Մաշկի վիճակը, մարմնի բարեկազմությունն ու էներգիան մեծապես կախված են մեր խմած ջրի քանակից և որակից:
Դա հեշտ է ապացուցել: Նախ՝ անդրադառնանք մաշկի կառուցվածքին: Էպիդերմիսում կան սպիտակուցային մանրաթելեր՝ կոլագեններ, որոնք ունեն ուշագրավ ունակություն. ջուր մտնելիս դրանք ծավալով ընդարձակվում են: Ներսից ուռած կոլագենները մեծացնում են մաշկի վրա ճնշումը, ինչի շնորհիվ մաշկը հարթվում է, վերանում կամ մեղմվում են կնճիռները:
Այդ գործընթացից է կախված մաշկի հարթությունը։ Եվ վերջինիս երիսարդությունը պահպանելու ու առողջական բազմաթիվ խնդիրներ լուծելու ամենահասանելի միջոցը օրական 1,5-2 լիտր բնական չեռացված ջուր խմելն է։ Ջուր, որը մեր օրգանիզմն ապահովում է կենսական էներգիայով և թթվածնով։ Հետևեք այս ռեժիմին, և արդյունքը շուտով կզգաք։
Գեղեցկության և երիտասարդության պահպանման մեկ այլ կարևոր միջոց շոգեբաղնիքն է: Մեր մաշկը կենդանի օրգանիզմ է, և այնտեղ կուտակվում են տոքսիններ, որոնցից պետք է պարբերաբար ազատվել: Հաշվարկված է, որ մարդը պետք է 3,5 անգամ ավելի արտանետումներ դուրս բերի իր մաշկի ծակոտիներից, քան ուղիղ աղիքի և երիկամների միջով: Դրան լավագույնս կարելի է հասնել շոգեբաղնիքի միջոցով:
Հատկապես լավ է, երբ բաղնիքում ամեն ինչ փայտից է: Բացի այդ, նախընտրելի է նախօրոք պատրաստել աղի խիտ լուծույթ, դրանով դրջել փափուկ սրբիչը, քամել։ Երբ աղի սրբիչը քսելուց հետո մարմինը կարմրում է, կարող եք համարել, որ ձեր մաշկը կենդանի օրգանիզմ է: Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե օճառ, այլ եգիպտացորենի ալյուր, որը վնասակար չէ տաք տարածքում:
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47 Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34 Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով: