Հոլիվուդյան աստղերը ներկայացրել են իրենց ճոխ զգեստները (լուսանկարներ)
08.05.2012
Նյու Յորքում տեղի է ունեցել հոլիվուդյան աստղերի հագուստների ամենամյա տոնահանդեսը: Այս միջոցառումը կարելի է համեմատել միայն Սուպերգավաթի հետ. մասնակիցները ներկայանում են իրենց ողջ փայլով և փառքով: Այն այս անգամ կրում էր «Անհավանական զրույցներ» խորագիրը:
Աստղերի մեծ մասը ներկայացել է ջրահարս զգեստներով: Ոմանք ընտրել են կարճ փեշը, բայց երկար զգեստներն այս անգամ գերիշխող են:
Շլացուցիչ տեսք ունեն հատկապես Ջեսիկա Ալբան, Քեմերոն Դիասը, Victoria's Secret-ի հրեշտակ Կարոլինա Կուրկովան:
Ռիհաննան ինչպես միշտ առանձնանում է իր կերպարային գյուտով. նա կարծես օձ լինի իր այդ կաշվե զգեստով:
Ասում են՝ սխալ հագուստ էր ընտրել Բեյոնսեն: Նրա գրեթե թափանցիկ զգեստն ի ցույց է դրել 30-ամյա երգչուհու մարմնի թերությունները:
Հետծննդաբերական այս փուլույմ նա ռիսկի է դիմել՝ ներկայանալով այդ կերպարում: Աստղային ընտրությունից կարելի է եզրակացնել, որ այս տարի լայն տարածում են գտել ոսկեգույնը, կարմիրը և ինչպես միշտ սևը:
Դիտվել է 3123 անգամ
|