Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 1-7-ը 2021 թ

01.03.2021

Շաբաթը նպաստավոր է ապագայի ծրագրեր կազմելու համար: Գործերը լավ կընթանան ուսման բնագավառում: Ավելին, ուսման գործընթացն ինքնին ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև՝ հաճելի: Արդյունքում, կարճ ժամանակում կարող եք շատ նոր ու օգտակար բաներ իմանալ: Շաբաթը հաջող է նաև սպորտով, ֆիթնեսով զբաղվելու և իմիջի փոփոխության համար:


Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Խոյ

Այս շաբաթը ոչ մի ճակատագրական փոփոխություն չի խոստանում: Մի խառնվեք որևէ հակամարտության մեջ, զգոնությունը մի կորցրեք և մի շեղվեք երկրորդական հարցերի վրա: Փորձեք ինքներդ հետաքրքրացնել ձեր աշխատանքային և ազատ ժամանակը: Օգտակար է սկսել առողջությունը բարելավվող ընթացակարգեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Ցուլ

Լավ ժամանակաշրջան է ձեր ծրագրերը կյանքի կոչելու համար: Համոզված եղեք, ձեր ճիշտացիության մեջ: Մարդիկ, ովքեր փորձում են համոզել փոխել ձեր տեսակետը, ամենայն հավանականությամբ, սխալ են: Ուղեւորությունները հաջող ընթացք կունենան: Դուք հաջողության կհասնեք ուսման մեջ և տեղեկատվության հետ աշխատանքներում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Երկվորյակ

Ժամանակն է սկսել հետաձգված գործերը: Մասնագիտական հարցերով զբաղվելիս նպատակահարմար է ուշադրություն դարձնել ավելի փորձառու գործընկերների խորհուրդներին: Շաբաթվա կեսից մինչեւ վերջը կբարձրանա ձեր կյանքում ընկերների դրական դերակատարությունը: Լավ ժամանակաշրջան է նոր մարդկանց հետ ծանոթանալու և ընկերներ ձեռք բերելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Խեցգետին

Դուք լի կլինեք ստեղծագործ ոգեւորությամբ և ոգեշնչմամբ: Այն, ինչ նախատեսում եք իրականացնել առաջիկա օրերին, ձեզ կհաջողվի: Հանգստյան օրերին պլանավորեք որոշ գնումներ կատարել: Գնումների գործընթացն ինքնին կարող է հաճելի լինել ձեզ համար, իսկ կատարված գնումները կիրառական կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Առյուծ

Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք կենտրոնանալ զուտ նյութական ու գործնական հարցերի լուծման վրա, որոնք կապված են տան և ընտանիքի հարմարավետության հետ: Շաբաթվա վերջին խորհուրդ է տրվում տան համար գնումներ կատարել, դրանք ձեզ երկար ժամանակ կծառայեն և կդառնան մի տեսակ պաշտպանիչներ՝ սեւ ուժերի դեմ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Կույս

Մոտ ապագայում կարող եք հայտնվել երկու կրակի արանքում: Հետեւաբար, փորձեք նախապես մտածել փախուստի ուղիների կամ մարտավարության մասին, որոնք թույլ կտան խուսափել նման իրավիճակներից: Անկանխիկ վճարումներ կատարելիս կարող եք կորուստներ կրել: Ուշադրություն. շաբաթը լի է տհաճ անակնկալներով։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Կշեռք

Այս շաբաթ նվիրվեք մասնագիտական խնդիրներ լուծելուն: Բայց մի խառնեք աշխատանքային և անձնական հարաբերությունները: Նոր ռոմանտիկ ծանոթությունների համար շաբաթն ամենահարմարը չէ: Եղեք հետեւողական ձեր գործողություններում, մի տվեք նախապես անհնար թվացող խոստումներ և մի ստանձնեք ձեր ուժերից վեր պարտավորություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Կարիճ

Շաբաթվա սկզբին դուք կունենաք շատ հոգսեր տանը և ձեր հիմնական աշխատավայրում: Ղեկավարությունը կարող է հաճախ փոխել առաջադրանքները, և ձեզ համար դժվար կլինի վերադասավորվել: Ընտանիքի անդամները նույնպես կարող են նյարդայնանալ, քանի որ նրանք կակնկալեն, որ ինչ-որ բան անեք․ բայց ձեզ կարող է ժամանակը քրոնիկորեն չբավականացնել՝ ամեն տեղ հասցնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Աղեղնավոր

Շաբաթը բարենպաստ է ֆինանսական որոշումներ կայացնելու համար: Այս ընթացքում ձեր ֆինանսական վիճակը պետք է բարելավվի: Մեծ մասամբ դա կարող է տեղի ունենալ մասնագիտական գործունեության մեջ հաջողության և առկա փողի նպատակային օգտագործման շնորհիվ: Հանգստյան օրերը լավ են գնումներ կատարելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Այծեղջյուր

Շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել սթրեսային իրավիճակներից: Որքան քիչ մտահոգություններ ունենաք, այնքան լավ կզգաք: Սիրո մեջ ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում, իսկ այս նշանի որոշ ներկայացուցիչների՝ խոստումնալից ծանոթներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը. Ջրհոս

Կարող եք պլանավորել այնպիսի բաներ, որոնք նախկինում մտահոգիչ էին: Դուք այժմ ունակ եք անսպասելի և շատ հաջող որոշումներ կայացնելու: Նոր ծանոթությունները հաճելի ու օգտակար կլինեն: Ֆինանսական առումով պետք է զգույշ լինել՝ խորհուրդ չի տրվում պարտքով փող չվերցնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 1-7-ը․ Ձկներ

Ձկներ, աստղերը ձեզ ամբողջ շաբաթ տրամադրել են հիանալի տրամադրություն և օգնություն՝ բոլոր հարցերում: Օգտվեք դրանից: Հիմա լավ ժամանակ է փողային հարցերով զբաղվելու, ձեր երազած աշխատանքը ձեռք բերելու և այն մարդու բարեհաճությունը շահելու համար, որին երկար ժամանակ սիրահարված եք: Սպասվում են նաև նվերներ և անակնկալներ երեխաներից:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 5870 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1016 անգամ
30.06.2025
Դիտվել է 976 անգամ
02.07.2025
Դիտվել է 357 անգամ
03.07.2025
Դիտվել է 284 անգամ
04.07.2025
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster