Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 22-28-ը 2022
22.08.2022
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Խոյ
Շաբաթվա առաջին կեսը Խոյերը կանցկացնեն լավատեսության ու սիրո ալիքի վրա։ Դուք կունենաք շատ ուրախ պահեր՝ վերաբերող հարազատների,սիրելիների և գործընկերների հետ հարաբերություններին: Հավանաբար ձեզ կհրավիրեն այցելելու ինչ-որ հանդիսավոր միջոցառման։ Բացի այդ, դուք կարող եք լինել ձեր սիրելի արտիստի ելույթին: Ընդհանուր առմամբ, սա բարենպաստ ժամանակ է, երբ պետք է հանգստանալ և զվարճանալ։ Այնուամենայնիվ, շաբաթվա երկրորդ կեսին ձեր առաջնահերթությունները կարող են տեղափոխվել դեպի աշխատանքը և առողջությունը: Ձեր առողջությունը կարող է վատթարանալ, և դուք ստիպված կլինեք զբաղվել ձեր սեփական բուժմամբ: Հնարավոր է, որ այս օրերին շատ գործեր ու հոգսերընկնեն ձեր ուսերին։ Աշխատեք այս ժամանակահատվածում ավելի շատ ուշադրություն դարձնել գործերը կարգի բերելուն։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Ցուլ
Ցուլերին շաբաթվա առաջին կեսին կհետաքրքրեն ընտանիքի, մտերիմների, տան բարելավման հետ կապված հարցերը։ Հարմար պահ է տնտեսական խնդիրները լուծելու, կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար։ Գնումների համար բավական ֆինանսական միջոցներ կլինեն։ Ընտանիքում կտիրի ջերմ, բարեհոգի համագործակցության ոգին։ Դա հատկապես կզգան նրանք, ովքեր ունեն գյուղական հողամաս կամ ամառանոց, որտեղ դուք կարող եք ուղեւորվել ամբողջ ընտանիքի հետ աշխատանքի և հանգստի նպատակով: Հարմար ժամանակ է նաև հյուրեր ընդունելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը ամուսնացած Ցուլերի ուշադրությունը կփոխանցվի երեխաների, նրանց վարքագծի և առողջության վրա։ Փորձեք ավելի մոտիկից հետևել երեխայի վարքագծին: Միգուցե դուք կիմանաք, որ նա ինչ-որ բան է թաքցնում ձեզանից։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Երկվորյակ
Երկվորյակները շաբաթվա առաջին կեսին կկարողանան լիովին բացահայտել իրենց ինտելեկտուալ կարողությունները։ Սա առաջին հերթին կդրսևորվի ձեր մարդամոտության ամրապնդմամբ՝ դուք կկարողանաք շատ ու ինտենսիվ շփվել բոլորովին այլ մարդկանց հետ։ Զուգահեռաբար մի քանի բաներ անելը, որոնք պահանջում են մտավոր ջանքերի կիրառում, այս օրերի բնորոշ հատկանիշն է։ Ավելացված մարդամոտության շնորհիվ դուք տեղյակ կլինեք ձեր ծանոթների, ընկերների և հարազատների բոլոր նորություններին: Եթե ունեք սիրելի անձնավորություն, ով ապրում է քեզնից հեռու, այս ժամանակահատվածում կարող է տեղի ունենալ ճամփորդություն և ժամադրություն: Շաբաթվա երկրորդ կեսը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի աշխատանքի և ընտանեկան խնդիրների հետ: Հնարավոր է՝ ստիպված լինեք վազել գրասենյակի և տան միջև՝ փորձելով ամենուր ժամանակին հասցնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Խեցգետին
Խեցգետինները շաբաթվա առաջին կեսին, ամենայն հավանականությամբ, կենտրոնացած կլինեն բնակարանային ու կենսապայմանների հետ կապված նյութական հարցերի լուծմամբ։ Այս օրերի հիմնական նպատակը ձեր կյանքն ավելի հարմարավետ դարձնելն է։ Եվ դուք կկարողանաք հաջողությամբ իրականացնել ամեն ինչ, քանի որ դրա համար բավարար ուժ, ցանկություն և նյութական հնարավորություններ կլինեն: Այս օրերին գնված իրերն ու ապրանքները կլինեն որակյալ և դիմացկուն։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կարող են լուրեր հասնել, որոնք ստվեր կգցեն ձեր հեղինակության վրա։ Ծանոթների, հարազատների և ընկերների հետ շփվելիս պետք չէ չափից դուրս դյուրահավատ լինել և նրանց հայտնել ձեր անձնական գաղտնիքները. դա կարող է օգտագործվել ձեր դեմ: Բացի այդ, հիմա մի քննադատեք ձեզ շրջապատող մարդկանց։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Առյուծ
Շաբաթվա առաջին կեսին Առյուծները լավ ժամանակ կանցկացնեն ընկերների հետ շփվելով, ճանապարհորդելով և նոր մարդկանց հետ ծանոթանալով։ Նորացման ներքին ցանկությունը աշխույժ արձագանք կգտնի արտաքին իրադարձություններում։ Օրինակ՝ ձեզ կարող են ընկերների հետ հետաքրքիր ճամփորդության հրավիրել, որտեղ շատ դրական հույզեր կստանաք: Այս օրերին մեծանում է նաև սեփական անկախության կարիքը։ Եթե նախկինում բախվել եք սահմանափակող ազդեցությունների, ապա այժմ ժամանակն է ինքներդ ձեզ հասցնելու ազատության. այս անգամ ոչ ոք ձեզ չի խանգարի: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է կապված լինել ֆինանսական կորուստների հետ։ Անձնական իրեր գնելիս պետք չէ վերցնել այն, ինչի մեջ կասկածում եք։ Հակառակ դեպքում, դուք ստիպված կլինեք դրանք հետ տանել խանութ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Կույս
Շաբաթվա առաջին կեսին Կույսերին խորհուրդ է տրվում հանգիստ և չափված ապրելակերպ վարել։ Հոգեկան և էմոցիոնալ հավասարակշռություն՝ ահա թե ինչին պետք է ձգտել հիմա: Սա բարենպաստ ժամանակ է հոգևոր պրակտիկայի, մարմնի ներքին գործառույթների ինքնակարգավորման հատուկ ուսուցման տեխնիկայի օգտագործման համար: Մասնավորապես, դուք կարող եք հաջողությամբ կիրառել աուտոգեն մարզումների տեխնիկան, մեդիտացիա անել կամ պարզապես աղոթքներ կարդալ: Լավ կլինի բաղնիք կամ սաունա գնալ և մի լավ շոգեհարվել: Այս ամենը բարենպաստ ազդեցություն կունենա ձեր ինքնազգացողության վրա։ Շաբաթվա երկրորդ կեսը ամուսնացած Կույսերի համար կարող է լինել զուգընկերոջ հետ հարաբերություններում դժվարությունների շրջան։ Ձեզ կարող է թվալ, որ նա ինչ-որ բան թաքցնում է կամ չի ասում։ Հարցի պարզաբանումը հետաձգեք այլ ժամանակի։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Կշեռք
Շաբաթվա առաջին կեսին Կշեռքները կցանկանան կտրվել առօրյա եռուզեռից ու երազել հաճելի բանի մասին։ Եվ դա լավագույնն է անել այն մարդկանց շրջանակում, որոնց հետաքրքրություններն ու հոբբիները համընկնում են ձերի հետ: Փորձեք հնարավորություն գտնել ընկերների, համախոհների հետ, հետաքրքրություն ներկայացնող ակումբներում ժամանակ անցկացնելու համար։ Եթե իրական կյանքում դուք այդքան լայն ընկերական հարաբերություններ չունեք, դրանք կարող են փոխարինվել համացանցում, ծանոթությունների կայքերում, սոցիալական ցանցերում, ֆորումներում կամ այն համայնքներում, որտեղ դուք կանոնավոր ներկա եք: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է կապված լինել ինքնազգացողության վատթարացման հետ։ Աճում է վարակիչ հիվանդությունների հավանականությունը և դեղերի օգտագործման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների ռիսկը։ Զերծ մնացեք բաց ջրերում լողալուց և վերահսկեք խմելու ջրի որակը.
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Կարիճ
Կարիճները շաբաթվա առաջին կեսին կկարողանան հասնել իրենց նպատակներին, եթե գործեն նպատակասլաց ու հաստատակամ։ Ձեր նպատակները կարող են բոլորովին տարբեր լինել՝ սկսած կարիերայի առաջխաղացումից մինչև ինչ-որ փաստաթղթի ձեռքբերում, որը բարձրացնում է ձեր սոցիալական կամ մասնագիտական կարգավիճակը: Միաժամանակ դուք կկարողանաք հաջողությամբ համատեղել բաց ու գաղտնի մեթոդները՝ ցանկալի նպատակին հասնելու համար։ Փորձեք ամեն ինչին իրատեսորեն մոտենալ ու հնարավորինս արագ լուծել հարցերը։ Հինգշաբթիից կիրակի ձեր հարաբերություններն ընկերների ու սիրելիի հետ կդառնան ավելի բաց ու անկեղծ։ Այնուամենայնիվ, չպետք է կորցնեք ձեր գլուխը և լիովին վստահեք մարդկանց:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Աղեղնավոր
Աղեղնավորները հիանալի ժամանակ կանցկացնեն շաբաթվա առաջին կեսին, երբ դուք կարող եք շատ նոր հաճելի փորձառություններ ստանալ: Միգուցե դա կապված կլինի հետաքրքիր ուղևորության, ճանապարհորդության հետ: Այս օրերին կարող եք նաև հանդիպել հետաքրքիր մարդու, ով որոշ ժամանակով կդառնա ձեր հոգևոր ուսուցիչը։ Միայնակ Աղեղնավորները զբոսաշրջային ճանապարհորդության ժամանակ կարող է հանդիպեն իրենց զուգընկերոջը։ Այժմ սկսվող հարաբերությունները կարող են ապագայում վերածվել լիարժեք ընկերության կամ ամուսնության: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ձեզ բարդ երկընտրանքի առաջ կանգնեցնել՝ ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր կարիերային կամ ընտանեկան հարցերին: Փորձելով ամենուր ժամանակին լինել, արդյունքում վտանգի եք ենթարկում որևէ գործ մինչև վերջ հասցնելը։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Այծեղջյուր
Շաբաթվա առաջին կեսին աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին ակտիվ պայքարել վատ սովորությունների դեմ։ Այժմ դուք կարող եք համեմատաբար ցավազուրկ ազատվել որոշ սովորություններից և զարգացնել նորերը։ Այնուամենայնիվ, ինչ-որ բանից հրաժարվելով, արժե դատարկությունը լրացնել նորով։ Օրինակ, երբ թողնում եք ծխելը, զարգացրեք նկարելու սովորությունը։ Այս օրերին նման փոխարինումը զարմանալիորեն հեշտ կլինի։ Հարմար ժամանակ է նաև ցանկացած բժշկական պրոցեդուրաների համար, որոնք ուղղված են մարմնի կարծրացմանն ու երիտասարդացմանը։ Շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի ինտելեկտուալ գործունեության որոշակի դանդաղման հետ, ուստի սա անբարենպաստ ժամանակ է ուսման համար։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը. Ջրհոս
Ամուսնացած Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս շաբաթվա առաջին կեսին ավելի ակտիվ կապ հաստատել զուգընկերոջ հետ։ Այս պահին ձեր երկխոսությունն ավելի արդյունավետ կլինի: Ամուսնական զուգընկերոջ հետ կարող եք քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ ամենավիճահարույց, սուր, որոնց շուրջ նախկինում հնարավոր չէր համաձայնության գալ։ Այս անգամ դուք կկարողանաք չափազանց նրբանկատորեն և կառուցողականորեն լուծել խնդիրները։ Փորձեք ավելի հաճախ մասնակցել տոնակատարություններին ձեր սիրելիի հետ: Միգուցե հիմա ձեզ կհրավիրեն հարսանիքի կամ տարեդարձի: Սա սիրո ռոմանտիկ հարաբերությունների ծաղկման շրջան է։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է կապված լինել որոշ սթրեսային իրադարձությունների հետ։ Զգույշ եղեք կրակի և կենցաղային քիմիկատների հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 22-28-ը․ Ձկներ
աբաթվա առաջին կեսին ֆիզիկական և էմոցիոնալ ինքնազգացողությունը ուղիղ համեմատական կլինի տանը և աշխատավայրում տիրող իրավիճակին։ Փորձեք պահպանել կատարյալ կարգ ու կանոն սենյակներում, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ինքնազգացողությանը։ Գլխավորն այն է, որ չծուլանաք զբաղվել գործերով և ձեր առողջությումբ: Այս օրերին ընտանի կենդանի գնելու ձեր երազանքը կարող է իրականանալ: Եթե արդեն ունեք ընտանի կենդանի, ապա նրա խնամելը ձեզ մեծ հաճույք կպատճառի։ Շաբաթվա երկրորդ կեսն առաջին պլան կբերի գործընկերային հարաբերություններում նախկինում թաքնված խնդիրները՝ օրինակ՝ վստահության պակասի հարցը։ Սա առաջին հերթին կանդրադառնա ամուսնացած Ձկների վրա:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 6797 անգամ
Читать на русском
|