Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021

Մարդկային չբացահայտված հնարավորությունների, կանխագուշակությունների հնարավորությունների, առօրյայի վրա դրանց ունեցած ազդեցությունների մասին է Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։


-Նշվում է, որ արտակարգ իրավիճակներում մարդիկ ավելի են հակված լինում դիմելու պայծառատեսների, փորձում գուշակությունների միջոցով փարատել շատ անորոշություններ ու մտավախություններ։ 2020-ը բավականին բարդ տարի էր՝ իր հետ բերելով բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ։ Որքանո՞վ այս ամենը մեծացրեց Ձեզ դիմողների բանակը։

-Եթե անկեղծ, ապա ինձ դիմողների ակտիվություն միշտ է եղել, ուստի անցյալ տարվա առումով չեմ կարող արձանագրել ակտիվության փոփոխություն։

-Այդ դեպքում արձանագրվե՞լ է արդյոք ուղղվածության, մարդկանց հարցադրումների փոփոխություն։

-Իհարկե, միանշանակ։ Վերջին շրջանում մեծ թիվ են կազմում իրենց զոհված, գերևարված, անհայտ կորած հարազատների մասին հետաքրքրվողները։

-Հատկապես ո՞ր սոցիալական խմբերը ներկայացնողներն են Ձեզ դիմում և, բացի արդեն հիշատակվածից, գերակշիռ մասով ի՞նչ բնութի հարցերի են անդրադառնում։

-Չէի ցանկանա որևէ խմբի առանձնացնել՝ ոչ սոցիալական, ոչ հասարակությունում իրենց գրաված դիրքով։ Դիմում են ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ, անգամ՝ քաղաքականությամբ զբաղվողներ։ Իսկ սոցիալապես անապահովների համար ամսվա մեջ սահմանված է օր՝ անվճար ընդունելությունների համար։ Միշտ պատրաստակամ եմ օգնելու մարդկանց, ովքեր կարիքավոր են։ Հարցադրումների մեջ գերակշռում են անձնական, առողջական և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները։

-Մարդկանց մի՞շտ է ասվում ճշմարտույունը, թե պատահում է, որ մարդասիրական նկատառումներով որոշ կատարվելիք իրողություններ թաքցվում են։

-Որևէ բան չի թաքցվում։ Անգամ, եթե ինչ-որ մեկին մահ է սպասվում, ապա ասվում է ճշմարտությունը։ Երբեմն՝ մեղադրանքներ են հնչում դաժան լինելու առնչությամբ, սակայն ավելի լավ է մարդ իմանա իր հետ կատարվելիքը, գուցե նաև՝ փորձի հակամիջոցներ ձեռնարկել, ինչ-որ կերպ կանխել սպասվելիքը, քան ինքնախաբեության մեջ խարխափի։ Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը։ Քիչ չեն դեպքերը, երբ հաջողվել է կանխել գալիք արհավիրքը։ 

600x400

-Դուք զերծ եք մնում սուրճի բաժակ կամ թուղթ նայելուց։ Որո՞նք են պայծառատեսության Ձեր աղբյուրները, միջոցները, մեթոդը։

-Իրապես որևէ միջոցից չեմ օգտվում։ Այն կարողությունը, որ տրվել է ինձ վաղ մանկությունից, թույլ է տալիս զրուցելով մարդկանց հետ՝ տեսնել նրանց անցյալը, ներկան, և, ինչու ոչ՝ նաև ապագան։

Ինքս աստվածավախ մարդ եմ, 33 անգամ կարդացել եմ Աստվածաշունչը, որտեղ ևս ասվում է կռապաշտությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Չէ՞ որ Հիսուսի ծնունդն էլ գուշակված էր մարգարեների կողմից։ Ինձ համարում եմ որևէ մեկից չտարբերվող անձնավորություն, պարզապես կարողանում եմ տեսնել բաներ, որոնք հասու չեն շատերին։

-Պայծառատեսության համար առանձնահատուկ «ներշնչանքի» կարիք լինո՞ւմ է։

- Ինձ հատուկ ներշնչանք հարկավոր չէ։ Անգամ եթե քնից արթնացնեն, ապա պատրաստ կլինեմ։ Հաճախ եմ գործընկերներիցս լսել, որ այսօր չեն կարող, հոգնած են, և այլն։ Ինձ մոտ նման բան չի նկատվել, պարզապես լինում են դեպքեր, երբ այցելուների հետ հավասար հուզվում, մտահոգվում եմ առկա խնդիրների համար, ինչը որոշակի էներգիա է տանում։

-Նշեցիք, որ պայծառատեսության հատկությունը ձեզ տրվել է փոքրուց։ Որքա՞ն վաղ տարիքից, և ինչպե՞ս է դա արտահայտվել։

-Թերևս մեկուկես տարեկանից։ Այդ շրջանում պատերի վրա ինչ-որ պատկերներ էի տեսնում, որոնք վերարտադրում էի։ Մի անգամ մանկապարտեզի դաստիարակչուհին նույնիսկ ծեծեց ինձ դրա համար։ Նեղվեցի՝ ասելով, թե ինչո՞ւ ես ինձ խփում, վաղը չէ մյուս օրը ձեր տունը փլվելու և դուք մահանալու եք։ Պատկերացրեք՝ դրան հաջորդեց ավերիչ երկրաշարժը, իսկ դաստիարակչուհիս մահացավ։

Երբ սկսեցի դպրոց հաճախել, ծնողներս զգուշացրեցին, որ պատերին հայտնվող պատկերների մասին որևէ մեկին չասեմ։ Մի օր, դեռ առաջին դասարանում տառերը սովորելիս, ձեռք բարձրացրեցի ու ուսուցչուհուն հարցրեցի․ «Ձեր շորիկը ձեր ամուսի՞նն է գնել»։ Նա զարմանալով հարցրեց՝ արդյոք զգեստն ինձ դո՞ւր է գալիս։ Ասացի, որ ոչ, դուրս չի գալիս, բայց նա նման զգեստ նվիրել է նաև իր ընկերուհուն։ Բնականաբար, ինձ մի լավ պատժեցին դրա համար, ծնողներս եկան դպրոց, որոնք տնօրինությանը զգուշացրեցին իմ յուրահատկության մասին։ Հետագայում դպրոցում փորձում էի զսպել ինձ արտահայտվելիս։

600x400

-Հաճախ եք լինում արտերկում։ Արդյոք դրանք պայմանավորվա՞ծ են ձեր գործունեությամբ, արտասահմանցի գործընկերների հետ հաղորդակցություն, համագործակցություն կա՞։

-Հիրավի արտերկիր շատ եմ լինում, եղել է տարի, որ Հայաստանում ընդհանրապես չեմ հասցրել լինել։ Մարդկանց մեծ բազմություն ինձ սպասում ու վստահում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Մոտ ժամանակներս պատրաստվում եմ մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ ծրագրված է տալ իմ հեռուստահողորդման մեկնարկը։ Ի դեպ, դա լինելու է հայ-ամերիկյան նախագիծ, հեռարձակվելու է երկու երկրներում էլ, իսկ մասնակիցները կլինեն տարբեր տարածաշրջանների, ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներ։

Արտերկրի գործընկերների հետ կա սերտ համագործակցություն, երբեմն՝ փորձի փոխանակում։ Ներկայացուցչական էր 2014 թվականին Վրաստանում կազմակերպված պայծառատեսների միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում ևս ծանոթացա բազմաթիվ գործընկերների, նրանց գործունեության հետ։ Ամեն դեպքում նրանք բոլորը յուրահատուկ են՝ բաժանվելով լուսնային, արեգակնային և աստղային խմբերի։ Անհամեստության չհնչի, բայց ինձ մոտ համադրված են երեք ուղղություններն էլ։

-Լրատվամիջոցների սպասված հյուրերից եք։ Սոցիալական ցանցերում ունեք նաև Ձեր հարթակները, որոնցում բավականին հասանելի տեղեկություններ եք տրամադրում հանրությանը։ YouTube-ում ունեք հաղորդում ՝ «Պայծառատեսություն հանուն բարության» խորագրով։ Որքանո՞վ է այդ բարությունն ընկալվում հանրության կողմից, կա՞ն թերահավատներ։

-Բնականաբար, կան թե ընկալողներ, թե, անգամ, մերժողներ։ Չի կարող մեկ մարդը սիրելի ու ընդունված լինի բոլորի կողմից։ Ի դեպ, հաղորդաշարից գոյացող ողջ միջոցներն ուղղվում են բարեգործական նպատակների։ Համանման նախեձեռնություններ շատ ենք ունենում՝ օգնելով կարիքավորներին, եկեղեցուն, բայց, թերևս, դրանց մասին լռելն ավելի նախընտրելի է։

600x400

-Ստացել եք երկու բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական և մանկավարժական, այդուհանդերձ, Ձեր գործունեության հիմնական ոլորտը պայծառատեսությունն է։ Ձեզ համարո՞ւմ եք գերմարդ։

-Իհարկե ոչ։ Ես ամենասովորական մարդ եմ, պարզապես ունեմ այնպիսի ունակություն, որը չունի մարդկության գերշիռ մեծամասնությունը։ Առօրյայում սովորական մի կին եմ՝ դավանելով առաքինությունն ու բարոյական չափանիշները, նվիրված իր ընտանիքին, ամուսնուն, հարազատներին ու ընկերներին։ Ի դեպ, ինձ բնորոշ է գյումրեցուն հատուկ հումորը, սիրում եմ ու հաճախ կազմակերպում ուրախ ընկերական հավաքույթներ։

Արդեն նշեցի, որ ինքս աստվածապաշտ եմ։ Ամեն տարի մատաղ եմ մատուցում Մուղնու եկեղեցում, նաև՝ զանազան օժանդակություններ ցուցաբերում։ Եվ միշտ պատրաստ եմ իմ նպաստը բերելու հայ եկեղեցուն, այն մարդկանց, ովքեր սիրում են Աստծո խոսքը։ Ինքս ձգտում եմ ապրել ու գործել այնպես, որ Բարձրյալի աչքին հաճո լինի։

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2975 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը․ Մերի Հովնանյան

29.03.2023
Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են միլիոնը։

Աշխարհում ամեն հինգերորդ հղիություն ավարտվում է վիժումով․ խորհուրդներ գինեկոլոգից

16.02.2023
Ցանկալի հղիության ընդհատումը միշտ էլ ողբերգություն է կնոջ և ընտանիքի համար․ ծանր սթրեսը ոչ այնքան ֆիզիկական է, որքան բարոյական:

Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»

02.12.2022
Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-10-2023 10:28
Հայտնի հյուրեր են հավաքվել փարիզյան հյուրանոցներից մեկում՝ գնահատելու նորաձեւության ոլորտի աշխարհի առաջատար 500 գործիչների ցանկը։ Այն ամեն տարի կազմվում է Business of Fashion բիզնես պորտալի կողմից և հանրությանը ներկայացվում Ֆրանսիայի մայրաքաղաքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում: Փարիզի նորաձեւության շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի վերջին։
03-10-2023 05:46
Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ում հետ նա ամուսնացավ այս տարվա սկզբին՝ Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծությունից հետո, պարզվում է, որ հանցագործ հեղինակության դուստր է։ Նրանց ընտանիքը ծագումով Իտալիայից է, բայց գաղթել է Ավստրալիա, որտեղ ծնվել է Բիանկան։ Հայրը՝ 69-ամյա Էլիա «Լեո» Սենսորին, բանտում է հայտնվել թմրանյութեր և զենք պահելու համար, իսկ 1990-ականներին կասկածվում էր սպանության մեջ։ Բիանկայի հորեղբայրը՝ Էրիս Սենսորին, գանգստեր է, ով հայտնի է որպես «Մելբուռնի Ալ Կապոնե»։
03-10-2023 02:54
Անաստասիա Վոլոչկովան Պավել Վոլյայի շոուի ընթացքում անկեղծորեն պատմել է, որ նախկինում հարաբերությունների մեջ է եղել Ջիմ Քերիի հետ։ Նա ասել է, որ հոլիվուդյան դերասանը հիանալի համբուրող է, դրանով իսկ հաստատելով, որ ռոմանտիկ զգացմունքներ են ունեցել։ Սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել։ Մեծ թատրոնի նախկին պրիման խոստովանել է, որ իրենց սերը դատապարտված էր, քանի որ երկուսն էլ հասկանում էին, որ չեն կարող լքել իրենց հին կյանքը։
03-10-2023 01:42
Անյա Թեյլոր-Ջոյն ու Մալքոլմ Մաքրեյն ամուսնացել են։ Արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում, որին ներկա են եղել հայտնի հյուրեր՝ Կարա Դելևինը, Ջենիֆեր Գարները, Մայլս Թելլերը և նրա կինը՝ Նիկոլաս Հուլտը և այլք։ Անյա Թեյլոր-Ջոյը և Մալքոլմ Մաքրեյը հանդիպում են 2021 թվականից։ Նրանք հաստատել էին իրենց հարաբերությունները անցյալ տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ Vanity Fair երեկույթի ժամանակ:
02-10-2023 09:43
Բրիթնի Սփիրսն Instagram-ում պահանջել է ներողություն խնդրել իր մոտ եկած ոստիկաններից տեսանյութի պատճառով, որում աստղը պարում է դանակներով։ Բրիթնին վերջերս էր սոցիալական ցանցերում հրապարակել  այդ տեսանյութը, որը մեծապես անհանգստացրել է նրա բաժանորդներին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.10.2023
Դիտվել է 641 անգամ
02.10.2023
Դիտվել է 264 անգամ
27.09.2023
Դիտվել է 173 անգամ
29.09.2023
Դիտվել է 167 անգամ
28.09.2023
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster