Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 24-30-ը 2021 թ.
24.05.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Խոյ
Դուք ձեզ առավել հանգիստ կզգաք «խաղաղ ջրերում»՝ հեռու աշխարհի եռուզեռից: Մի անհանգստացեք ոչնչի համար. ամենը, ինչ ձեզ հարկավոր է, կգա ինքնուրույն և առանց ձեր կողմից լրացուցիչ ջանք գործադրելու: Այսպիսով, պատրաստվեք ճակատագրից նվերներ ընդունելու: Ոմանց կգոհացնեն երեխաները, ոմանց էլ` սիրելիները:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Ցուլ
Սպասվում է անմոռանալի շաբաթ: Հիմնական իրադարձությունները ծավալվելու են սիրային ճակատում, բայց որոշակիորեն կանդրադառնան նաև փողային հարցերի վրա: Երկուսում էլ սրընթաց վերելքներ ու վայրէջքներ են սպասվում: Բայց ոգու ուժի շնորհիվ պատվով դուրս կգաք ցանկացած դժվար իրավիճակից:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Երկվորյակ
Առջևում շատ աշխատանք կա, ներառյալ տնային: Այնուամենայնիվ, հիշեք, որ ծանրաբեռնվածությունը կարող է վնասակար լինել ձեր առողջության համար: Հետեւաբար, աստղերը խստորեն խորհուրդ են տալիս գոնե երբեմն հանգստանալ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ և զբաղվեք այնպիսի գործողություններով, որոնք ձեզ հանգստություն են տալիս և դրական հույզերով լիցքավորում:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Խեցգետին
Չնայած ամեն ինչին՝ դուք կլինեք հաղթող և ամենալավը՝ ամենուր և ամեն ինչում: Բաց մի թողեք ձեր հաջողությունը: Կհայտնվեն կարիերայի նոր հեռանկարներ, ֆինանսական գործերը կզարգանան լավագույն կերպով: Առողջության հարցում ավելի զգույշ եղեք. մրսելու վտանգ կա:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Առյուծ
Աստղերը ձեզ հեշտ կյանք չեն խոստանում: Ձեր ընտանեկան օջախում կրակ պահելու համար մեծ ուժ և էներգիա կպահանջվի: Միևնույն ժամանակ, ստիպված կլինեք լուծել աշխատանքային բարդ խնդիրներ և հակասություններ գործընկերների հետ: Ցանկալի է բոլոր վիճահարույց հարցերը հաղթահարել խաղաղ ճանապարհով:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Կույս
Հիմա ձեր աստեղային ժամն է: Սեր, ստեղծագործականություն, նոր օգտակար ծանոթություններ, արժեքավոր նյութական ձեռքբերումներ և այս ամենը՝ ձեր իսկ ջանքերի և տաղանդների շնորհիվ: Կլինեն նաև գործարար կապեր հաստատելու հնարավորություններ: Կունենաք նոր ծանոթություններ, որոնք հետագայում մեծ դեր կխաղան ձեր կյանքում:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Կշեռք
Պատրաստվեք քրտնաջան աշխատանքի: Այնուամենայնիվ, աշխատանքի դիմաց պատշաճ վճար ստանալու համար դեռևս հարկ կլինի սպասել: Ուստի մի շտապեք կիսել դեռ չվորսված արջի մորթին: Խճճվելուց խուսափելու համար հետաձգեք խոշոր գնումները: Շաբաթվա երկրորդ կեսին հարկ կլինի ծախսեր անել ընտանիքի կարիքների համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Կարիճ
Աստղերը մեծ պլաններ ունեն ձեր հետ կապված: Ակնկալեք բոլորի ուշադրությունը և երկրպագությունը: Ընկերներն ու ծանոթները ձեզ համար շատ հաճելի անակնկալներ կպատրաստեն: Ձեր կողմից իմաստություն կպահանջվի հնարավոր վիճահարույց խնդիրներն արագ լուծելու համար ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում: Անհրաժեշտության դեպքում մի հապաղեք օգնություն խնդրել:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Աղեղնավոր
Թաքնվեք․ ոչ մի կարևոր բան մի արեք, ոչ մեկի հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով: Այսպիսով, դուք կխուսափեք սիրելիների հետ տհաճ խոսակցություններից և գործընկերների հետ բուռն բախումներից: Ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Խուսափեք անառողջ սնունդ ուտելուց կամ շատակերությունից:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Այծեղջյուր
Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ ժամանակահատված է ֆինանսական խնդիրները լուծելու, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության համար: Գործնական հանդիպումներն ու ճանապարհորդությունները շատ հաջող ու խոստումնալից կստացվեն: Շաբաթվա երկրորդ կեսին դուք կարող եք խաբեության զոհ դառնալ. զգոն եղեք: Միևնույն ժամանակ, կենցաղային խնդիրները կարող են լրացուցիչ ծախսեր պահանջել: Ֆինանսական առումով հնարավոր է փակուղի մտնեք, այնպես որ պետք է հրաժարվեք խոշոր գնումներ կատարելուց, իսկ ընդհանուր առմամբ՝ փորձեք հստակ պլանավորել ձեր բյուջեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը. Ջրհոս
Կզգաք թարմ էներգիայի, լավատեսության ալիք և հումորով կվերաբերվեք անցյալի խնդիրներին: Դուք եռանդուն, հաջողակ, նախաձեռնող կլինեք. ունեք բոլոր հնարավորություններն արմատապես փոխելու ձեր կյանքը դեպի լավը: Այնուամենայնիվ, եղբայրների, քույրերի և ծանոթների հետ հարաբերությունները կարող են սրվել: Բացի այդ, սա անբարենպաստ ժամանակ է քննություններ հանձնելու և գիտական գաղափարներն առաջ մղելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 24-30-ը․ Ձկներ
Դուք այժմ ակնհայտորեն լավագույն մարզավիճակում չեք: Պարզապես մի տրվեք հուսալքությանը և փորձեք չարձագանքել ձեր հասցեին հնչող քննադատություններին: Ավելի զգույշ գործեք փողի հետ. հավանական են ճանապարհորդության, վերանորոգման, բուժման անսպասելի ծախսեր: Այս շրջանում չեն բացառվում հակամարտությունները, որոնք մասամբ պայմանավորված են ձեր մոլորություններով: Զգույշ և խոհեմ եղեք, ոչ ոքի թույլ մի՛ տվեք իմանալ ձեր ծրագրերի մասին և հիշեք. դժվարությունները հավերժ չեն լինում:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 5841 անգամ
Читать на русском
|