Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մատնաչափիկի արական տարբերակը. տղան ծնվել է 600 գրամ քաշով

12.06.2021

Մեծ Բրիտանիայի բնակիչուհին աներևակայելի փոքրիկ տղային ժամանակից շուտ է լույս աշխարհ բերել: Բժիշկները նախազգուշացնում են, որ խիստ ցածր քաշը կարող է ազդել նրա առողջության վրա:

Անգլիայի Քորնուոլ կոմսության Կոստանդին մարզում բնակվող չորս երեխաների մայր Ջեմա Ռիչարդսը որդուն լույս աշխարհ է բերել հղիության քսանվեցերորդ շաբաթում: Երիտասարդ մոր խոսքով՝ ինքը նախատեսում էր ամբողջ աշխատանքային օրն անցկացնել աշխատավայրում, բայց հանկարծ որովայնի շրջանում տարօրինակ զգացողություններ է ունեցել: «Անմիջապես սկսեցի կասկածել, քանի որ նման բան նախորդ երեք հղիության ընթացքում չէի ունեցել»,-պատմել է Ջեման: Ամեն դեպքում, բազմազավակ մայրը որոշել է դիմել բժշկի:

Երբ Ջեմման հասնում է հիվանդանոց, նա արյունահոսում էր, իսկ հետո՝ մի քանի ժամ կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալուց անմիջապես հետո մանկաբարձները տեղեկացնում են, որ նա պետք է ծննդաբերի:

Ծննդաբերելուց հետո Ջեմման չի կարողացել անմիջապես տեսնել իր երեխային: Զրմանալի չէր, քանի որ տղայի քաշը չէր գերազանցում 600 գրամը: Ես սա այն դեպքում, երբ նորածնների միջինացված քաշը սովորաբար լինում է երեքուկես կիլոգրամի սահմաններում:

600x400

«Կասպերը (այսպես են անվանակոչել երեխային) այնքան փոքր էր, որ նույնիսկ անմիջապես չհասկացա, որ դա երեխա է: Բժիշկները ասում էին, որ նրա ապրելու հավանականությունը 30 տոկոսից ավելին չէ: Բայց ես հույս ունեի ու հավատում էի, որ ամեն ինչ լավ կլինի», - լրագրողներին պատմել է բազմազավակ մայրը:

Մոտակա ժամանակները Ջեման և նրա փոքրիկ որդին կանցկացնեն հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Տղայի զարգացման անհատական առանձնահատկություններից բացի, կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, բժիշկներն արգելում են երեխային ցույց տալ հորը և այլ հարազատներին:

«Ես արդեն շատ եմ կարոտում իմ ընտանիքը, բայց միևնույն ժամանակ չեմ կարող նման ռիսկի ենթարկել Կասպերին: Նա պետք է ուշքի գա, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան», - կիսվել է Ջեման:

Բժիշկները հաշվարկել են, որ տարեկան աշխարհում ավելի քան տասնհինգ միլիոն վաղաժամ նորածիններ են լույս աշխարհ գալիս: Նրանց խոսքով՝ նման երեխաների ծննդաբերությունը բարդ է անցնում։ Այնուամենայնիվ, որակյալ բժիշկների և պատասխանատու ծնողների ջանքերի շնորհիվ, այդպիսի Մատնաչափիկները և փոքրիկ մատիկներով տղաները կարող են շատ առողջ լինել:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6434 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Անջելինա Ջոլին դադարել է թաքցնել մաստեկտոմիայի սպիները

17.12.2025
Տասներկու տարի առաջ դերասանուհու կուրծքը հեռացվեց քաղցկեղի բարձր ռիսկի պատճառով: Այսօր նա պատրաստ է հաջորդ քայլն անել հանրության հետ իր անկեղծ երկխոսության մեջ:

Նրա դեմքը նման է ցերեկ-գիշերվա. Օտայի նևուսով աղջիկը այլևս չի քողարկվում դիմահարդարմամբ

27.11.2025
Տարիներ շարունակ Կարլոտա Բերտոտին վախենում էր մարդկանց արձագանքից և ի ծնե ունեցած նշանը թաքցնում էր տոնային կրեմի հաստ շերտի տակ։ Սակայն, մի պահ նա հասկացավ, որ այլևս չի կարող այդպես շարունակել։

