Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 7-13-ը 2021 թ
07.06.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Խոյ
Այս ժամանակահատվածում գործընկերների հետ վեճերում ավելի լավ է փոխզիջման գնալ: Ձեր հաշտվողականությունն ապագայում նկատի կառնվի: Եղեք ավելի ուշադիր ձեր ընտանիքի անդամների նկատմամբ: Նրանք գուցե օգնության կարիք ունեն, բայց ամաչում են ասել այդ մասին: Հանգստյան օրերն անցկացրեք բնության գրկում՝ դա օգտակար կլինի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Ցուլ
Փորձեք մինչև շաբաթվա վերջն ավարտել կուտակված գործերը: Հետո դա ավելի դժվար կլինի անել: Հանգստյան օրերին որոշակի ժամանակ տրամադրեք հանգստանալու համար: Օրինակ՝ երեկոները զբոսնեք: Ի դեպ, դա օգտակար կլինի ձեր առողջության համար: Միայնակները հնարավորություն կունենան հանդիպելու իրենց սիրուն:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Երկվորյակ
Որքան շատ աշխատեք, այնքան ավելի շատ հարգանք կվաստակեք ձեր գործընկերների շրջանում: Մի վախեցեք երեկոյան գրասենյակում մնալուց կամ շուտ աշխատանքի գնալուց. ողջ աշխատանքը կհատուցվի: Ամառանոցի տերերին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ հատկացնել սիրելի հողակտորում աշխատանքին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Խեցգետին
Անսպասելի լուրերը կխախտեն կյանքի սովորական ընթացքը: Մի վախեցեք փոփոխություններից. եթե դրանց ճիշտ տեսանկյունից մոտենաք, ապա օգտակար կլինեն: Որոշակի ժամանակ հատկացրեք ընկերների հետ շփումներին: Նրանցից ոմանք ծանր շրջանի մեջ են: Այժմ հենց դուք կարող եք օգնել նրանց:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Առյուծ
Վերջերս քիչ ուշադրություն եք դարձնում ինքներդ ձեզ: Հոգ տարեք սեփական արտաքին տեսքի մասին և այդ ժամանակ ամառային տրամադրությունը կհայտնվի: Այս շաբաթ խորհուրդ չի տրվում խոշոր գործարքներ իրականացնել: Ընդհակառակը, հիմա ավելի լավ է գումար խնայել, ոչ թե ծախսել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Կույս
Խճճված խնդիրների լուծումը ի վերջո ձեզ կբերի դեպրեսիայի: Մի հապաղեք օգնություն խնդրել. դա ձեզ հիմա ավելի շատ է պետք, քան երբևէ: Պահպանեք քնի և հանգստի ռեժիմը, որպեսզի հին առողջական խնդիրներն իրենց զգացնել չտան: Այժմ լավագույն հանգիստը պասիվն է, հիշեք այս մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Կշեռք
Այս շաբաթ աստղերը մեծ շահույթ են կանխատեսում ձեզ համար: Բաց մի թողեք հնարավորությունը, եթե ձեզ առաջարկեն գումար աշխատել: Երկրորդ կեսի հետ հարաբերություններում սովորականից ավելի մեղմ եղեք: Սիրելին այժմ ավելի խոցելի է, քան երբևէ, ուստի ժամանակը չէ ստուգելու ձեր զգացմունքները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Կարիճ
Ստեղծագործական պոռթկումը կարող է ձեզ ամբողջությամբ կլանել: Եթե ձեր սեփական ձեռքերով ինչ-որ բան անելու ցանկություն առաջանա՝ վերանորոգում սկսել, նոր դործ նախաձեռնել, անպայման հետևեք դրան: Այս պահին ճիշտ որոշումներ կայացնելու հավանականությունը մեծ է: Մեծ գումարներ մի ծախսեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Աղեղնավոր
Այս ժամանակահատվածում դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել ընկերների և սիրեկանի միջև: Եղեք նրբանկատ, բայց հաստատուն՝ նախապատվությունը տվեք երկրորդ կեսին: Ծնողներն այժմ պետք է ավելի ուշադիր լսեն այն ամենը, ինչ իրենց երեխաներն ասում են: Այսպիսով, դուք կարող եք կանխել անախորժությունները կամ ժամանակին խորհուրդներ տալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Այծեղջյուր
Ինչպես գիտեք, երջանկությունը սիրում է լռություն: Այնպես որ, դեռ մի շտապեք ուրիշներին պատմել ձեր հաջողությունների մասին: Հնարավոր է՝ աչքով տան: Ուժ գտեք հաշտվելու նրանց հետ, ում հետ վիճել եք: Եվ փորձեք նոր անախորժություններ չունենալ, քանի որ հիմա տրամադրությունը կարող է փոփոխական լինել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը. Ջրհոս
Եթե դեռ միայնակ եք, ապա պատրաստվեք դիմավորել ձեր ապագա ճակատագրին: Այս ժամանակահատվածում թույլատրվում է աջ ու ձախ սիրախաղ անել, որպեսզի ասպետը կողքով չանցնի: Աշխատավայրում զգույշ եղեք մտքեր արտահայտելիս: Հետագայում ցանկացած սխալ բառ կարող է օգտագործվել ձեր դեմ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 7-13-ը․ Ձկներ
Այս ժամանակահատվածում կարող եք ունենալ ինչ-որ մեկին քննադատելու, խոսքով վիրավորելու անդիմադրելի ցանկություն: Վերահսկեք ինքներդ ձեզ: Ընկերոջ հետ զրույցը կամ այգում մենակ զբոսնելը կարող են օգնել հոգեկան հանգստություն ապահովել: Խորհուրդ չի տրվում կարեւոր փաստաթղթեր ստորագրել:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 5182 անգամ
Читать на русском
|