Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես ուղղակի ցանկացա ԵՍ լինել. ՇԵՐ

10.05.2012

Նրանից մեծ ճիգեր են պահանջվում որևէ տեքստ կարդալու համար, նա չի կարողանում հեշտությամբ տարբերել 6-ը 9-ից, քանի որ տառապում է դիսլեքսիայով (տառերի ճանաչողության խախտում), բայց նա դեռ մանկուց կյանքը չէր պատկերացնում առանց երգի ու կինոյի: Հենց սա էլ ապահովել է համաշխարհային ճանաչում արմատներով հայուհի Շերիլին Սարգսյանի համար:

Հայուհի Շերը (Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլմեն) աշխարհահռչակ փոփ-երգչուհի է, երգահան, ռեժիսոր, պրոդյուսեր: Նա այն քչերից է, ում հաջողվել է իր մրցանակների շարքում միաժամանակ ունենալ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», 3 «Ոսկե գլոբուս»' ստացված կինո-երաժշտարվեստ-հեռուստատեսություն զուգահեռ աշխատանքների համար:

 

Շերը ծնվել է Ամերիկայում 1946 թվականի մայիսի 20-ին: Մինչև նրա ծնունդը ծնողները' դերասանուհի Ջորջիա Հոլտն ու ազգությամբ հայ Ջոն (Կարապետ) Սարգսյանը, երեք անգամ փորձել են դասավորել համատեղ կյանքը, բայց այդպես էլ բան դուրս չի եկել: Միասին ապրելու վերջին փորձը նրանք կատարել են մինչ Շերիլինի ծնունդը: Վերջինս ապրել է մոր հետ և միայն 11 տարեկանում է առաջին անգամ տեսել հորը: 80-ականների կեսին, երբ հայրը մահացել է, Շերը խոստովանել է, որ բացարձակ չէր ճանաչում նրան և իր համար դժվար է գնահատել կորստի ողջ ցավը:
Ասում են' Շերը միշտ էլ վստահ է եղել իր գալիք հաջողությունների հարցում, և դեռ մանկուց աղջնակը պատրաստել է ստորագրությունը, որ հետագայում պիտի տար երկրպագուներին:

Հենց սա է պատճառը, որ արդեն 16 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոս-Անջելես. «Լինել անչափահաս, որին բոլորը ինչ-որ բան են պարտադրում, շատ դժվար է: Ես ուղղակի ցանկացա ԵՍ լինել»:

Կարիերան Շերն սկսել է 17 տարեկան հասակում և, չնայած շոու-բիզնեսին «անհարիր» արտաքին տվյալներին, հասել է մեծագույն բարձունքների: Ոչ բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիներն ու սեքս-խորհրդանիշներն են սիրված մնում 50 տարի և ավել, իսկ Շերը ամուր է իր դիրքերում: Նրան համարում են փոփ-արվեստի խորհրդանիշ: Անգամ 2005-ին տված ընդմիջումը մոռանալ չտվեց նրան ու, 2008-ին վերադառնալով, Շերը ապացուցեց, որ անփոխարինելիներ այնուամենայնիվ լինում են:

Իսկ սկսվեց ամեն ինչ նրա և Սոնի Բոնոյի հանդիպումից, ով պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր: Սոնին թույլ տվեց Շերիլինին ապրել իր տանը՝ պայմանով, որ վերջինս պիտի մաքրեր տունն ու ճաշ պատրաստեր: Շերը համաձայնեց ու սկսեց խաբել մորը, թե ապրում է ընկերուհու տանը: Ասում են' երբ մայրն այցելում էր նրան, նա Սոնիի իրերը շպրտում էր պատուհանից: Շուտով հարաբերությունները խորացան, իսկ ավելի ուշ գրանցվեց զույգի ամուսնությունը: Մայրն ամեն ինչ իմացավ միայն այն ժամանակ, երբ նրանք միասին բեմ դուրս եկան: Սա էլ պատահմամբ եղավ, քանի որ այդ օրը Շերը հուզվում էր և խնդրել էր Սոնիին իր հետ բեմ դուրս գալ… Զուգերգը նույնպես հիանալի ստացվեց:

Մի խոսքով' Շերը սկսեց աշխատել Ֆիլ Սպեկտորի պրոդյուսերական կենտրոնում: Շուտով նա ձայնագրեց իր առաջին սոլո երգը' «Ringo I Love You»-ն, Բոնի Ջո Մեյսոն անվամբ, քանի որ Ֆիլը գտավ, որ Շերիլին անունը բնավ ամերիկյան չէ:

1965 թ-ին թողարկվեց Սոնի և Շեր զուգերգի առաջին ալբոմը'«Look at Us»-ը, որի առաջին սինգլը' «I Got You Babe»-ն ուղղակի անասելի հաջողություններ բերեց: Երկարամազ Սոնին ու ոչ մեկին չնմանվող Շերը… Սա հիպիների կերպար էր' ստեղծված այս երգի համար ու անկրկնելի այդ տարիների ամերիկյան փոփ-արվեստում:

Շուրջ 10 տարի տևեց այս համագործակցությունը: 1974 թվականին զույգը բաժանվեց: Պատճառը Սոնիի դավաճանություններն էին: Ընտանիքը քայքայվելուն զուգընթաց քայքայվեց նաև ամենասիրելի դուետներից մեկը:

Բաժանությունից հետո Շերը երկար ժամանակ չկարողացավ ազատվել դեպրեսիայից: Նա սիրում էր Սոնիին և վախենում էր միայնությունից:

Շուտով ամեն ինչ հունի մեջ ընկավ: Շերը, գործի դնելով ողջ հնարավորությունները, իբրև մենակատար վերադարձավ շոու-բիզնես' ի տարբերություն նախկին ամուսնու, ում անունն այլևս ոչ ոք չլսեց:

Եվ չնայած սրան, Շերը այդպես էլ չմոռացավ Սոնիին: Նա անշուշտ կարևոր էր Շերի կյանքում: Հենց Սոնին էր նրա տաղանդի բացահայտողը, ով օգնեց աստղ դառնալ ու շատ բան սովորեցրեց: Տարիներ հետո, երբ Սոնին մահացավ, Շերը լուրջ ցնցում ապրեց. նա անկեղծորեն ու բարձրաձայն արտասվեց նախկին ամուսնու հուղարկավորության ժամանակ:

Այն, որ Շերը սիրել է ամուսնուն, վեր է կասկածներից, բայց ճշմարիտ է նաև այն, որ սիրեկանների պակաս էլ նա չի ունեցել: «Կինը կարող է սպասել, մինչ իր կյանքում կհայտնվի համապատասխան մեկը, բայց դա չի նշանակում, թե նա չի կարող լավ ժամանակ անցկացնել բոլոր անհամապատասխանների հետ», - մի առիթով ասել է նա: Շերը բազմաթիվ սիրային պատմություններ է ունեցել հայտնի մարդկանց հետ, եթե չխոսենք րոպեական հրապույրների մասին:

Ընդ որում, որքան մեծանում է փոփ-հրաշքը, այնքան երիտասրադանում են նրա սիրեկանները: Հետաքրքիր է հատկապես նրա սիրավեպը մի հասարակ հրուշակագործի հետ, ում համար երգչուհին ուղղակի խելքահան էր լինում: Սակայն նա ևս չհարատևեց Շերի կյանքում, քանի որ վախեցավ հրապարակայնությունից:

 

Անդադար շրջագայությունները, համերգներն ու մամուլի ուշադրությունը իրենց հետքն են թողել Շերի ընտանիքի վրա: Նրա և Սոնիի դուստրը' Չեստիտին, 2010 թվականին սեռափոխության վիրահատություն կատարեց ու անվանափոխվեց Չեյզ: Հարցազրույցներից մեկում Շերը խոստովանեց, որ չի կարողացել իր երեխաների համար դառնալ այն մայրը, որ կուզեր. «Ինձ համար դժվար է ընդունել, որ աղջիկս տղա է դարձել…»:

Այժմ երգչուհին հույս ունի, որ այդ տարբերակով իր աղջիկը կհասնի ներքին ներդաշնակության, բայց դեռ չի կարողանում նրան իբրև տղա ընդունել և իգական սեռով է խոսում հետը, իսկ Չեյզը չի նեղանում:

Պլաստիկ վիրահատություններով աչքի է ընկնում նաև ինքը' Շերը, իհարկե, ոչ սեռի փոփոխոթյան, այնուամենայնիվ, համարվում է փոփ-արվեստում պլաստիկ վիրահատությունների թվով նա ռեկորդակիր: Երգչուհին երբեք էլ չի թաքցրել, որ կցանկանար կապուտաչյա շիկահեր լինել: Նա երբեք գոհ չի եղել իր բարձր հասակից, մաշկի մգությունից, մեծ գլխից, հաստ, սև մազերից:

Գուցե հենց սա է դրդել նրան շարունակ այցելել պլաստիկ վիրաբույժներին:

Իհարկե, նա երբեք չի ձգտել անճանաչելիության աստիճան փոխել իրեն: Շերը միայն ուղղել է քիթը, որ ահարկու էր համարում, կատարել է կրծքի ձգում: Մնացած վիրահատությունները միտված են երիտասարդ մնալուն:

Այս ամենին Շերը նորմալ է նայում և կարծում է, որ կարող է սեփական մարմնի հետ անել այն, ինչ ցանկանա. «Իմ մարմինն է… Կանեմ այն, ինչ ցանկանամ»: Այս միտքն է, որ պատասխանում է նրա սիրելի մեկ այլ զբաղմունքին ևս: Խոսքը դաջվածքների մասին է, որոնցից Շերը շատ ունի' թիթեռ (ի նշան Սոնիից բաժանվելու), ծաղիկ, ադամանդ …

Ասում են, որ հիմա Շերն անցնում է այդ բոլոր դաջվածքները մաքրելու մի բավական թանկ ու ցավոտ գործընթացի միջով:

Երբ տղամարդը չի կարողանում հասկանալ կնոջ վարքագիծը, առաջին բանը, որ անցնում է նրա մտքով սա է. «Երևի «օրերն» են»:

Դե եթե ծաղիկը դուրս է գալիս ասֆալտի միջից, ուրեմն սերը ձեզ կարող է սպասել ամենուր:

Շատ կանանց դժբախտությունն այն է, որ նրանք հիանում են տառացիորեն ոչ մի բանով, իսկ հետո ամուսնանում են նրա հետ:

Հոլիվուդում բաժանության համար լրջագույն պատճառ է արդեն ամուսնությունը:

Ես չեմ ուզում իդեալական լինել, այլ' խիզախ: Թող որ շատ բաներ սխալ եմ անում. ու՞մ է դա հետաքրքիր: Չեմ պատրաստվում բանտ գնալ այն պատճառով, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ:

Շատերին դժվար է տանել, որ բոլոր մարդիկ տարբեր են:

Սիրով զբաղվել չսիրած տղամարդու հե՞տ… Չեմ կարծում, որ ես արդեն այդքան մեծացել եմ:


Լարա Առաքելյան

 

Դիտվել է 13776 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lala | 13-05-2012 17:30
Shat em sirum mer hairenaktsuhu ergarvest@............

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Անջելինա Ջոլին դադարել է թաքցնել մաստեկտոմիայի սպիները

17.12.2025
Տասներկու տարի առաջ դերասանուհու կուրծքը հեռացվեց քաղցկեղի բարձր ռիսկի պատճառով: Այսօր նա պատրաստ է հաջորդ քայլն անել հանրության հետ իր անկեղծ երկխոսության մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-04-2026 10:26
Մեծ Բրիտանիայի Աբերիստուիտի համալսարանի հոգեբանների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հումորը կարևոր դեր է խաղում 60 տարեկանից բարձր անձանց կյանքում: Այն օգնում է հաղթահարել ծերացման դժվարությունները, պահպանել սոցիալական կապերը և ամրապնդել հոգեհուզական վիճակը: Հետաքրքիր է, որ տղամարդիկ և կանայք հումորն օգտագործում են տարբեր կերպ: Կանայք ավելի հաճախ խոսում են այն մասին, թե ինչպես են կատակներն օգնում հաղթահարել հուզական դժվարությունները, իսկ տղամարդիկ՝ հումորի սոցիալական գործառույթի մասին՝ որպես ընկերությունն ամրապնդելու և հավաքական կապերը պահպանելու միջոց: Ընդ որում, կանայք ավելի հաճախ են նշել, որ կատակները կարող են վտանգավոր լինել, եթե ուղղված են մարդկանց, այլ ոչ թե իրավիճակներին:
06-04-2026 07:46
30-ամյա ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ մեկնաբանել է իր անունը սկանդալային գործարար և պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի գործում ներգրավված լինելու մասին: Մոդելը պատասխանել է իր հետևորդներից մեկին, որը հիասթափություն էր հայտնել Էպշտեյնի՝ Հադիդ քույրերի հիշատակմամբ հաղորդագրությունների հրապարակումից հետո մոդելի երկարատև լռության համար. «Շատ ցավալի է կարդալ, թե ինչպես է մեկը, ում երբեք չես հանդիպել, նման մեկնաբանություններ անում քո մասին: Ես մեկնաբանություն չեմ արել, քանի որ չեմ ուզում շեղել ուշադրությունը նրա հանցագործությունների իրական զոհերի պատմություններից: Բայց ձեր մեկնաբանությունը ստիպեց ինձ մտածել, որ գուցե ամեն ինչ այդքան էլ ակնհայտ չէ», - Ջիջի Հադիդի խոսքերն է մեջբերում E! News-ը:
06-04-2026 07:36
Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մի մեխանիզմ, որի շնորհիվ կալցիումական անցուղիների ժառանգական մուտացիաները խաթարում են ուղեղի զարգացումը ամենավաղ փուլում և մեծացնում երեխաների հակվածությունը էպիլեպսիայի ու դրա հետ կապված ճանաչողական խնդիրների նկատմամբ: Այս արդյունքներ նոր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես նույնիսկ փոքր գենետիկական փոփոխությունները կարող են ազդել ուղեղի ցանցերի վրա՝ առաջին նոպաների ի հայտ գալուց դեռ շատ առաջ:
06-04-2026 06:42
36-ամյա դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, ով այս ամռանը բաժանվեց Քրիս Մարտինից՝ ութ տարվա համատեղ կյանքից հետո, նկատվել է 28-ամյա ռեփեր Թաքեր Փիլսբերիի հետ համբուրվելիս։ Զույգին նկատել են Լոս Անջելեսի կայանատեղիում։ Սա Դակոտա Ջոնսոնի և Թաքեր Փիլսբերիի առաջին հանդիպումը չէ։ Զույգն ավելի վաղ նկատվել էր Լոս Անջելեսի ռեստորանում՝ ընկերների հետ։ Այդ ժամանակ դերասանուհուն տեսել էին ռեփերին գրկելիս և նրա հետ գրկախառնվելիս։
06-04-2026 03:57
Աղմկահարույց ամուսնալուծությունից և կերպարի կտրուկ փոփոխությունից հետո Վերա Բրեժնևան, կարծես, վերջապես վերսկսում է իր կարիերան, սակայն անսպասելի ուղղությամբ: «ՎԻԱ Գրա» խմբի նախկին երգչուհին մեկնարկել է իր սեփական առցանց դասընթացները կանանց համար՝ խոստանալով ոչ միայն բացահայտել կանացիության թեման, այլև անդրադառնալ ինտիմ հարցերի: Նոր նախագիծը լայն հետաքրքրություն է առաջացրել: Ուսուցումն առաջարկվում է առցանց հանդիպումների միջոցով, մեկ դասի արժեքը հասնում է մոտավորապես 30,000 ռուբլու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.04.2026
Դիտվել է 1427 անգամ
07.04.2026
Դիտվել է 661 անգամ
03.04.2026
Դիտվել է 323 անգամ
08.04.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster