Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Դիմահարդարում-2021․ նորաձև միտումներ և նորարարություններ

04.12.2020

Դատելով վերջին նորաձևության շաբաթներից՝ դիմահարդարները նետվում են մի ծայրահեղությունից մյուսը: Մի բան պարզ է. 2021 թվականին ձանձրալի չի լինի: Ներկայացնում ենք առաջիկա ամիսների դիմահարդարման 10 լավագույն միտումները:

Աչքերի դիմահարդարում`յասամանի երանգնով

Lanvin, Cividini, Fashion East, Rick Owens, Iceberg․ նորաձեւության այս ապրանքանիշերն ունեն բոլորովին տարբեր փիլիսոփայություններ, բայց նրանց ցուցադրությունների մոդելները համերաշխորեն ներկայանում էին յասամանի երանգներով: Զուգադիպությո՞ւն էր: Չենք կարծում: Ուշադրության կենտրոնում ենք պահում այս նոր միտումը, մանավանդ, որ այն բոլորին սազում է։ Մանուշակագույն երանգները ներդաշնակ են թե շիկահերներին, թե թխահերներին, հիանալի կերպով ընդգծում են շագանակագույն, կանաչ և մոխրագույն աչքերը:

600x400

600x400

Նեոնային

Այս միտումը չի կարելի անվանել նորագույն. նեոնային դիմահարդարման պայծառ փայլերը մի քանի սեզոն է, ինչ զարդարում են բեմահարթակները: Սակայն վերջին շրջանում դիմահարդարներն ավելի համեստ են դարձել՝ դադարելով դեմքի կեսը շեշտել նեոնով: 2021 թվականին նորաձեւ տեսք ստեղծելու համար բավական է աչքերի անկյուններն ընդգծել նեոնային ստվերների կաթիլով կամ վերին կոպի վրա նեոնային հետք թողնել, ինչպես Helmut Lang-ի ցուցադրությունում էր:

600x400

600x400

Ֆուրսիա՝ շուրթերին

Աչքերի «զրոյական» դիմահարդարում և վառ շրթունքներ. 2021 թվականին դիմահարդարների կողմից սիրված միտումը վերածնունդ է ապրում: Ալ կարմիրին փոխարինման է գալիս հյութեղ վարդագույնը: Եթե տրամանդրություն չկա մտնելու մանրամասների մեջ, ապա պարզապես գնեք ցանկացած վառ շրթներկ՝ սառը կապտավուն ենթաերանգով. դուք չեք սխալվի:

600x400

600x400

Պաստել

Եթե կերպարում առկա է նեոն, ապա պաստելը կհայտնվի հետևյալ կերպ: Ընդգծված սլաքները, կարծես մատիտներով նկարված, այս տարվա բացարձակ պահանջն են: Ընդ որում, պարտադիր չէ, որ դրանք լինեն խիստ և մինիմալիստական. կոպերի վրա նկարեք երևակայական նախշ և հավելեք վառ ստվերաներկ կամ փայլ։ Կարելի է նաև՝ երկուսն էլ միասին, ինչպես կարող ես անել, ինչպես Anna Sui ցուցադրությունում էր:

600x400

600x400

«Էյֆորիա»

2019-ի երկրորդ կեսին աշխարհը նվաճած «Էյֆորիա» երիտասարդական սերիալի հերոսների ոճով դիմահարդարումը առաջատարների թվում կմնա նաև 2021 թվականին: Դա են հաստատում նաև վերջին ցուցադրությունները: Եվ հիշեք. փայլ կարող եք ցանել դեմքին ցանկացած հատվածի վար, օրինակ՝ ստորին կոպի տակ, ինչպես Fendi-ի և Marc Jacobs-ի ցուցադրություններում էր: Ի դեպ, հիանալի միջոց է աչքերի տակի մուգ շրջանակները թաքցնելու համար:

600x400

600x400

Անսպասելի հնարք

Ո՞վ ասաց, որ աջ կոպի վրայի ստվերաներկը պետք է լինի նույն գույնի, ինչ ձախինը: Ոչ ոք դա չի ասել: Սա նշանակում է, որ ոչինչ չի խանգարում մեզ 2021 թ. ստեղծել իսկապես նորաձեւ և ոճային աչքերի դիմահարդարում։ Եթե դեռ պատրաստ չեք նման արմատական գործողությունների, մոտեցեք մեկ այլ կողմից: Գույները խառնեք պատահականորեն, օրինակ՝ նարնջագույնն ու կապույտը՝ ոգեշնչված Oscar de la Renta-ի ցուցադրությունից:

600x400

600x400

Նույն հնարքն, ի դեպ, կարելի է անել նաև շրթունքների դիմահարդարման ժամանակ (օրինակ վերցրեք Vivetta-ի մոդելներից):

600x400

Մեկ այլ տպավորիչ հնարք է միայն մեկ աչքը վառ ստվերներով ներկելը, ինչպես Jamie Wei Huang-ի շոուում:

600x400

Թույլ մշուշ

Ոչ մի ծանր smokey eyes։ 2021-ի թոփերից է օդային, կիսաթափանցիկ շղարշը, որը հազիվ է ծածկում կոպերը: Առավել նորաձեւ գույները մոխրագույնն ու կապույտն են: Պետք չէ շատ փնտրել, պարզապես նայեք Max Mara-ի և Marc Jacobs-ի գարուն-ամառ ցուցադրությունները: Նման դիմահարդարման հիմնական առավելությունն այն է, որ կարելի է ստեղծվել հաշված վայրկյանների ընթացքում, նույնիսկ, եթե դիմահարդարման ձեր հմտությունները զրոյի են ձգտում:

600x400

600x400

Նրբագեղ հոնքեր

Դիմահարդարները շարունակում են կարոտ զգալ Մարլեն Դիտրիխի ոճի հոնքերի նկատմամբ (տե՛ս Mugler-ի ցուցադրությունը), բայց սա ավելի շատ գեղարվեստական քայլ է. բեմահարթակներից դուրս «թելերը» այդպես էլ չեն տարածվել: 2019-ին միտում կար դեպի i woke up like this, և շատ աղջիկներ ընդհանրապես դադարեցին ունքերի համար միջոցներ օգտագործել: 2021 թ.-ին նորաձեւ են բնական, բայց կոկիկ ոճավորված և միայն փոքր-ինչ ընդգծված հոնքերը: Այնպես որ, առնվազն հոնքերի մատիտը և ամրացնող գելը պետք է վերադարձվեն «արխիվից»:

600x400

Վինիլային

Դիմահարդարների կանխատեսումների համաձայն՝ 2021-ին փայլատ միջոցներն աստիճանաբար հետին պլան կմղվեն: Դա են վկայում նաև նորաձեւության ցուցադրությունները: Եթե նախատեսում եք ներդրումներ կատարել շրթունքների փայլում, նախընտրեք վինիլային էֆեկտով արտադրանքը: Նախ, դա գեղեցիկ է, և երկրորդ, այս դեպքում աչքերի դիմահարդարմամբ պետք չէ հնարքների դիմել. վինիլն իր վրա կքաշի ողջ ուշադրությունը:

600x400

600x400

Անսովոր cat eyes

Դիմահարդարման մասնագետները կատվի աչքերի ձևերը փորձարկում են յուրաքանչյուր սեզոն, բայց վերջինը հատկապես տվել է հարուստ բերք: Սլաքները նկարեք ոչ թե խստորեն թարթիչների գծի երկայնքով, այլ դրանից հեռանալով 1-2 մմ-ով, ինչպես Moschino-ի ցուցադրությունում է: Կամ սլաքներին տվեք ագռավի թեւի ձև և զարդարեք դրանք արծաթափայլ փայլով, ինչպես Halpern-ի ցուցադրությունում է:

600x400

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7439 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 779 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster