Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ներքնազգեստի թոփ 10 գաղտնիքները

21.01.2021

Կողմնակի մարդկանց համար ներքնազգեստը տեսանելի չէ, բայց դրանք զգեստապահարանի հիմնական տարրերից են: Անհարմար մոդելները երաշխավորում են անհարմարավետություն և կարող են առողջական խնդիրներ ստեղծել:

Տգեղ ներքնազգեստը, կրծկալը, որը կրծքին գրավիչ տեսք չի տալիս, իջեցնում է ինքնագնահատականը, ինչը բացասաբար է անդրադառնում տրամադրության և հմայքի վրա: Այս ապրանքների առկա հսկայական տեսականին չի սահմանափակում ժամանակակից կանանց ընտրությունը, բայց դրա համար անհրաժեշտ է առավել պատասխանատու մոտեցում: Կարևորագույն գաղտնիքները, որոնք դուք պետք է իմանաք ներքնազգեստի մասին, կարող են օգտակար լինել:

1. Ընտրության հիմնարար չափանիշը չափսն է

Բացատրելի է ուրվագիծը ներքնազգեստով շտկելու, դրան համաչափություն, ներդաշնակություն հաղորդելու ցանկությունը: Բայց չարժե օգտագործել այդ տեխնիկան: Նախ՝ չափսերին չհամապատասխանող նմուշները հմայքը չեն ավելացնի, ընդհակառակը՝ դրանք կշեշտադրեն խնդրահարույց հատվածները: Երկրորդ, նման մոդելները երաշխավորում են անհարմարություն, կարող են վնասել մաշկը, բեռ ստեղծել մկանային համակարգի, ներքին օրգանների վրա: Չափսը պետք է ճշգրտորեն համապատասխանի ձևերին, ուղղման համար ընտրվում են հատուկ մոդելներ:

2. Կրծկալի կառուցվածքը պետք է համապատասխանի կրծքերի առանձնահատկություններին

Կրծկալը ընտրվում է՝ հաշվի առնելով կրծքի բնական ձևը և ցանկալի ուղղումը: Ճիշտ ընտրված մոդելը կիպ գրկում է մարմնը, չի ճնշում մաշկը, բաժակները կիպ գրկկում են կաթնագեղձերը: Եթե կուրծքը մեծ է, կանթերը և կապիչները պետք է լայն լինեն: Դա կապահովի պատշաճ աջակցություն, ծանրաբեռնվածության համաչափ բաշխում:

600x400

3. Ժամանակակից տիկնոջ ներքնազգեստի պարտադիր զինանոցը

Աղջիկների, կանաց անձնական զինանոցում պետք է լինեն.

•Ամենօրյա կրելու համար մի քանի գույնի կրծկալներ և տաբատներ՝ տարբեր երանգների հագուստի հետ կրելու համար:

• Երեկոյան զգեստի համար նախատեսված տեսականի, որոնց դիզայնը թույլ է տալիս կրել բաց, խորը դեկոլտեով զգեստներ:

• Սեքսուալ հավաքածուներ՝ ռոմանտիկ ժամադրության համար:

Վարտիքներիի քանակը պետք է 3 անգամ ավելի լինի՝ յուրաքանչյուր կրծկալի համար նախատեսելով երեք մոդել:

600x400

4. Նյութը պետք է լինի էկոլոգիապես անվտանգ

Մեր օրերում ներքնազգեստի արտադրության մեջ օգտագործվում են ամենտարբեր նյութեր: Կարող եք առաջնորդվել գործնականության, հարմարավետության անձնական պահանջներով: Բայց նյութը պետք արդյունավետ կերպով հեռացնի խոնավությունը, ապահովի օդի շրջանառությունը: Դա անհրաժեշտ է հարմարավետության և մաշկի առողջության համար:

5. Վարտիքի ճիշտ ընտրության կանոնները

Յուրաքանչյուր լեդի ունի վարտիքի ոճերի իր նախասիրությունները: Լավագույն տարբերակները դասական մոդելներն ու սթրինգները: Շորտերը հարմարավետություն են ապահովում, բայց հարմար չեն կիպ գրկող հագուստի համար: Կարեւոր գործոն է բարձրությունը: Սեքսուալության և հարմարավետության կատարյալ համադրություն ունեն միջին չափսի նմուշները՝ հասնող մինչև կոնքոսկրները:

600x400

6. Նախշավոր ու զարդարանքներով ներքնազգեստը լավագույն տարբերակները չեն

Ժամանակակից տեսականին ներառում է մակագրություններով, նախշապատկերներով և նկարներով նմուշներ: Եթե ցանկանում եք հագնել բարդ ու սեքսուալ ներքնազգեստ, ապա ավելի լավ է ընտրել մոնոխրոմ մոդելներ ՝ ժանյակներով և ներդիրներով:

7. Որակի երաշխիքն ապրանքանիշի ժողովրդականությունն է

Բարձր պահանջարկը և ժողովրդականությունը բարձր որակի հիմնական ապացույցներն են: Զգեստապահարանի այս կարևոր իրերն ընտրելիս արժե նախապատվությունը տալ հայտնի, փորձված ապրանքանիշերի նմուշներին:

600x400

8. Ներքնազգեստի զինանոցը պետք է պարբերաբար թարմացվի

Որակյալ արտադրանքը կարող է պիտանի լինել երկար ժամանակ: Բայց խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ թարմացնել ձեր զինանոցը: Պատճառը միայն նախնական գրավչության կորստի, նորաձեւության միտումներին անհամապատասխանության մեջ չէ: Նույնիսկ բարձրորակ լվացքի փոշիները չեն կարող ամբողջությամբ ոչնչացնել բոլոր բակտերիաներն ու մանրէները. հին սպիտակեղենը կարող է դառնալ հարուցիչների իրական բուծարան:

9. Դուք պետք է կարողանաք ճիշտ չափումներ կատարել

Նախքան գնումներ կատարելը, դուք պետք է չափումներ կատարեք, որոշեք ձեր չափսը: Հարկավոր է ուսումնասիրել չափսերի որոշման կանոնները՝ ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:

600x400

10. Մի վախեցեք փորձարկել

Նույնիսկ եթե համոզված եք, որ ձեր ներքնազգեստի ոճերը լավագույնն են, արժե փորձարկել նաև այլ տարբերակներ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 770 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպե՞ս կրել կարդիգանը, որպեսզի տարիքից մեծ չերևաք․ 6 խորհուրդ

17.02.2021
Կարդիգանն արդեն մի քանի սեզոն է, որ հիմնական տրենդներից մեկն է: Մենք կներկայացնենք, թե ինչպես այն լավագույնս կրել՝ նորաձեւ ու ժամանակակից տեսք ունենալու համար:

Երկնագույն ջինսեր․ գալիք գարնան ամենակարևոր գնումը

11.02.2021
Ջինսը, անկասկած, ամենապահանջված ու անփոխարինելի իրն է ցանկացած զգեստապահարանում: Կախված սեզոնից` փոխվում է միայն ոճը, գույնը և գործվածքի խտությունը:

Մատնահարդարման 10 խելահեղ գաղափար աստղերից

06.02.2021
Աստղային մանիկյուրներին հետևելը մի առանձին հաճույք է, հատկապես, եթե արտիստն ընտրում է ոչ թե դասական տարբերակներ, այլ, օրինակ, ապակե մանիկյուր' փայլերով և նեոնային հիմքով:

Ինչ հագնել 2021-ին. hինգ միտում, որոնք վերադարձել են մեր պատանեկությունից

26.01.2021
Որպես այլընտրանք՝ փնտրեք այն ձեր զգեստապահարանում: Գուցե ինչ-որ բան պահպանվե՞լ է։

Ներքնազգեստի թոփ 10 գաղտնիքները

21.01.2021
Անհարմար մոդելները երաշխավորում են անհարմարավետություն և կարող են առողջական խնդիրներ ստեղծել:

Կաշվե զուգագուլպաներ և տրիկոտաժե զգեստներ Proenza Schouler-ի Pre-Fall 2021 հավաքածույում

13.01.2021
Ժամանակակից իրողությունները թելադրում են իրենց սեփական կանոնները. մարդիկ ցանկանում են իրենց հարմարավետ զգալ միշտ, և ոչ միայն տան պատերի ներսում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2021 10:29
Սուսաննա Գաբոյանը դարձել է Հայաստանի կանանց 76-րդ առաջնությության հաղթող։
26-02-2021 10:26
«Նրանք հայրիկի հետ շփման կարիք ունեն, սիրում են նրան»․ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծությունից հետո չի պատրաստվում խոչընդոտել Քանյե Ուեսթի և երեխաների շփմանը:
26-02-2021 10:17
Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է պրեմիերաների: Առաջին պրեմիերան նախատեսված է մարտի 20-ին եւ 21-ին: Երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը կներկայացնի «Չսիրել» ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հանդիսատեսին կներկայացնի Մոլիերի «Սպաների արարքները», ինչպես նաեւ «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումները: Հունիսին կցուցադրվի «Ինչ է տեսել ծառայողը» ներկայացման նոր տարբերակը։
26-02-2021 10:08
Ճապոնացի հետազոտողները պնդում են, որ միջամտության ժամանակ վարսահարդարի, կոսմետոլոգի կամ մերսողի հետ շաղակրատելն այնքան էլ լավ գաղափար չէ: Նման զրույցների ընթացքում կորոնավիրուսի փոխանցման վտանգը զգալիորեն մեծանում է, նույնիսկ եթե վարպետը չի հանում դիմակը:
26-02-2021 01:37
Էմմա Ուաթսոնի խոսնակը պատասխանել է այն լուրերին, թե աստղը պատրաստվում է հեռանալ դերասանական կարիերայից: Ուաթսոնի երկրպագուները կարող են հանգիստ լինել. նա չի պատրաստվում լքել կինոնկարը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021
Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.02.2021
Դիտվել է 1525 անգամ
19.02.2021
Դիտվել է 1123 անգամ
20.02.2021
Դիտվել է 820 անգամ
23.02.2021
Դիտվել է 565 անգամ
24.02.2021
Դիտվել է 357 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster