Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ. Խոյ

2021 թվականի փետրվարը Խոյերի համար լի կլինի ճակատագրի անսպասելի նվերներով և բարի լուրերով: Նրանց հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ ու բարենպաստ հեռանկարներ են սպասվում: Ակնկալվում են ազդեցիկ մարդկանց հետ շփումներ, ֆինանսական աճի հնարավորություններ:

Բացառված չեն զգացմունքային տատանումները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների անձնական և գործարար ոլորտների վրա: Հետեւաբար, աստղագուշակը խորհուրդ է տալիս վերահսկել ձեր հույզերը և թույլ չտալ բացասական վերաբերմունք ուրիշների նկատմամբ: Լրացրեք ձեր կյանքը ստեղծագործական հոբբիով, որպեսզի ներդաշնակությունը ձեզ չլքի: Խանդավառությունը ճանապարհ կբացի թաքնված տաղանդների համար, նոր հնարավորությունների ճանապարհ կհարթի:

Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 16, 20, 25

Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 22, 27

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Ցուլ

2021-ի փետրվարին Ցուլերը կկանգնեն դժվարությունների առջև, որոնք պայմանավորված կլինեն հանգամանքներին դիմակայելու և սեփական շահերը պաշտպանելու ցանկության բացակայությամբ: Ֆինանսական գործարքները և հեռավոր ճանապարհորդությունները նրանց համար բարենպաստ կավարտվեն: Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 17, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 15, 21, 26

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Երկվորյակ

2021-ի փետրվարին Երկվորյակին սպասվում են ճակատագրի և բախտի անսպասելի շրջադարձեր գործնական և ռոմանտիկ հարաբերություններում: Առաջացած դժվարություններն անմիջապես կլուծվեն իրենց օգտին և առանց նրանց անմիջական մասնակցության: Ձմռան վերջին ձեր հաջողության պտուղները քաղելու և ձեր ֆինանսական դիրքն ամրապնդելու համար աստղագուշակը խորհուրդ է տալիս ստեղծագործաբար զարգանալ և ամրապնդել հարաբերությունները հարազատների ու ընկերների հետ: Ստեղծագործական հոբբին բոլոր հնարավորությունները կունենա վերածվելու հեռանկարային բիզնես նախագծի, իսկ հարազատների աջակցությունը ձեզ կազատի միայնության կպչուն զգացումից:

Բարենպաստ օրերը՝ 3, 7 , 10, 16, 20, 25

Անբարենպաստ օրերը՝ 5, 8, 12, 18, 23, 27

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Խեցգետին

2021 թվականի փետրվարին Խեցգետիններին կյանքի բարենպաստ փոփոխություններ, իսկ բիզնեսում՝ հաջողություններ են սպասվում: Նրանք երկար սպասված կապեր կհաստատեն և նոր հույզերի ու զգացմունքների աշխարհ կբացահայտեն: Որպեսզի իրենց կյանքի բոլոր ոլորտները լցվի ներդաշնակ մթնոլորտով, աստղագուշակը խորհուրդ է տալիս հետ չնայել անցյալին, գործել ըստ իրավիճակի և գնալ դեպի ապագա՝ սեփական ուժերի նկատմամբ մեծ հավատով: Խոսեք միայն ըստ էության և անձնական կյանքի մասին տեղեկություններ մի տարածեք, որպեսզի չմեծանա նախանձ մարդկանց շրջանակը:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 14, 18, 22, 28

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 16, 20, 25

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Առյուծ

2021-ի փետրվարը Առյուծների կյանքը կլրացնի հետաքրքիր իրադարձություններով: Նրանց սպասվում են հաճելի ուղևորություններ, խոստումնալից հանդիպումներ և աշխատանքային նվաճումներ: Վերջիններս Առյուծներից կպահանջեն կենտրոնացում և հավասարակշռվածություն: Աստղագուշակը խորհուրդ չի տալիս շտապ եզրակացություններ անել, որպեսզի հաջողությունը սխալների չվերածվի:

Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 26

Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 19, 23, 28

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Կույս

2021 թվականի փետրվարը Կույսերին կբերի հաջողություն կարիերայում և ռոմանտիկ հարաբերություններում: Նրանք կկողնորոշվեն իրենց նպատակներում և կլինեն իրենց ճակատագրի լիարժեք տերը: Շփվելու ունակությունը Կույսերին կօգնի հաստատել շահավետ ծանոթություններ, իսկ ինքնակարգապահությունն ու ինքնավստահությունը կթուլացնեն նախանձ մարդկանց և մրցակիցների ազդեցությունը: Հասարակության մեջ ձեր դիրքն ամբողջությամբ վայելելու համար աստղագուշակը խորհուրդ է տալիս դուրս չգալ մարդկային համընդհանուր արժեքների շրջանակից: Հոգ տարեք ձեր տան և ընտանիքի մասին: Աշխատավայրում խնդիրները կլուծվեն ինքնուրույն, իսկ հարազատների հետ հակասությունները հավակնում են երկարատև լինել:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 22, 27

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 16, 20, 25

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Կշեռք

2021-ի փետրվարին Կշեռքների կյանքը կփոխվի: Նրանք, ովքեր քրտնաջան աշխատում են և հաստատակամ են իրենց հավակնություններոում, կունենան դրական արդյունքներ: Հնարավոր է հանդիպում կյանքի ընկերոջ հետ, տեղափոխություն նոր պաշտոն կամ երկար սպասված ուղևորություն: Այս նշանի ծույլ և նախաձեռնողականության պակաս ունեցող ներկայացուցիչներին անհաջողությունն է սպառնում: Աստղագուշակը խորհուրդ է տալիս պլանավորել կյանքի յուրաքանչյուր նոր օրը և անցնել այն վերափոխելու վճռական գործողությունների: Զբաղվեք ստեղծագործարար զվարճանքներով և նպատակամղեք ձեզ հաջողակ լինել:

Բարենպաստ օրերը՝ 3,7, 11, 15, 21, 26

Անբարենպաստ օրերը՝ 5,9, 13, 19,24, 28

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Կարիճ

2021-ի փետրվարը Կարիճների համար կլինի հարուստ իրադարձությունների և դժվար որոշումների շրջան: Նրանք ստեղծագործաբար կզարգանան, կհանդիպեն ազդեցիկ մարդկանց, կհարստացնեն իրենց հոգևոր աշխարհը: Կենդանակերպի այս նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն ընտրություն կատարել կարիերայի և անձնական կյանքի միջև: Առաջնահերթությունը տվեք այն ամենին, ինչ ձեզ համար այս պահին առավել կարևոր է: Հիշեք, որ ձեր սիրելիի հետ հարաբերությունների խորացման կամ հաճելի ուղևորության մեկնելու հնարավորությունները կարող են այլևս երբեք չկրկնվել:

Բարենպաստ օրերը՝  4, 8, 12, 17, 23, 27

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 21, 25

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Աղեղնավոր

2021 թվականի փետրվարին Աղեղնավորները դժվարությունների կհանդիպեն աշխատավայրում և անձնական կյանքում: Խնդիրները վրա կհասնեն տարբեր կողմերից, ինչը կստիպի վերանայել նախատեսված ծրագրից:
Նշանի ակտիվ ու նպատակասլաց ներկայացուցիչները, ովքեր սովոր չեն երկրորդական դերերին, կկարողանան իրականացնել այն ամենը, ինչը պլանավորել են այս ամսվա համար: Ցածր ինքնագնահատականով և կյանքի հանդեպ պասիվ վերաբերմունք ունեցող Աղեղնավորները ձմռան վերջին կհայտնվեն ընկճված վիճակում: Մի կառչեք ձախողումներից: Ձեր ընտանիքին և ընկերներին ներգրավեք բարդ իրավիճակների լուծման մեջ: Այս ժամանակահատվածում նրանք հատկապես ուշադիր կլինեն ձեր նկատմամբ և չեն հրաժարվի օգնությունից:

Բարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15, 20, 26

Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Այծեղջյուր

2021 թվականի փետրվարն Այծեղջյուրներին հաճելի անակնկալներ կբերի կյանքի բոլոր բնագավառներում: Նրանց ջանքերը կպարգևատրվեն, իսկ խոչընդոտները կշրջանցվեն: Այծեղջյուրները կլողանան հակառակ սեռի սիրո շողերի տակ և կուրախանան իրենց անսպասելի հաջողություններով: Աստղագուշակը խորհուրդ է տալիս ոչ միայն հույս ունենալ բախտի վրա, այլև ջանքեր գործադրել ձեր երջանկության համար:

Ավելի պատասխանատու եղեք կարեւոր հարցերի լուծման հարցում: Այս ժամանակահատվածում ձեր թույլ տված աննշան բացթողումն անգամ կարող է ձախողել լայնածավալ նախագիծը: Վերստուգեք ինքներդ ձեզ մի քանի անգամ, որպեսզի երևակայականը չշփոթեք իրականի հետ:

Բարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 19, 23, 27

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 25

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Ջրհոս

2021 թվականի փետրվարին Ջրհոսներին սպասվում է խաղաղություն և կարգուկանոն գործերում: Խնդիրները կլուծվեն ինքնուրույն, իսկ հոգսերը կչեղոքանան: Այս նշանի ներկայացուցիչները նոր գաղափարներ կստեղծեն և կիրականացնեն իրենց ծրագրերը: Փառքի գագաթը տանող ճանապարհին նրանք իրենց համար կբացահայտեն արկածային աշխարհ և թարմ հույզեր: Եսասեր մի եղեք և մի մոռացեք, որ ձեր սիրելիների վիճակը կարող է նույնքան անամպ չլինել, որքան ձերը: Հարազատների դժգոհությունից խուսափելու համար սահմանափակեք միշտ ճիշտ լինելու ձեր սկզբունքը: Աստղագուշակը խորհուրդ է տալիս չշեղվել նախապես ծրագրավորածից, եթե, անգամ, ինչ-որ բան ըստ նախատեսվածի չընթանա: Եղեք ավելի զուսպ և շրջապատին դրական տրամադրեք ձեր նկատմամբ:

Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 20, 25

Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 14, 17, 22, 27

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․ Ձկներ

2021 թվականի փետրվարին Ձկների կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի կունենան: Նրանք աշխատանքում կստանան երկար սպասված առաջխաղացում, կվաստակեն իրենց առաջին միլիոնը կամ կխորտակվեն անսահման փոխադարձ սիրո օվկիանոսում: Տեղի ունեցածի հետ միասին կփոխվեն նրանց ներքին աշխարհը և շրջապատի հետ ունեցած հարաբերությունները: Ի ծնե ձևավորված նրանց թերի ինքնագնահատականը կբարձրանա, կաճի ինքնավստահությունն ու վստահությունը մարդկանց նկատմամբ: Չափազանցությունների գիրկը մի ընկեք, որպեսզի չգերագնահատեք ձեր հնարավորությունները կամ չընկնեք խաբեբաների ձեռքը: Պահպանեք հաղորդակցության որոշակի սահմաններ՝ աշխատավայրում, ընկերական կամ սիրային հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու համար:

Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 19, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 26

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 4506 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․

01.03.2021
Ամսվա սկզբին ցանկացած գործում գոհացուցիչ արդյունքներ ստանալու համար արժե հաշվի առնել այլոց հոգեբանական տրամադրվածությունը:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021
Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2021 թ․

31.12.2020
Աստղագուշակը խորհուրդ են տալիս 2021 թվականի հունվարին չափավորել հավակնությունները և չլողալ հոսանքին հակառակ:

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ․

01.12.2020
Դեկտեմբերին ստիպված կլինեք սովորել, թե ինչպես հավասարակշռել աշխատանքը և անձնական կյանքը:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-03-2021 09:02
Forbes ամսագրի վարկածով Wildberries առցանց խանութի հիմնադիր, 45-ամյա Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ self-made կանանց վարկանիշը: Նրա կարողությունը գնահատվում է 10,1 միլիարդ դոլար:
02-03-2021 08:55
Little Big խմբի նախկին անդամ 38-ամյա  Աննա Կաստելանոսին գտել են մահացած Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում: Մահվան պատճառը դեռ անհայտ է, բայց նշվում է, որ վերջերս Աննան բողոքել է առողջական խնդիրներից (մասնավորապես՝ մեջքի ցավերից) և գործնականում տնից դուրս չի եկել:
02-03-2021 00:56
Սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահվան ռիսկը մոտ 25%-ով նվազում է՝ պարբերաբար չիլի պղպեղ օգտագործելու դեպքում: Այս մասին հայտնում են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները:
02-03-2021 00:10
Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից:
02-03-2021 00:07
Էմբեր Հերդին, այնուամենայնիվ, չի պատրաստվում դուրս հանել «Ակվամեն» ֆիլմի թիմից, չնայած Ջոնի Դեփի երկրպագուների միջնորդությանը՝ դերասանուհուն սիքվելից հեռացնելու պահանջին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․

01.03.2021
Ամսվա սկզբին ցանկացած գործում գոհացուցիչ արդյունքներ ստանալու համար արժե հաշվի առնել այլոց հոգեբանական տրամադրվածությունը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.03.2021
Դիտվել է 1107 անգամ
01.03.2021
Դիտվել է 759 անգամ
24.02.2021
Դիտվել է 659 անգամ
25.02.2021
Դիտվել է 570 անգամ
26.02.2021
Դիտվել է 441 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster