Ներկա պահին Հայաստանի լավագույն ծանրորդուհիները խնդիրներ ունեն: ՀՀ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Panorama.am-ին տեղեկացրել է, որ մեր առաջատար ծանրորդուհիներից 2-ը' Մելինա Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, այնքան էլ լավ մարզավիճակում չեն: Մելինեն արդեն 80 տոկոսով վերականգնվել է, իսկ Հռիփսիմեն' դեռևս 20-30 տոկոսով: Հետվիրահատական շրջանից հետո նրանք ապաքինման փուլում են: Մարտից հնարավոր կլինի լավ մարզավիճակ ձեռք բերել:
Ծանրորդուհիները մինչև փետրվարի 3-ը Ծաղկաձորում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի, որից հետո' փետրվարի 7-ին, այն կշարունակեն Գյումրիում: Հայաստանի ծանրամարտի առաջնությանը, որը կմեկնարկի փետրվարի 22-ին, Մելինեն և Հռիփսիմեն չեն մասնակցի:
Ըստ Արտաշես Ներսիսյանի, աղջիկների հավաքականը չի մասնակցի նաև ապրիլին Թուրքիայում տեղի ունենալի Եվրոպայի առաջնությանը, սակայն մինչև լոնդոնյան Օլիմպիադան կնարավոր կլինի վերականգնվել:
Վարկանշային մրցաշարեր մեզ համար այլևս չկան, ունենք 2 ուղեգիր, որոնց տերերը, ամենայն հավանականությամբ, կլինեն հենց Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մելինե Դալուզյանը:Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանին, ապա նրա ողնաշարը վերականգնվում է արտաքին ազդեցությամբ, և միայն ապրիլի վերջին բժիշկները կարող են ասել' մարզուհու վերադարձը մեծ սպորտ հնարավո՞ր է, թե՞ ոչ:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։