Քեթի Փերիի եղունգները «ծաղկել» են
10.05.2012
Քեթի Փերրին շարունակում է գեղեցկության փորձարկումները: Վերջերս երգչուհին մանուշակագույն էր ներկել մազերը, իսկ հիմա Twitter-ում իր էջի հետևողներին զարմացրել է նրա անսովոր մանիկյուրը' արհեստական մեծ վարդերով:
Կարդացեք նաեւ Քեթի Փերիի «մի մասը»՝ 3D ֆիլմով
Վաղուց հայտնի է, որ Քեթին կրեատիվ մանիկյուրի սիրահար է: Դեռ մեկ տարի առաջ երգչուհին ստեղծեց եղունգի լաքերի իր անվանական հավաքածուն OPI ընկերության հետ համատեղ: Այս գեղեցկուհու մատները հաճախ կարելի է տեսնել զարդարված ծիածանի բոլոր գույներով' ամենաանսպասելի համադրություններով: Այս անգամ Քեթին որոշել է զարդարել եղունգները պլաստիկ նյութից պատրաստված մեծ վարդերով և հետաքրքիր բնորոշում է տվել իր նկարին. «Իմ եղունգներն այսօր ծաղկել են»: Դիտվել է 2945 անգամ
|