Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 5-11-ը 2021 թ
05.07.2021
Հուլիսի 5-ից 9-ը նվազող լուսին է: Ժամանակահատվածն այնքան էլ բարենպաստ չէ երկար ճանապարհորդությունների համար, բայց քաղաքից դուրս ուղևորությունները բավականին տեղին կլինեն: Ուղղակի այնտեղ գնացեք ոչ միայնակ, այլ լավ ընկերների շրջապատով:
Հուլիսի 10-ին նորալուսին է: Աշխատեք հնարավորինս շատ ժպտալ այդ օրը: Դարձրեք դա իսկական ծես: Որքան շատ ժպիտներ նվիրեք, այդքան շատ կվերադառնա ձեզ:
Հուլիսի 11-ին աճող լուսին է: ժամանակն է մի փոքր հանգստանալու: Նույնիսկ եթե ուրիշները ձեզ մեղադրում են ոչինչ չանելու մեջ, այս պահին լսեք միայն ինքներդ ձեզ: Այս ժամանակահատվածում էներգետիկ ռեսուրսները կարող են սպառվել, ուստի անհրաժեշտ է ժամանակին սկսել դրանք լրացնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Խոյ
Մոտ ապագայում սիրելիից կարող են սպասվել ոչ հաճելի անակնկալներ: Հուզականորեն կայուն ժամանակահատվածը կհաստատվի միայն հուլիսի 9-ից: Միանգամայն հավանական է, որ փողային մուտքեր ունենաք, որի շնորհիվ կկարողանաք մեծ գնումներ կատարել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Ցուլ
Պատրաստեք գրիչ և թուղթ․ մոտ ապագայում մի քանի լավ գաղափարներ կունենաք: Երեխաներն այժմ միայն ուրախ հոգսեր կբերեն, ինչը չի կարելի ասել գործընկերների մասին: Մի կիսվեք ձեր անձնական կյանքի մասին, որպեսզի հետագայում ոչ ոք չբամբասի ձեր ետևից:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Երկվորյակ
Ամուսնու հետ վեճերը կհաջորդեն միմյանց: Միառժամանակ նվազեցրեք շփումը միմյանց հետ, որպեսզի խնդիրներ չառաջանան: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր նախագծեր: Այնուամենայնիվ, պետք է ջանք թափեք, որպեսզի դրանք ձեզ հանձնարարեն: Շաբաթ և կիրակի օրերին ավելի շատ հանգստացեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Խեցգետին
Ժամանակահատվածը նպաստավոր է սպորտով զբաղվելու համար, հատկապես սկսնակներին: Տարեց մարդիկ պետք է զգույշ լինեն փողոցում: Հուլիսի 9-11-ը զբաղվեք բացառապես հաճելի գործերով՝ ձեր համար լավ տրամադրություն ապահովելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Առյուծ
Եթե ունեք ինչ-որ անավարտ գործեր, ապա շտապ վերջացրեք դրանք: Հակառակ դեպքում, կկուտակվեն ձնագնդու նման: Հարազատների հետ հարաբերությունները կսրվելեն: Վեճերից հեռու մնացեք: Փորձեք քիչ գումար ծախսել մանրուքների վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Կույս
Ֆինանսական հարցերի լուծումը վստահեք ավելի իրավասու անձի: Տանը հնարավոր են կենցաղային աղետներ: Դուք ինքներդ չեք կարող դրանցից գլուխ հանել, տղամարդը՝ կօգնի: Միայնակների համար աստղերը հետաքրքիր հանդիպում են խոստանում: Բայց ավելի լավ է ծանոթանալ թեկնածուի հետ՝ նախքան ինչ-որ բանի հույս ունենալը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Կշեռք
Որոշեք առաջնահերթությունները, որպեսզի բոլոր գործերն ավարտեք մինչև այս շաբաթվա վերջ: Այս օրերը լավագույն ժամանակն են ներողություն խնդրելու այն մարդուց, որին հանիրավի վիրավորել եք: Հանգստյան օրերն անցկացրեք այնպես, ինչպես ցանկանում եք: Մի քանի շաբաթվա համար էներգիա կուտակեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Կարիճ
Նշանի այն ներկայացուցիչները, որոնց վերջերս հետապնդում էր անհաջողությունների շղթան, կարող են ուրախանալ. այն կավարտվի: Ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգստին և ժամանցին, աշխատանքը կսպասի: Այս փուլում ձեր ընկերների հետ հանդիպեք հնարավորինս հաճախ: Թերևս ձեզ նոր ծանոթություններ են սպասում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Աղեղնավոր
Իրադարձությունը, որից վերջին շրջանում վախենում էիք, այնուամենայնիվ, տեղի կունենա: Դրան վերաբերվեք հնարավորինս հանգիստ: Աշխատավայում չափազանց շատ անելիքներ կլինեն. այլևս էներգիա չի մնա տնային գործերի համար: Խնդրեք ընտանիքի անդամներին օգնել ձեզ, նրանք չեն մերժի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Այծեղջյուր
Մի վախեցեք հոգսերի մի մասը ուրիշի ուսերին թողնելուց: Ձեզ հիմա հանգիստ է պետք: Սկսեք պլանավորել ձեր արձակուրդը, եթե արդեն չեք արել: Այն ձեզ համար առանձնահատուկ կդառնա: Այցելեք գեղեցկության սրահ և որոշակի փոփոխեք ձեր տեսքը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը. Ջրհոս
Միակ խնդիրը, որ կարող եք այժմ ունենալ, կենցաղայինն է: Մնացած պարագաներում ձեզ կարելի է անվանել երջանիկ մարդ: Լավ տրամադրություն հաղորդեք շրջապատին, աջակցեք նրանց, ովքեր հիմա դժվարության մեջ են: Ուշադիր եղեք ընտանիքի անդամների հանդեպ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 5-11-ը․ Ձկներ
Շաբաթվա առաջին կեսն անբարենպաստ ժամանակահատված է: Երկրորդ հատվածում ազատորեն կարևոր հանդիպումներ և, նույնիսկ, ժամադրությունների կարող եք նշանակել: Դրանք փոփոխություն են խոստանում ձեր կյանքում: Ժամանակահատվածը լավ է խնայողությունների համար, իսկ ծախսերն առայժմ ավելի լավ է հետաձգել: Ձեզ սպասում են հիանալի հանգստյան օրեր: Հանգստացեք այնպես, որպեսզի առավելագույնս ուժ հավաքեք: Ցանցանկալի չէ հողի հետ աշխատելը. ամառանոցային գործը վստահեք մեկ ուրիշին: Հնարավորինս շատ հաճոյախոսեք շրջապատողներին: Ավելի ուշ, դա կարող է ձեզ օգտակար լինել:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 4888 անգամ
Читать на русском
|