Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մայրական դեպրեսիան կամ կեսարյան հատումը կարող է երեխայի մոտ ասթմա առաջացնել

18.11.2020

Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում եղել են դեպրեսիվ վիճակում, ավելի հավանական է, որ ասթմատիկ դառնան: Դա պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, ինչպես նաև դեպրեսիայի դեմ դեղամիջոցներով:

Հոլանդացի բժիշկների կողմից 10 տարեկանից ցածր երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, այն ընտանիքներում, որոնցում մայրերը երեխային կրելիս տառապում էին դեպրեսիայից, ասթմայով տառապող երեխաներն ավելի շատ են:

Հետազոտությանը մասնակցել է 3640 ընտանիք, ովքեր լրացրել են 53 հարցից կազմված հարցաթերթիկ։ Բացի այդ, որոշ կանայք հղիության ընթացքում ստացել են դեպրեսիայի դեմ դեղորայքային բուժում (այս ընտանիքներում ասթմայով երեխաներ ամենաշատն են եղել):

Իհարկե, սա երեխաների մոտ այս հիվանդության առաջացման միակ պատճառը չէ, այստեղ կարող եք նաև ավելացնել շրջակա միջավայրի վիճակը, ծնողների ապրելակերպը, գենետիկ նախատրամադրվածությունը և շատ այլ գործոններ: Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ այս ոլորտում անհրաժեշտ է հետագա աշխատանք՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է մոր հոգեբանական վիճակն ազդում հղիության ընթացքում իր երեխայի թոքերի ձևավորման վրա:

600x400

Շնչառական համակարգի վրա ազդող մեկ այլ գործոն բացահայտել են բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով՝ երկու անգամ ավելի հավանական է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաները տառապեն ալերգիկ հիվանդություններով ու ասթմայով:

Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի շատ են ստանում իրենց համար անհրաժեշտ օգտակար մանրէներ և ունեն ավելի ուժեղ դիմադրողականություն: Միևնույն ժամանակ, կեսարյան հատմամբ ծնված շատ նորածիններ կյանքի առաջին տարում, նույն դիմադրողականությունն ու միկրոֆլորան ձեռք բերելու համար ունեն բոլոր հնարավորությունները։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1357 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2021-ի ամռան մազարի նորաձև գույները, որոնք հատկապես տարածված կլինեն

06.05.2021
Զգեստապահարանն ամբողջությամբ փոխելու համար մի ամբողջ կարողություն ծախսելու փոխարեն, ինչու՞ չսկսել ավելի պարզ բանից՝ ասենք, փոխել մազի կտրվածքը և կամ գույնը:

Ի՞նչ չուտել, որպեսզի մաշկը չկորցնի իր որակները

28.04.2021
Անգամ առաջին հայացքից անվնաս թվացյալ ապրանքները կարող են տհաճ անակնկալներ մատուցել:

Երևանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը

12.04.2021
Լիտվայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացված ֆուտբոլի կանանց Our game ընկերական միջազգային մրցաշարը։

Կանանց Հայաստանի հավաքականը կիսեց միավորները Հորդանանի ընտրանու հետ

10.04.2021
Չպահեցինք հաղթական հաշիվը։

Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լիբանանի ընտրանուն

08.04.2021
Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում:

Կապույտ ծովածոցի թագուհին. Քիմ Քարդաշյանն արդեն վայելում է իր անձնական կյանքի փոփոխությունները

03.04.2021
Քիմ Քարդաշյանն արդեն մի քանի շաբաթ ազատ կնոջ կարգավիճակում է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-05-2021 11:45
Բրենդան և Թերենսը ամուսնացած են եղել 68 տարի: Ամուսինն ու կինը մահացել են երեք օրվա տարբերությամբ: Պատմությունը զարմանալի է նրանով, որ զույգը ծանոթացել է 1952 թվականին, երբ Բրենդան և Թերենսը տասնհինգ տարեկան էին: Մեկ տարի անց նրանք ամուսնացել են և ոչ մի պահ չեն բաժանվել:
10-05-2021 11:15
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր օրական կես լիտրից ավելի քաղցր ըմպելիք են խմում, աղիքի քաղցկեղի ախտորոշումը երկու անգամ ավելի հավանական է, քան՝ նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են խմում այդպիսի ըմպելիքներ:
10-05-2021 07:23
Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։
10-05-2021 03:49
Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նկարահանվել է F**K լողազգեստների իտալական բրենդի նոր ֆոտոշարքում:
10-05-2021 01:51
Մելինդա Գեյթսը սկսել է նախապատրաստվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելուն գրեթե երկու տարի առաջ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը և մի շարք փաստաթղթեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ

01.05.2021
Այս ամիս աստղերը ձեզ խոստանում են շատ հետաքրքիր և պայծառ իրադարձություններ, որոնք դրական հույզեր և տպավորություններ կբերեն: Շատերի մոտ կբացվի երկրորդ շնչառություն, որը համարձակություն կհաղորդի և հաջողություն կբերի։

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր` «Chica Bomba (feat. Danzel)» երգի տեսահոլովակը լայն տարածում է գտել համացանցում և հայտնվել բելգիական iTunes փոփ-շքերթի 4-րդ հորիզոնականում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2021
Դիտվել է 857 անգամ
10.05.2021
Դիտվել է 768 անգամ
05.05.2021
Դիտվել է 688 անգամ
04.05.2021
Դիտվել է 670 անգամ
07.05.2021
Դիտվել է 388 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster