Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Pantone-ը միանգամից երկու գույն է ընտրել 2021 թվականի համար՝ «լուսավորող» դեղին և «ամբողջովին մոխրագույն»

17.12.2020

Միասին դրանք արտահայտում են գործնականություն և ամրություն, բայց, միևնույն ժամանակ, ջերմություն ու լավատեսություն:

Pantone ինստիտուտը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել է միանգամից երկու երանգ: Կազմակերպության հիմնավորմամբ՝ այս երկու գույները միասին ընդգծում են, թե ինչպես կարող են տարբեր տարրեր միավորվել և փոխլրանցել միմյանց:

Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզեմանը նշել է, որ երանգների միությունն արտահայտում է դրական տրամադրություն, որն ուժեղացնում է «ոգու ամրությունը»: Ըստ նրա, միասին այդ համադրությունը մարդկանց տալիս է դիմացկունություն, խոհականության զգացում, բայց միևնույն ժամանակ հույս, որ ամեն ինչ կդառնա ավելի պայծառ ու մտերմիկ:

600x400

Pantone-ում պարզաբանում են, որ 2021-ի էներգետիկ և ոգեշնչող գույները պետք է «կենսախնդություն» առաջացնենեն և օգնեն մարդկանց էներգիա ու հստակություն գտնել, որպեսզի հաղթահարեն շարունակական անվստահությունը:

600x400

«Լուսավորող» PANTONE 13-0647-ը բաց և ուրախ դեղին գույնն է՝ կենսական փայլով և արևի էներգիայով ջերմացնող: «Բացարձակ մոխրագույնը»-ը՝ PANTONE 17-5104-ը, խորհրդանշում է կայունություն և հուսալիություն, որոնք հավերժ են և ամուր հիմք են տալիս: Դա լողափի խճաքարերի և բնական տարրերի գույնն է, որոնց խամրած տեսքը շեշտում է ժամանակի փորձությանը դիմակայելու ունակությունը՝ խթանելով ինքնատիրապետման և ամրության զգացումը:

600x400

Pantone-ն ավելի քան 20 տարի ուսումնասիրում և կանխատեսում է գույների դիզայնը: Հաջորդ տարվա գույնը որոշելու համար ընկերությունը տարվա ընթացքում նոր լուծումներ է փնտրում տարբեր ոլորտներում՝ զվարճանքներից մինչև ճանապարհորդություն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6424 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025
Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բարձր նորաձևության շաբաթ Փարիզում․ կայացավ Christian Dior–ի նոր հավաքածուի ցուցադրությունը

29.01.2025
Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2025 10:56
58 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Էլեոնոր Լևին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Քսենիան։ Դերասանուհու մահվան պատճառները չեն նշվում։ Լևիին հեռուստադիտողներին հայտնի է «Հետաքննության գաղտնիքները», «Կուլագիններ», «Պայմանական ոստիկան», «Երկու կապիտան - 2» և շատ այլ նախագծերում կատարած իր դերերով։
29-04-2025 10:48
Մասնագետները ալկոհոլն անվանել են որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Լյարդի համար խնդիր են նաև արագ սնունդն ու յուղոտ սնունդը։ Ծխելը օրգանի հիվանդության հաջորդ գործոնն է. նիկոտինը և ծխախոտի այլ բաղադրիչները առաջացնում են լյարդի անոթների սպազմ և ոչնչացնում լյարդի բջիջները:
29-04-2025 10:23
Օրական ընդամենը երեք րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ դրանցից մահացության վտանգը տարեցների մոտ: Այս եզրակացությանն են հանգել Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ առանց վարժությունների կատարման մարդիկ կարող են բարելավել իրենց առողջությունը՝ կանոնավոր կերպով կատարելով «դժվար» ամենօրյա գործողություններ: Դրանք ներառում են մաքրությունը, գնումները կամ այգեգործությունը:
29-04-2025 10:17
ԱՄՆ-ից մի կին պատմել է, որ լքել է ամուսնուն՝ սիրահարվելով ChatGPT չաթբոտին, գրում է The Sun-ը։ Կինը, որն իրեն Շառլոտ է անվանում, ասել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է գիշերային ակումբում 20 տարի առաջ։ 21 տարեկանում տեղի ունեցած հղիությունը նրանց ամուսնության դրդեց, ինչը կինն այժմ անվանում է «անգիտակից որոշում»։ Ժամանակի ընթացքում նրա ամուսինը հուզականորեն հեռացավ նրանից՝ թողնելով նրան մենակ տնային գործերի և երեխաների դաստիարակության հետ։
29-04-2025 01:04
Սոֆի Թըրները բաժանվել է իր զուգընկերոջից՝ բրիտանացի արիստոկրատ և միլիարդատեր Պերեգրին Փիրսոնից, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ 29-ամյա Թըրները ընկերներին ասել է, որ ինքը կրկին «ազատ» է։ Սոֆիին և Պերեգրինին վերջին անգամ միասին տեսել են Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ՝ մարտի 10-ին։ Դրանից հետո լուրեր տարածվեցին զույգի հարաբերություններում առկա խնդիրների մասին, քանի որ դերասանուհին իր սիրեցյալին ջնջել էր իր սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2025
Դիտվել է 687 անգամ
28.04.2025
Դիտվել է 659 անգամ
25.04.2025
Դիտվել է 570 անգամ
29.04.2025
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster