Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեստ. Ձեր ընտրած առյուծը ցույց կտա, թե ինչպիսին պետք է լինի ձեր կատարյալ զուգընկերը

04.11.2020

Հավանաբար հաճախ եք մտածել, թե ինչպիսի՞ն պետք է լինի ձեր կատարյալ զուգընկերը: Բազմաթիվ անգամներ, երբ ինքներդ ձեզ այս հարցն եք տվել, հավանաբար թվարկել եք շատ տարբեր որակներ, որոնք նա պետք է ունենա: Բայց, ավաղ, բոլորս էլ գիտենք, որ կատարյալ մարդիկ չեն լինում:

Յուրաքանչյուր մարդ, որպես կանոն, ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Սակայն պարզվում է, որ ձեր ենթագիտակցական միտքը կարող է ձեզ հստակ ասել, թե որ տղամարդուն կցանկանայիք տեսնել ձեր կողքին, և որ զուգընկերն է ձեզ համար առավել հարմար:

Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք այս հետաքրքիր թեստը, որը կօգնի գտնել այդ հարցի պատասխանը: Դրա համար ձեզ հարկավոր է ոչ ավելի, քան մեկ րոպե:

Ներքևի լուսանկարում պատկերված են մի քանի Առյուծներ, որոնցից յուրաքանչյուրը թաքցնում է ձեր իդեալական զուգընկերոջ կերպարը: Ընտրեք դրանցից մեկը և պարզեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը:

 600x580

Եթե ձեր ընտրությունը կանգ է առել․

1. Գեղեցիկ առյուծ

600x580

Ձեզ անհրաժեշտ են վառ ու ուժեղ հույզեր: Ձեզ այնպիսի կյանքի ուղեկից է պետք, որը կհիացնի ձեզ և արժանի կլինի հիացմունքի:

Ձեր առաջնահերթությունն այն է, որ զուգընկերը ձեզ համար հետաքրքիր լինի ու ամեն օր զարմացնի, և միգուցե, նույնիսկ․ ինչ-որ բանով ցնցի:

Դուք սիրում եք դինամիկ հարաբերություններ և ճանապարհորդություն:

2. Լուրջ ու իմաստուն առյուծ

600x580

Ձեր ընտրությունը հուշում է, որ ձեզ պետք է սրամիտ, խելացի կամ, նույնիսկ, իմաստուն մարդ: Ձեզ հարկավոր է մեկը, ով կյանքի հանգիստ և խելացի գործընկեր է: Ձեր երկրորդ կեսը պետք է անընդհատ առաջադիմի, և դուք պետք է առաջ գնաք նրա հետ միասին:

Նա պետք է աջակցի ձեզ բոլոր իրավիճակներում և խրախուսի՝ ձեր նպատակներին հասնելու համար: Երկուսդ էլ կյանքը կընկալեք փիլիսոփայորեն և հետաքրքրասիրությամբ:

3. Թեւավոր առյուծ

600x580

Ձեզ հարկավոր է մեկը, որը ձեզ վստահություն և հուսալիություն կտա: Նա պետք է ամուր կանգնի ոտքերի վրա: Ձեր կողքին գտնվող տղամարդը պետք է հստակ իմանա, թե ինչ է ուզում և արդեն լինի իր նպատակին հասնելու ճանապարհին:

Ձեզ համար կարևոր է, որ տղամարդը փառասեր լինի և ձգտի հասնել նույնիսկ արևին: Դուք, ձեր հերթին, ցանկանում եք դառնալ նրա մուսան և ոգեշնչողը:

4. Առյուծ արքան

600x580

Դուք ցանկանում եք ձեր կյանքը կապել մի մարդու հետ, ով արդեն որոշակի կարգավիճակ ունի և կարողացել է շատ բանի հասնել կյանքում: Նա պետք է վստահ լինի իր ուժերին և համարձակորեն նայի ապագային:
Նա պետք է լինի իսկական առաջնորդ և չվախենա գործել մեծ մասշտաբով:

5. Պաշտպան Առյուծ

600x580

Ձեր զուգընկերը ձեր կատարյալ հովանավորն է: Նա պետք է պաշտպանի ձեզ և պատրաստ լինի իր վրա վերցնել ձեզ հասցված ցանկացած հարված:

Ցանկանում եք ձեր կողքին տեսնել մի մարդու, որը քարե պատի պես հուսալի է, պատրաստ է ցանկացած փամփուշտ բռնել՝ միայն, թե դուք չվնասվեք և երջանիկ լինեք:

6. Առկուծ՝ ընտանիքի գլուխ

600x580

Ձեր կարծիքով, ընտանիքի մասին հոգ տանելը կյանքի ամենակարևոր արժեքներից մեկն է: Ձեր տղամարդու կատարյալ տեսակը պետք է լինի օրինակելի զուգընկեր, հայր և ամուսին:

Զուգընկեր, որը պատրաստ կլինի ամեն ինչից հրաժարվել՝ հանուն իր ընտանիքի ու ձեր բարեկեցության:

Դիտվել է 9784 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1635 անգամ
27.10.2026
Դիտվել է 269 անգամ
28.10.2026
Դիտվել է 215 անգամ
29.10.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster