Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2020 թ
03.08.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Խոյ
Այժմ դուք կցանկանաք մենակ մնալ ինքներդ ձեզ հետ: Սիրելիներին խնդրեք այս օրերին ավելի մեղմ լինել ձեզ հետ: Աշխատանքի վայրում հաջողություն կունենաք, շատ բարենպաստ օրեր են: Այնուամենայնիվ, տնօրինության կողմից գովասանք չի լինի: Այս շրջանի աշխատանքը «հետագայի» համար է: Մի փոքր անց ձեր ջանքերը կնկատվեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Ցուլ
Այժմ հետաքրքրասիրությունը ձեզ չի խանգարի: Եթե չեք ուզում որևէ բան բաց թողնել, հետաքրքրվեք ամեն ինչով: Թե՛ տանը, թե՛ աշխատավայրում ուժ կպահանջվի: Մի վատնեք դրանք: Ժամանակի ընթացքում դրանք պետք կգան: Հարկ կլինի չեղարկել որոշ ոչ նշանակալի հանդիպումներ, որոնք կարող եք նախատեսել այլ ժամանակ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Երկվորյակ
Այս ժամանակահատվածում դուք կարող եք որևէ լուրջ գործ ձեռնարկել առանց արդյունքների համար անհանգստանալու: Ամեն ինչ լավ կստացվի: Փող ծախսել դեռ չարժե: Ավելի լավ է առանձին բանկային հաշիվ բացել և անընդհատ համալրել այն: Զգույշ եղեք. մեծ է հավանականությունը, որ աշխատանքի վայրում ձեր մասին բամբասանքներ կտարածվեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Խեցգետին
Տանը եղած հակասությունները կարող են ազդել ձեր ինքնազգացողության վրա: Աշխատեք խուսափել վեճերից: Ցանկացած նախաձեռնություն այժմ կվերջանա ձախողմամբ: Այնպես որ, եթե նույնիսկ այս օրերին ինչ-որ բան էիք ծրագրել, ավելի լավ է չեղարկեք: Հանգստյան օրերին փորձեք հրաժարվել աշխատանքից, դադար վերցրեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Առյուծ
Ձեր փոփոխական տրամադրությունը շատերին փաստի առաջ կկանգնեցնի: Եթե չեք կարող սանձել ձեր հույզերը, ավելի լավ է միայնակ լինեք: Շաբաթվա վերջում դուք կզգաք տան մեջ ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն: Եղեք ստեղծագործ: Այս ժամանակահատվածը խոստանում է շատ նոր ծանոթություններ: Դրանք ձեզ համար օգտակար կլինեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Կույս
Նույնիսկ եթե հիմա խնդիրներ ունեք, ավելի լավ է ոչ ոքի չպատմել դրանց մասին: Ոչ ոք չի կարող օգնել, բայց անիվների մեջ փայտ կարող են մտցնել: Անձնական կյանքում անդորր կլինի: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել այն մասին, թե ինչ կարող եք փոխել ձեր կյանքում:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Կշեռք
Չի բացառվում, որ ձեզ սիրավեպ է սպասվում: Մեծ հույսեր մի կապեք, լուրջ հարաբերություններ չեն ստացվի: Ավելի լավ է զբաղվել ինքնակրթությամբ. Օգտակար կլինի այս օրերին նոր բան սովորել և ուսունասիրել: Շատ բարենպաստ ժամանակ նրանց համար, ովքեր ծրագրում են հղիանալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Կարիճ
Ձեզ սպասում են շատ հանդիպումներ՝ հաճելի և ոչ այդքան: Այն մարդկանց, ովքեր ձեզ մոտ բացասական հույզեր են առաջացնում հեռացրեք ձեր կյանքից: Օգոստոսի 4-ից 8-ը ընկած ժամանակահատվածում կարող է աննախադեպ հոգնածություն զգաք: Հոգ տարեք ձեր մասին և հրաժարվեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Աղեղնավոր
Ժամանակն է, որ դուք ցուցադրեք ձեր կազմակերպչական հմտությունները: Եթե բարձրության վրա գտնվեք, կարող եք ակնկալել առաջխաղացում և պարգևատրում: Ընդհանուր առմամբ փողային հարցերում այժմ ամեն ինչ լավ կլինի, այնպես որ կարող եք մեծ գնումներ կատարել: Բայց սիրո մեջ այժմ բախտներդ չի բերի, պատրաստ եղեք դրան:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Այծեղջյուր
Ինքնավստահության պակաս այժմ չեք զգա: Բայց օգտագործեք այն խելամտորեն: Աշխատավայրում ձեզ կարող են առաջարկել լրացուցիչ պարտականություններ: Մի համաձայնվեք, եթե վարձատրությունը ձեզ չբավարարի: Փորձեք օգտակար անցկացնել հանգստյան օրերը, կարգավորեք ձեր կուտակվճած գործերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Ջրհոս
Հավանականությունը մեծ է, որ ֆինանսական կորուստներ կունենաք: Կարևոր է, որ չվշտանաք, այլ նորից սկսեք կուտակել: Ավելի վատը սպասվում է հարազատների հետ հարաբերություններում: Ամենայն հավանականությամբ հնարավոր չի լինի առանց վեճերի և տարաձայնությունների: Իրավիճակը լարված կլինի: Կուրախացնեն միայն երեխաները՝ իրենց հաջողություններով և անկեղծ սիրով:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը․ Ձկներ
Եթե որևէ առողջական խնդիրներ եք ունեցել, ապա հիմա կմոռանաք դրանց մասին: Վերջապես ձեզ լավ կզգաք: Սիրելիների հետ շփվելու համար ժամանակ ընդհանրապես չեք ունենա: Այդ իսկ պատճառով կարող են տարաձայնություններ առաջանալ: Փորձեք գոնե հանգստյան օրերին բեռնաթափել ձեր ժամանակացույցը:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4485 անգամ
Читать на русском
|