2000-ականների թրենդները վերադառնում են: Ծածր գոտկատեղով ջինսե տաբատները, բագետ պայուսակները, բալետի կոշիկները և վառ գույներն արդեն մեր օրերում են։ Բայց գարուն-ամառ հավաքածուներում կարելի է նկատել այդ դարաշրջանի նորաձևության վիճահարույց դրսևորումներից ևս մեկը՝ շրջազգեստ՝ տաբատի վրայից:
Այս նյութում հիշեցնում ենք, թե ինչպես էին այն հագնում 2000-ականներին և ներկայացնում, թե ինչպես կարելի է կրել հիմա:
Նրանք, ովքեր այս թրենդի կենդանի վկաներն են եղել, հրաշալի հիշում են, որ այն կրելու բնավ կանոններ չկան: Նեղ ջինս՝ մեթաքսե շրջազգեստո՞վ։ Հրաշալի է։ Ծալքավոր կիսաշրջազգեստ տաբատի վրայի՞ց։ Անմիջապես հագնում ենք։ Եվ սրանք ամենօրյա տարբերակներ չէին նրանց համար, ովքեր առավոտյան հագնում են ինչ ձեռքները կընկնի։ Հայտնի աստղերն այս կերպարով եկել են գերժամանակակից երեկույթների և անցել կարմիր գորգերի վրայով:
Լինդսի Լոհան
Միշա Բարթոն
Էն Հաթավայ
Բրիթնի Սփիրս
Ջեսիկա Ալբա
Ընթացիկ սեզոնին դիզայներները վերադարձրել են այս համադրությունը, չնայած մի փոքր վերափոխված և ոչ այդքան անփույթ ձևով: Տունիկների և տաբատների համադրություններ կարելի էր տեսնել Fendi-ի, Louis Vuitton-ի, Rosetta Getty-ի և այլ հավաքածուներում:
Նման տարբերակներ սկսել են փորձարկել նաև Instagram-ի հայտնի նորաձևության բլոգերները նույնպես: Եվ այսպես, ի՞նչ գաղափարներ կարելի է վերցնել նրանցից, եթե, այնուամենայնիվ, կորոշեք 2000-ականների այս թրենդին երկրորդ հնարավորությունը տալ։
26-12-2024 14:11 Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10 Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07 Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01 Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59 New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։