել է Elle և Harper՝s Bazaar նորաձեւության ամսագրերի շապիկներին:

600x400

Dolce & Gabbana ապրանքանիշի ուշադրությունը Դևայի նկատմամբ նույնպես հասկանալի է: Նրա մայրը՝ Մոնիկա Բելուչին, եղել և մնում է իտալացի դիզայներների մուսան, և նախկինում նույնպես նկարահանվել է ապրանքանիշի արշավներում:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4420 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քիմ Քարդաշյանն իր ապրանքանիշի նոր գովազդային արշավում նկարահանվել է մոր՝ Քրիս Ջեների հետ միասին

25.06.2025
Քիմ Քարդաշյանը, իր մոր՝ Քրիս Ջենների հետ միասին, ով պլաստիկ վիրահատություններից հետո «ավելի երիտասարդ տեսք ունի», նկարահանվել է իր Skims ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային արշավում։

Հայտնի է «Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագակրի անունը

11.06.2025
Անուշ Աղաբալյանը հունիսի 10-ին հռչակվեց «Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի հաղթող։

Հղի Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր հավաքածուի գովազդի համար

03.06.2025
Ռիհաննան, ով վերջերս հաստատել է, որ սպասում է իր երրորդ երեխային, նկարահանվել է իր Savage X Fenty ապրանքանիշի նոր գովազդային արշավում:

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025
Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ 

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025
Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

Արյունոտված Բելլա Հադիդին նկատել են Փարիզի կենտրոնում. ահա թե ինչ է պատահել

15.04.2025
Ջարդված մոտոցիկլետ, արյուն ասֆալտին, ցնցված ամբոխ և ձեռքերին ու ոտքերին կտրվածքներով թոփ-մոդել․ պատկեր, որը թույլ նյարդերով մարդկանց համար չէ, բայց այն է, ինչ փարիզեցիները տեսան իրենց պատուհաններից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2025 11:13
Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54
A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև:
01-07-2025 10:52
Ջասթինն ու Հեյլի Բիբերը միասին են հայտնվել հանրության մեջ՝ ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին։ Զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ DJ Մարտին Գարիքսի համերգին։ Ջասթինն ու Հեյլին տեսել են VIP գոտում` ընկերների հետ պարելիս և ծիծաղելիս։ Մի պահ նրանց տեսել են նաև համերգի ժամանակ գրկախառնվելիս։
01-07-2025 10:51
Քրիս Ջենները զգեստ է «փոխառել» իր դուստր Քիմ Քարդաշյանից: 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce & Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե երկու տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ: Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 548 անգամ
25.06.2025
Դիտվել է 428 անգամ
26.06.2025
Դիտվել է 415 անգամ
27.06.2025
Դիտվել է 391 անգամ
01.07.2025
Դիտվել է 364 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster