Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվում են

06.01.2021

Քիմը վարձել է հայտնի անձանց ամուսնալուծությունների ազդեցիկ փաստաբան: Վերջինիս հաճախորդների թվում են Անջելինա Ջոլին, Բրիթնի Սփիրսը և Ջnոնի Դեփը:

Ամերիկայում լույս տեսնող New York Post-ի այսօրվա համարի առաջին էջին հայտնվել է «Քիմն ու Քանյեն ամուսնալուծվում են. նա արեց դա» վերնագիրով հրապարակումը: Հանրաճանաչ հրատարակության բազմաթիվ աղբյուրներ հայտնում են, որ հոլիվուդյան զույգի համար «բաժանումն անխուսափելի է», և Քարդաշյանն արդեն վարձել է աստղերի ամուսնալուծության հայտնի փաստաբան Լորա Վասերին: «Նրանք սա պահում են գաղտնի, բայց նրանք արեցին դա», - ասում է New York Post- ի աղբյուրը:-Նրանք այժմ բանակցում են բոլոր մանրամասները կարգավորելու համար»:

600x400

Քիմը նշանադրության մատանի չի կրում, իսկ Քանյեն արձակուրդներին մնացել է իր Ուայոմինգ ռանչոյում՝ ձեռնպահ մնալով այն ընտանիքի հետ անցկացնելուց: «Քիմը Քանյեին համոզել է գնալ այնտեղ [Վայոմինգ], որպեսզի կարողանան առանձին ապրել և հանգիստ կարգավորեն իրենց վերջնական բաժանումը»:

Նախկինում Քիմը ջանադրաբար աշխատել է պաշտպանել և օգնել Քանյեին՝ հաղթահարելու իր հոգեկան առողջության խնդիրները, բայց այժմ նա «էապես հասունացել է»: «Քիմը լուրջ է տրամադրված փաստաբանական քննություն հանձնելու և փաստաբան դառնալու հարցում: Նա լրջորեն է վերաբերվում բանտային բարեփոխումների իր քարոզարշավին: Մինչդեռ Քանյեն հայտարարում է նախագահի թեկնածու առաջադրվելու և այլ խենթություններ անելու մասին, ինչը պարզապես հոգնեցրել է կնոջը», - շարունակում է աղբյուրը։ Միաժամանակ, երաժշտին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր պնդում է, որ Ուեսթն ինքն է հոգնել ռեալիթիի աստղ լինելուց. «Նա չի ցանկանում նրանց հետ ոչ մի կապ ունենալ: Նրանց շոուն անտանելի է դարձել Ուեսթի համար»:

600x400

Հիշեցնենք, որ հուլիսին Ուեսթը թվիթերում գրել էր. «Ես փորձում էի ամուսնալուծվել այն ժամանակվանից, երբ Քիմը հանդիպեց Միքի հետ՝ բանտայինբարեփոխման նպատակով»,-գրել է երգիչը՝ նկատի ունենալով 2018-ի նոյեմբերին կայացած քրեական արդարադատության գագաթնաժողովը, որին մասնակցել են Քիմը և ռեփեր Միք Միլը: Եվ նա նաև հայտարարեց, որ Քարդաշյանները փորձում են իրեն ստիպել հոգեբուժական բուժում ստսնսլ:

Այնուհետև Քանյեն միայն մեկ օրով թռավ Թաիթի' իր կնոջ 40-ամյակին, մինչդեռ մնացած հյուրերը տարեդարձը տոնում էին գրեթե մեկ շաբաթ: «Նա եկավ ուշ և շուտ հեռացավ, նա չհայտնվեց Instagram-ի նրանց էջի և ոչ մի նկարում: Նա միայն բերեց հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հոլոգրամը, իսկ հետո հնարավորինս արագ հեռացավ այնտեղից»:

600x400

Աղբյուրը մանրամասնել է, որ ամուսնալուծության բանակցություններում ամենամեծ կռվանը կարող է լինել Կալիֆոռնիայում գտնվող նրանց ընտանեկան տունը, որը լիովին վերափոխվել է Քանյեի ղեկավարությամբ:

Հաղորդվում է, որ նրանք 40 միլիոն դոլար են վճարել ձյունաճերմակ առանձնատան համար, ևս 20 միլիոն ծախսել վերանորոգման վրա: «Քիմը փորձում է այնպես անել, որ Քանյեն իրեն տա Կալաբասասում գտնվող տունը, քանի որ հենց այդտեղ են ապրում և մեծանում երեխաները: Դա նրանց տունն է: Քիմին են պատկանում ամբողջ հողատարածքը և հարակից տարածքները, սակայն բուն տունը Քանյեինն է: Նրանք երկուսն էլ մեծ գումար են ներդրել այն վերանորոգելու համար»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3231 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 613 անգամ
01.05.2024
Դիտվել է 476 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster