Ջինս ենք հագնում ամենուր. 5 կերպար, որոնցով կարող եք ցանկացած տեղ գնալ
13.04.2021
O'STIN-ի ջինսերի նոր հավաքածուին ծանոթանալով՝ ընտրել ենք հինգ տարբերակ, որոնք ձեզ կփրկեն ցանկացած իրավիճակում: Շտապենք ներկայացնել դրանք:
Ջինսը մեր օրերում ընկալվում է որպես դասական, և դա չի կարող չուրախացնել: Ջինսերն այսօր կարող են փոխարինել զգեստապահարանի ցանկացած իրի և համապատասխանել կյանքի գրեթե յուրաքանչյուր իրավիճակում: Շնորհիվ O՝STIN-ի նոր հավաքածուի, ևս մեկ անգամ համոզվում ենք դրանում:
Ամբողովին ջինս
Ամբողովին ջինս. սա այն է, երբ ջինսերի և վերնաշապիկի երանգներն ու կտորը համընկնում են: Թվում է, թե պատկերի բաղադրիչները չափազանց պարզ են, բայց մոնոխրոմի և ճիշտ աքսեսուքրների շնորհիվ նման հանդերձանքը շատ տպավորիչ է ստացվում:
Ջինսե այս կերպարով կարող եք ցանկացած տեղ գնալ՝ աշխատանքից սկսած, մենչև երեկույթ (այս դեպքում միայն կոշիկներն են փոխվում):
Հակադրվող
Հիանալի նորություն. ձանձրալի բեժ կերպարների դարաշրջանն ավարտված է: Սա չի նշանակում, որ շտապ կերպարին պետք է առավելագույն գույն ավելացնել, բայց, այդուհանդերձ, կարող եք մոնոխրոմը տարբեր կերպ աշխուժացնել: Գույների հետ շատ պարզ ենք խաղում. օրինակ՝ ընտրում ենք գերժամանակակից սպիտակ ջինսեր և այն լրացնում վառ երեսպատմամբ հակադրվող երանգի բաճկոնով:
Ավելացնում ենք նորաձև սպորտային գլխարկ, ընտրում կոշիկները (բարձրակրունկը կամբողջացնի հակադրությանը և կձգի ուրվագիծը, բայց սպորտային կոշիկները նույնպես համապատասխան տեսք կունենան) և գնում զբոսանքի, ճանապարհորդության կամ գնումների:
Ընդգծում ենք գոտկատեղը
Եվս մեկ նորաձև միագույն տարբերակ: Գոտկատեղն ընդգծելու համար ջինսե բաճկոնը կապեք և ջինսերի վրա գոտի ավելացրեք (ի դեպ, O՝STIN- ն այն վաճառում է այս մոդելի հետ միասին): Թևքերը կարող եք ծալել. այսպիսով դուք ընդգծում եք դաստակները, և պատկերը չափազանց զանգվածեղ չի ստացվի:
Լրացնում ենք բարձրակրունկներ և մուգ ակնոցներ և գնում համալսարան, աշխատանքի, տոնախմբության կամ գնումների:
Կրունկներ և բաճկոն
Էլ ավելի նրբագեղ լինելու համար կիպ ջինսերը համադրեք բաճկոնի հետ: Ընտրեք ցանկացած մոդել՝ դասական երկարավուններից մինչև գերժամանակակից՝ ջինսե: Որպեսզի ստացվի նորաձեւության վերջին պահանջներին համապատասխան, ավելացրեք կրունկներ և գոտի:
Այս կերպարով կարող եք գնալ թե գրասենյակ, թե երեկույթի։ Ուրեմն այս համադրությունը հիշեք այն դեպքի համար, երբ պետք է ինչ-որ տեղ հայտնվեք «նավից՝ պարահանդես» ռեժիմով:
Ժամանակակից դասական
Եվ՝ դասական տարբերակը․ ջինսերը՝ վերնաշապիկով: Այստեղ ջինսերը հավակնում են տաբատի դերին, ընդ որում, առավելությունն ակնհայտ է. դրանք չեն ճմրթվում և շատ ավելի հարմարավետ են: Պատկերին ժամանակակից տեսք հաղորդելու համար ընտրեք չափավոր մեծ վերնաշապիկ:
Աքսեսուարները նույնպես կարևոր են այստեղ. Օրինակ՝ O՝STIN-ին առաջարկել է հակապատկերային կոճակները և վերադիր գրպաններ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3628 անգամ
Читать на русском
|