Ի՞նչ չուտել, որպեսզի մաշկը չկորցնի իր որակները
28.04.2021
Անգամ առաջին հայացքից անվնաս թվացյալ ապրանքները կարող են տհաճ անակնկալներ մատուցել:
Հաճախ մաշկի խնդիրները ծագում են վատ սնվելուց: Որոշակի մթերքների օգտագործումն ուղղակիորեն ազդում է մաշկի վիճակի վրա: Ի՞նչ կրճատել սննդակարգում և ինչի՞ց ավելի լավ է հրաժարվել:
Շաքար
Մաշկի համար առավել վնասակար սնունդներից մեկը սպիտակ շաքարն է: Այն խաթարում է կոլագենի սինթեզը: Իսկ մաշկի առողջությունն ու երիտասարդությունը մեծ մասամբ կապված են վերջինիս հետ: Որքան ավելի շատ կոլագեն է արտադրվում, այնքան մաշկն ավելի երիտասարդ, ամուր և գեղեցիկ է դառնում:
Բացի այդ, շաքարն օրգանիզմում թթվային միջավայր է ստեղծում: Արտաքնապես սա արտահայտվում է հետևյալ կերպ. մաշկի վրա առաջանում են ցաներ, պզուկներ, չորություն և թեփ:
Ցորենի ալյուր
Սպիտակ ցորենի ալյուրը պարունակում է գլյուտեն: Վերջինիս չյուրացնելը հիվանդություն է, բայց ոչ բոլորն են այն ունենում: Այս ալյուրի մեջ գլյուտեն պարունակվում է առավել «ագրեսիվ»: Այն կարող է խանգարել աղիների գործունեությանը: Իսկ առողջ աղեստամոքսային համակարգը մաքուր և գեղեցիկ մաշկի գրավականն է:
Սպիտակ հաց
Սա ցորենի ալյուրից պատրաստված մթերք է և, հետևաբար, մտնում է մաշկի համար վնասակարների շարքը: Այն նպաստում է մարմնում օքսիդացվող միջավայրի ստեղծմանը և խմորում է առաջացնում:
Այս ամենը չափազանց բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա՝ ցաներ են հայտնվում, չորության զգացողություն է առաջանում, կամ, ընդհակառակը, չափազանց շատ ճարպ է արտադրվում:
Պահածոներ
Պահածոները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ներկանյութեր, համը բարելավվող միջոցներ և, մասնավորապես, կոնսերվանտներ: Հետեւաբար, բանկաների մեջ պահածոյացված ոլոռ, եգիպտացորեն, լոբի և այլ մթերքներ գնելիս, հարկավոր է ուշադիր ուսումնասիրել բաղադրությունը:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3946 անգամ
Читать на русском
|