Սիդնի Սուինին զոհաբերեց իր սեքսուալությունը հանուն «Քրիստի» ֆիլմի և չխուսափեց սկանդալից 

11.11.2025
Դուք երբեք Հոլիվուդի այսպիսի նոր սեքս-խորհրդանիշ չեք տեսել։ Սիդնին գրեթե 15 կգ քաշ է հավաքել հանուն դերի՝ հույս ունենալով իր ջանքերի համար Օսկարի անվանակարգ ստանալ։

Լեգենդար Էդիթ Պիաֆի 15 արտահայտություն տղամարդկանց, սիրո և փառքի մասին

10.10.2025
1963 թվականի հոկտեմբերի 10-ին մահացավ լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը։ Նա կենսուրախ և գրավիչ կին էր, որը շարունակում է ոգեշնչել կինոգործիչներին և երաժիշտներին իր պատվին ստեղծագործություններ կերտել։

Բելլա Հադիդին շտապ տեղափոխել են հիվանդանոց. մոդելի արցունքախառը լուսանկարը հիվանդասենյակից

18.09.2025
Սուպերմոդելը խոստովանել է, որ իր մոտ Լայմի հիվանդության՝ տզային բորելիոզի, ևս մեկ սրացում է, որով նա տառապում է ավելի քան տասը տարի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-01-2026 11:38
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները, ըստ ներքին աղբյուրների, զայրացած են իրենց ավագ որդու՝ Բրուքլինի կողմից բարձրաձայնված մեղադրանքներից և պատրաստ են վերսկսել նրա հետ շփումը միայն այն դեպքում, եթե նա բաժանվի իր կնոջից՝ դերասանուհի և միլիարդատեր ժառանգորդ Նիկոլա Պելցից, հաղորդում է Daily Mail-ը։
21-01-2026 11:34
Քեթի Փերին անակնկալ հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ իր ընկերոջ՝ Ջասթին Թրյուդոյի հետ, ինչը երկրպագուներին շփոթեցրել է։ Երգչուհին Կանադայի 54-ամյա նախկին վարչապետին ուղեկցել է երեքշաբթի օրը Շվեյցարիայում կայացած միջոցառմանը։
21-01-2026 03:53
Հունվարի 19-ին, Հռոմի իր նստավայրում, 93 տարեկան հասակում մահացավ մեծ կուտյուրյե Վալենտինո Գարավանին։ Կյանքից հեռացավ մի մարդը, որին ոլորտում անվանում էր նորաձևության վերջին կայսր։ 
21-01-2026 01:45
Լոս Անջելեսում տեղի ունեցավ Փերիս Հիլթոնի մասին պատմող Infinite Icon: A Visual Memoir վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, նրա որդի Ֆենիքսը և վերջինիս ընտանիքը, ինչպես նաև Դեմի Լովատոն, Հայդի Քլումը, Սոֆիա Վերգարան, Սինդի Քրոուֆորդի որդին՝ Պրեսլի Գերբերը, երգչուհի Սիան, Լիզզոն, 2000-ականների սեքս-խորհրդանիշ Կարմեն Էլեկտրան, Քրիս Ջենները և ուրիշներ։
21-01-2026 00:58
Դավաճան Քիթ Ուրբանն արդեն տեղափոխվել է նոր ընկերուհու մոտ, այն կնոջ, հանուն որի նա լքել էր Նիկոլ Քիդմանին։ Քիթի նոր հարաբերությունների մասին լուրերը տարածվեցին պաշտոնական ամուսնալուծությունից մի քանի շաբաթ անց ։ Ներքին աղբյուրները պնդում են, որ երաժիշտն արդեն ապրում է երիտասարդ կնոջ հետ, իսկ նրա դուստրերը ցուցադրաբար աջակցում են իրենց մորը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.01.2026
Դիտվել է 1340 անգամ
16.01.2026
Դիտվել է 376 անգամ
15.01.2026
Դիտվել է 361 անգամ
20.01.2026
Դիտվել է 206 անգամ
21.01.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster