Կաշվե զուգագուլպաներ և տրիկոտաժե զգեստներ Proenza Schouler-ի Pre-Fall 2021 հավաքածույում
13.01.2021
Ժամանակակից իրողությունները թելադրում են իրենց սեփական կանոնները. մարդիկ ցանկանում են իրենց հարմարավետ զգալ միշտ, և ոչ միայն տան պատերի ներսում:
Proenza Schouler-ի դիզայներներն ամենից լավ զգում են այս միտումը. Ջեք Մաքքոլուն և Լազարո Էրնանդեսը ներկայացրել են փափուկ գործվածքներից պատրաստված նոր՝ pre-fall հավաքածուն։ Ի հավելումն կիպ զգեստների, առանձնանում են անկյուներով կոստյումները, «եռանկյուն» կիսաշրջազգեստները և զմրուխտի գույնի ծավալուն թևերով բլուզները, որոնք «կայունություն» են հաղորդում:
Առանձին ուշադրության են արժանի կաշվե զուգագուլպաները, հարմարավետ հողաթափերը և տարողունակ պայուսակները։
Ջեք Մաքքոլունի և Լազարո Էրնանդեսի գործնական հավաքածուն
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3802 անգամ
Читать на русском
|