Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021

Մարդկային չբացահայտված հնարավորությունների, կանխագուշակությունների հնարավորությունների, առօրյայի վրա դրանց ունեցած ազդեցությունների մասին է Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։


-Նշվում է, որ արտակարգ իրավիճակներում մարդիկ ավելի են հակված լինում դիմելու պայծառատեսների, փորձում գուշակությունների միջոցով փարատել շատ անորոշություններ ու մտավախություններ։ 2020-ը բավականին բարդ տարի էր՝ իր հետ բերելով բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ։ Որքանո՞վ այս ամենը մեծացրեց Ձեզ դիմողների բանակը։

-Եթե անկեղծ, ապա ինձ դիմողների ակտիվություն միշտ է եղել, ուստի անցյալ տարվա առումով չեմ կարող արձանագրել ակտիվության փոփոխություն։

-Այդ դեպքում արձանագրվե՞լ է արդյոք ուղղվածության, մարդկանց հարցադրումների փոփոխություն։

-Իհարկե, միանշանակ։ Վերջին շրջանում մեծ թիվ են կազմում իրենց զոհված, գերևարված, անհայտ կորած հարազատների մասին հետաքրքրվողները։

-Հատկապես ո՞ր սոցիալական խմբերը ներկայացնողներն են Ձեզ դիմում և, բացի արդեն հիշատակվածից, գերակշիռ մասով ի՞նչ բնութի հարցերի են անդրադառնում։

-Չէի ցանկանա որևէ խմբի առանձնացնել՝ ոչ սոցիալական, ոչ հասարակությունում իրենց գրաված դիրքով։ Դիմում են ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ, անգամ՝ քաղաքականությամբ զբաղվողներ։ Իսկ սոցիալապես անապահովների համար ամսվա մեջ սահմանված է օր՝ անվճար ընդունելությունների համար։ Միշտ պատրաստակամ եմ օգնելու մարդկանց, ովքեր կարիքավոր են։ Հարցադրումների մեջ գերակշռում են անձնական, առողջական և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները։

-Մարդկանց մի՞շտ է ասվում ճշմարտույունը, թե պատահում է, որ մարդասիրական նկատառումներով որոշ կատարվելիք իրողություններ թաքցվում են։

-Որևէ բան չի թաքցվում։ Անգամ, եթե ինչ-որ մեկին մահ է սպասվում, ապա ասվում է ճշմարտությունը։ Երբեմն՝ մեղադրանքներ են հնչում դաժան լինելու առնչությամբ, սակայն ավելի լավ է մարդ իմանա իր հետ կատարվելիքը, գուցե նաև՝ փորձի հակամիջոցներ ձեռնարկել, ինչ-որ կերպ կանխել սպասվելիքը, քան ինքնախաբեության մեջ խարխափի։ Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը։ Քիչ չեն դեպքերը, երբ հաջողվել է կանխել գալիք արհավիրքը։ 

600x400

-Դուք զերծ եք մնում սուրճի բաժակ կամ թուղթ նայելուց։ Որո՞նք են պայծառատեսության Ձեր աղբյուրները, միջոցները, մեթոդը։

-Իրապես որևէ միջոցից չեմ օգտվում։ Այն կարողությունը, որ տրվել է ինձ վաղ մանկությունից, թույլ է տալիս զրուցելով մարդկանց հետ՝ տեսնել նրանց անցյալը, ներկան, և, ինչու ոչ՝ նաև ապագան։

Ինքս աստվածավախ մարդ եմ, 33 անգամ կարդացել եմ Աստվածաշունչը, որտեղ ևս ասվում է կռապաշտությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Չէ՞ որ Հիսուսի ծնունդն էլ գուշակված էր մարգարեների կողմից։ Ինձ համարում եմ որևէ մեկից չտարբերվող անձնավորություն, պարզապես կարողանում եմ տեսնել բաներ, որոնք հասու չեն շատերին։

-Պայծառատեսության համար առանձնահատուկ «ներշնչանքի» կարիք լինո՞ւմ է։

- Ինձ հատուկ ներշնչանք հարկավոր չէ։ Անգամ եթե քնից արթնացնեն, ապա պատրաստ կլինեմ։ Հաճախ եմ գործընկերներիցս լսել, որ այսօր չեն կարող, հոգնած են, և այլն։ Ինձ մոտ նման բան չի նկատվել, պարզապես լինում են դեպքեր, երբ այցելուների հետ հավասար հուզվում, մտահոգվում եմ առկա խնդիրների համար, ինչը որոշակի էներգիա է տանում։

-Նշեցիք, որ պայծառատեսության հատկությունը ձեզ տրվել է փոքրուց։ Որքա՞ն վաղ տարիքից, և ինչպե՞ս է դա արտահայտվել։

-Թերևս մեկուկես տարեկանից։ Այդ շրջանում պատերի վրա ինչ-որ պատկերներ էի տեսնում, որոնք վերարտադրում էի։ Մի անգամ մանկապարտեզի դաստիարակչուհին նույնիսկ ծեծեց ինձ դրա համար։ Նեղվեցի՝ ասելով, թե ինչո՞ւ ես ինձ խփում, վաղը չէ մյուս օրը ձեր տունը փլվելու և դուք մահանալու եք։ Պատկերացրեք՝ դրան հաջորդեց ավերիչ երկրաշարժը, իսկ դաստիարակչուհիս մահացավ։

Երբ սկսեցի դպրոց հաճախել, ծնողներս զգուշացրեցին, որ պատերին հայտնվող պատկերների մասին որևէ մեկին չասեմ։ Մի օր, դեռ առաջին դասարանում տառերը սովորելիս, ձեռք բարձրացրեցի ու ուսուցչուհուն հարցրեցի․ «Ձեր շորիկը ձեր ամուսի՞նն է գնել»։ Նա զարմանալով հարցրեց՝ արդյոք զգեստն ինձ դո՞ւր է գալիս։ Ասացի, որ ոչ, դուրս չի գալիս, բայց նա նման զգեստ նվիրել է նաև իր ընկերուհուն։ Բնականաբար, ինձ մի լավ պատժեցին դրա համար, ծնողներս եկան դպրոց, որոնք տնօրինությանը զգուշացրեցին իմ յուրահատկության մասին։ Հետագայում դպրոցում փորձում էի զսպել ինձ արտահայտվելիս։

600x400

-Հաճախ եք լինում արտերկում։ Արդյոք դրանք պայմանավորվա՞ծ են ձեր գործունեությամբ, արտասահմանցի գործընկերների հետ հաղորդակցություն, համագործակցություն կա՞։

-Հիրավի արտերկիր շատ եմ լինում, եղել է տարի, որ Հայաստանում ընդհանրապես չեմ հասցրել լինել։ Մարդկանց մեծ բազմություն ինձ սպասում ու վստահում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Մոտ ժամանակներս պատրաստվում եմ մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ ծրագրված է տալ իմ հեռուստահողորդման մեկնարկը։ Ի դեպ, դա լինելու է հայ-ամերիկյան նախագիծ, հեռարձակվելու է երկու երկրներում էլ, իսկ մասնակիցները կլինեն տարբեր տարածաշրջանների, ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներ։

Արտերկրի գործընկերների հետ կա սերտ համագործակցություն, երբեմն՝ փորձի փոխանակում։ Ներկայացուցչական էր 2014 թվականին Վրաստանում կազմակերպված պայծառատեսների միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում ևս ծանոթացա բազմաթիվ գործընկերների, նրանց գործունեության հետ։ Ամեն դեպքում նրանք բոլորը յուրահատուկ են՝ բաժանվելով լուսնային, արեգակնային և աստղային խմբերի։ Անհամեստության չհնչի, բայց ինձ մոտ համադրված են երեք ուղղություններն էլ։

-Լրատվամիջոցների սպասված հյուրերից եք։ Սոցիալական ցանցերում ունեք նաև Ձեր հարթակները, որոնցում բավականին հասանելի տեղեկություններ եք տրամադրում հանրությանը։ YouTube-ում ունեք հաղորդում ՝ «Պայծառատեսություն հանուն բարության» խորագրով։ Որքանո՞վ է այդ բարությունն ընկալվում հանրության կողմից, կա՞ն թերահավատներ։

-Բնականաբար, կան թե ընկալողներ, թե, անգամ, մերժողներ։ Չի կարող մեկ մարդը սիրելի ու ընդունված լինի բոլորի կողմից։ Ի դեպ, հաղորդաշարից գոյացող ողջ միջոցներն ուղղվում են բարեգործական նպատակների։ Համանման նախեձեռնություններ շատ ենք ունենում՝ օգնելով կարիքավորներին, եկեղեցուն, բայց, թերևս, դրանց մասին լռելն ավելի նախընտրելի է։

600x400

-Ստացել եք երկու բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական և մանկավարժական, այդուհանդերձ, Ձեր գործունեության հիմնական ոլորտը պայծառատեսությունն է։ Ձեզ համարո՞ւմ եք գերմարդ։

-Իհարկե ոչ։ Ես ամենասովորական մարդ եմ, պարզապես ունեմ այնպիսի ունակություն, որը չունի մարդկության գերշիռ մեծամասնությունը։ Առօրյայում սովորական մի կին եմ՝ դավանելով առաքինությունն ու բարոյական չափանիշները, նվիրված իր ընտանիքին, ամուսնուն, հարազատներին ու ընկերներին։ Ի դեպ, ինձ բնորոշ է գյումրեցուն հատուկ հումորը, սիրում եմ ու հաճախ կազմակերպում ուրախ ընկերական հավաքույթներ։

Արդեն նշեցի, որ ինքս աստվածապաշտ եմ։ Ամեն տարի մատաղ եմ մատուցում Մուղնու եկեղեցում, նաև՝ զանազան օժանդակություններ ցուցաբերում։ Եվ միշտ պատրաստ եմ իմ նպաստը բերելու հայ եկեղեցուն, այն մարդկանց, ովքեր սիրում են Աստծո խոսքը։ Ինքս ձգտում եմ ապրել ու գործել այնպես, որ Բարձրյալի աչքին հաճո լինի։

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2531 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով...

«Հայկական արտադրանքը կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»․ Shabeeg ապրանքանիշի հիմնադիր

01.06.2022
Օրեց-օր հայկական նորաձևության դպրոցին բնորոշ են դառնում ազգային տարրերի, պատկերների, պատմա-մշակութային ժառանգության բաղադրչների ներառումը հագուստի բազմաժանր նմուշներում։

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2022 09:18
Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23
Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00
Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից  բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31
Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1370 անգամ
04.07.2022
Դիտվել է 822 անգամ
02.07.2022
Դիտվել է 403 անգամ
29.06.2022
Դիտվել է 393 անգամ
30.06.2022
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster