Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կարճահասակ կնոջ 6 առավելություն․ աստղեր, որոնց հասակը ցածր է 160 սանտիմետրից

28.08.2020

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին: Նրանք հարդարում են իրենց մազերը, մատնահարդարում անում, դիմահարդարվում և հետևում իրենց կազմվածքին: Մի խոսքով, նրանք անում են ամենը, ինչը կարող է իրենց կերպարը փոխել դեպի լավը:

Բայց բնությանը դեմ գնալ դուք չեք կարող. ինչ-որ բան հնարավոր չէ փոխել: Դրանցից մեկը հասակն է: Եվ հաճախ անհանգստանալու պատճառ է դառնում ցածր՝ մինչև 165 սմ հասակը:

Որո՞նք են թերությունները

Կարճ հասակը, ինչպես և բարձրը, թերություններ չունի: Կան մի քանի առանձնահատկություններ, որոնց հեշտ և պարզ կարելի է հարմարվել:

Օրինակ՝ խանութի վերին դարակաշարից ինչ-որ բան վերցնելու համար, դուք պետք է օգնություն խնդրեք շրջապատից: Ձեր ընկերոջը համբուրելու համար մեկ-մեկ պետք է լինում ոտքի մատների վրա կանգնել:

Լինում են իրավիճակներ, երբ դուք նստած եք բազմոցին, իսկ ձեր ոտքերը հատակին չեն հասնում: Սա, անշուշտ, առաջացնում է որոշակի անհարմարություններ: Իսկ հագուստի հետ կապված խնդիր առաջանում է անընդհատ. գնված ջինսերը, երկար կիսաշրջազգեստները հարկ է լինում կարճացնել:

Ձմռանը մեքենայի տանիքից ձյուն մաքրելու անհրաժեշտությունը նույնպես կարող է խնդիր առաջացնել:
Սրանք ոչ բոլոր դժվարություններն են, որոնք սպասում են կարճահասակներին: Այո, դրանք կյանքը բարդացնում են, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ:

Որո՞նք են առավելությունները

600x580

Դրական կողմեր կարելի է գտնել միշտ և ամեն ինչում: Հարկ է վայելել այն առանձնահատկությունը, որը բնությունն օժտել է, պարզապես պետք է հակակշիռ գտնեք բոլոր թերություններին:

Կարճ հասակը ոչ քիչ դրական կողմեր ունի.

1. Հարմարավետություն ցանկացած տրանսպորտում

Պարզապես պատկերացրեք. մեքենայում կամ հենց նույն ավտոբուսում ծնկները ոչ մի բանի չեն հպվում: Գնացքում, երբ գիշերը պետք է պառկել, դարձյալ անհարմարություններ չեն առաջանում. Կարելի է հեշտությամբ տեղավորվել, ոտքերը պարզել:

2. Հագուստի ընտրություն

Արդեն մի բացասական բան նշել ենք. հարկավոր է կարճացնել տաբատը: Բայց միևնույն ժամանակ, կարճահասակներն ունեն խանութների շատ ավելի մեծ ընտրություն. նրանք կարող են գնել իրենց հանդերձանքն ինչպես մեծահասակների բաժանմունքում, այնպես էլ դեռահասների:

3. Բարձր կրունկներ կրելը

Ցանկացած բարձրության կրունկ ցածր հասակի դեպքում լավ տեսք է ունենում: Ցածր հասակի դեպքում բաձրակրունկ կոշիկները չեն ստեղծում այնպիսի անհարմար իրավիճակ, որի հետ հաճախ բախվում են բարձրահասակ աղջիկները. լինել ավելի բարձր, քան շրջապատող տղաները:

4. Տղամարդկային ուշադրություն

Փոքրիկ կանայք փխրուն ու անպաշտպան են թվում, ցանկանում ես ինչ-որ բանով օգնել, սկսել հոգ տանել: Տղամարդիկ սիրում են իրենց ուժեղ և համարձակ զգալ: Կարճահասակ կանանց հետ նրանք դրա համար լավ առիթ ունեն:

5. Միշտ երիտասարդ

Հայտնի արտահայտություն կա «Փոքրիկ շնիկը մինչև ծերություն ձագ է»: Թե սովորական, թե հայտնի մարդկանց շրջանում բազմաթիվ օրինակներ կան, որ ցածրահասակ կանայք ավելի երիտասարդ են թվում, քան նրանց բարձրահասակ հասակակիցները: Այս օրինաչափությունը միշտ չէ, որ արդիական է. նախադրյալն այն է, որ կինը հոգ տանի իր մասին:

6. Գրավիչ՝ ցանկացած կազմվածքի պարագայում

Արժե նշել, որ կարճ հասակի դեպքում, անգամ որոշակի քանակությամբ լրացուցիչ կիլոգրամների առկայությունը կարճահասակ կանանց դեռ թույլ է տալիս ունենալ բարետես և նրբագեղ տեսք:

Ինչպես տեսնում եք, կարճ հասակը շատ առավելություններ ունի: Կենտրոնանալով դրանց վրա՝ կարելի է ոչ միայն մոռանալ բարդույթների մասին, այլև արտաքին տեսքի առանձնահատկությունը դարձնել հպարտության առիթ:

Իսկ հիմա ներկայացնում ենք համընդհանուր ճանաչում և սեր վայելող աստղերի, որոնց հասակը չի գերազանցում 160 սանտիմետրը։

• Երգչուհի Արիանա Գրանդե. հասակը՝ 153 սմ

600x580

• Եվա Լոնգորիա․ հասակը՝ 157 սմ

600x580

• Սքարլեթ Յոհանսոն․ հասակը՝ 160 սմ

600x580

• Կամիլա Կաբելո․ հասակը՝ 157 սմ

600x580

•Քրիստինա Ագիլերա․ հասակը՝ 157 սմ

600x580

• Շակիրա․ հասակը՝ 150 սմ

600x580

• Քորթնին և Քիմ Քարդաշյանը․ հասակը՝ համապատասխանաբար 152 և 159 սմ

600x580

•Լեդի Գագա․ հասակը՝ 155 սմ

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1312 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է տարվա կինը

21.11.2020
Ամերիկուհի ռեփեր Քարդի Բին ճանաչվել է տարվա կին՝ Billboard երաժշտական ամսագրի վարկածով։

Մայրական դեպրեսիան կամ կեսարյան հատումը կարող է երեխայի մոտ ասթմա առաջացնել

18.11.2020
Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում եղել են դեպրեսիվ վիճակում, ավելի հավանական է, որ ասթմատիկ դառնան:

17-ամյա այս աղջկա ոտքերը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում

11.10.2020
ԱՄՆ-ի տասնյոթամյա բնակչուհի Մակի Կարին ամեն տարի ցատկային աճ էր արձանագրում, ինչը նրան թույլ է տվել պատանեկան տարիքում հասնել 208,28 սանտիմետր հասակի:

2020-ին օդից արված լավագույն լուսանկարները

07.10.2020
Իտալիայում որոշվել են 2020թ․ օդից արված լավագույն լուսանկարները՝ Siena Drone Awards 2020։

«Գահերի խաղի» աստղը՝ նկարահանման ընթացքում ամենամեծ խնդրի մասին

22.09.2020
Հայտնի դերասանուհի Մեյզի Ուիլյամսը, ով հայտնի սերիալում խաղացել է Արյա Սթարքի դերը, պատմել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնք նա ունեցել է նախագծի վրա աշխատելիս:

Հղիության 33-րդ շաբաթ. Ջիջի Հադիդը ներկայացել է նոր ֆոտոշարքով

05.09.2020
Հղիության գրեթե բոլոր ինն ամսվա ընթացքում 25-ամյա Ջիջի Հադիդը չի հայտնվել հասարակության առջև և չի խոսել իր առաջնեկի լույս աշխարհ գալուն նախապատրաստվելու մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2020 11:03
Իսրայելական ոսկերչական ընկերության դիզայներները ստեղծել են իսկական արվեստի գործ․ նրանք պատրաստել են դիմակ 250 գրամ 18 կարատանոց ոսկուց՝ 3608 բնական սև և սպիտակ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 210 կարատ է: Աքսեսուարի արժեքը 1,5 միլիոն դոլար է:
23-11-2020 10:57
Ամերիկացի հեռուստաաստղ եւ գործարար կին Քիմ Քարդաշյանը Instagram-ում տարածել է գրառում, որը հիացրել էր օգտատերերին: Հեռուստատաստղը տեսախցիկի առջեւ հայտնվեց շատ գայթակղիչ հանդերձանքով, որը հիացրել է համացանցը:
23-11-2020 09:33
Նորաձեւության արդյունաբերության ամենամեծ հարթակներից մեկը՝ Farfetch-ը, կազմել է Եվրոպայի ամենաոճային կանանց ցուցակը: Քեյթ Միդլթոնը ճանաչվել է ամենաոճային արքայական կերպարը:
23-11-2020 07:26
People ամսագրի ընթերցողներն արքայազն Հարրիին անվանել են աշխարհում թագավորական ընտանիքների ամենագրավիչ ու ցանկալի ներկայացուցիչը:
21-11-2020 11:06
Թել Ավիվի համալսարանից գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը հիպերբարիկ թթվածնային թերապիայի միջոցով, որը մեծացնում է տելոմերների երկարությունն ու օրգանիզմին օգնում ազատվել վնասված բջիջներից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2020
Դիտվել է 16889 անգամ
23.11.2020
Դիտվել է 973 անգամ
17.11.2020
Դիտվել է 596 անգամ
19.11.2020
Դիտվել է 585 անգամ
18.11.2020
Դիտվել է 428 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster