Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2020 թ

06.07.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Խոյ

Զերծ մնացեք գործարքներ կնքելուց և նոր նախագծեր մի սկսեք: Հնարավորության դեպքում ձեր պարտականությունները փոխանցեք գործընկերների կամ մտերիմների ուսերին: Մի խառնվեք այլ մարդկանց վեճերին: Փորձեք պահպանել բարձր տրամադրություն, խուսափել հուզումներից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Ցուլ

Շաբաթը հարմար է ձեռքբերումների և մասնագիտական գործունեության փոփոխությունների համար: Առանձնացրեք կարևոր գործերը և անցեք դրանց իրականացմանը: Այս ժամանակահատվածը հետաքրքիր է անձնական հարցերի առումով: Հնարավոր են նոր հանդիպումներ և ծանոթություններ, որոնք կարող են արմատապես փոխել ձեր հետագա կյանքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12. Երկվորյակ

Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, քանի որ վեճերի մեջ հաջողակ չեք լինի: Հիմա ձեզ ավելի հարմար է շրջանցող մարտավարությունը: Եթե փորձեք ինչ-որ բան պահանջել հարազատներից և մտերիմներից, ապա միայն գրգռվածության և թյուրըմբռնման ալիք կստանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Խեցգետին

Կարող եք ձեզ ճնշված զգալ, և աշխատելու մեծ ցանկություն չեք ունենա: Մի ծաղրեք ինքներդ ձեզ, ավելի լավ է դադար տվեք: Որոշ ժամանակ անց հեշտությամբ hետ կբերեք բաց թողնվածը: Հանդիպումներից շատերը, որոնք ձեզ սպասում են, կարող են խզվել ձեզնից անկախ պատճառներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Առյուծ

Ուշադրություն մի դարձրեք այն փոքր թյուրիմացություններին, որոնք կարող են առաջանալ, ընդ որում՝ ոչ ձեր մեղքով: Որոշ ծրագրեր կարող են ձախողվել, քանի որ բավարար ժամանակ չեք ունենա դրանք իրականացնելու համար: Փորձեք հնարավորինս շատ դրական հույզեր ստանալ և շփվել միայն հաճելի մարդկանց հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Կույս

Այս շաբաթը շատ հնարավորություններ կբերի, այնպես որ հանգիստ պլանավորեք բարդ գործեր և կարևոր հանդիպումներ: Ինչ-որ մեկին սպասում է ճակատագրական ծանոթություն, որը կարող է վերածվել մեծ սիրո: Միակ նախազգուշացումը. աշխատավայրում մի անտեսեք անվտանգության կանոնները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Կշեռք

Չի կարելի թուլանալ և գնալ հոսանքի ուղղությամբ: Ծրագրեր կազմեք, բայց մի տրամադրվեք որոշակի արդյունքի, հնարավորություն տվեք դրսևորվել պատահականություններին: Սիրելի մարդը պատրաստ է աջակցել ձեզ: Այժմ լավ ժամանակ է առևտրի համար, դուք կկարողանաք շահավետ գնումներ կատարել և հաճույք ստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Կարիճ

Եթե ցանկանում եք սկսել նոր գործեր, ապա առիթը բաց մի թսղեք: Այս շաբաթը շատ նպաաստավոր է ձեր ստեղծագործական ունակությունները բացահայտելու համար: Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել ձեր նախընտրած գործին կամ նրան, ինչն անհրաժեշտ է անել: Մի հրաժարվեք մարդկանց օգնելուց, բայց թույլ մի տվեք, որ դա շահարկեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Աղեղնավոր

Մի կիսվեք ձեր ամենաարժեքավոր մտքերով անգամ մտերմների հետ. վտանգ կա, որ այս տեղեկությունը կտարածվի և կարող է օգտագործվել ձեր դեմ: Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Հնարավոր են վեճեր սիրելի մարդու հետ: Առավելագույն ուշադրություն դարձրեք ֆինանսական հարցերին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Այծեղջյուր

Նոր գործեր սկսել, գործնական փարստաթղթեր ստորագրել դեռևս խորհուրդ չի տրվում: Փոխարենը շաբաթը բարեհաջող է սիրո հետ կապված ցանկացած հարցում: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար ճակատագիրը կարող է տալ նոր հրապուրանք կամ ավելի լուրջ զգացողություններ: Այս շրջանը լավ է օգտագործել մի շարք առողջարարական միջոցառումներ սկսելու համար: Միջավայրի փոփոխությունը օգտակար կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը. Ջրհոս

Առաջիկա օրերին ձեզ ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է հետևել ցանկություններին: Ներքին ձայնը կուղղորդի դեպի ճիշտ ուղի, իսկ եթե զգաք, որ չեք ցանկանում ինչ-որ մեկի հետ հանդիպել կամ որևէ պարտականություն կատարել, ապա կարող հանգիստ խղճով հրաժարվել դրանից: Այս շաբաթ ձեզ կարող են ուրախացնել սիրելիները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 6-12-ը․ Ձկներ

Զգույշ եղեք ամեն ինչից: Այժմ տանը կամ աշխատանքում կարող եք վերքեր ստանալ: Սիրային հարցերում զսպվածություն պահպանեք: Ոչ մի փոփոխություն։ Այժմ դուք չեք կարող օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտությունների:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 7706 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-9-ը 2025 թ․

03.11.2025
Այս ամիսն արդեն սկսել ենք Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետադարձ շարժումով։ Այս հսկաների ազդեցությունը կզգացվի մինչև 2026 թվականի սկիզբը։ Այնուամենայնիվ, որոշ նշաններ կկարողանան խուսափել նրանց ազդեցությունից։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը 2025 թ․

27.10.2025
Այս շաբաթն անցումային շրջան է. աստղերը բոլորիս համար բավականին մարտահրավերներով լի նոյեմբեր են պատրաստում։ Սակայն այս մարտահրավերները հիմք են 2026 թվականի մեծ հաջողության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 20- 26-ը 2025 թ․

20.10.2025
Շաբաթը սկսվում է նորալուսնով (հոկտեմբերի 21), ինչը նշանակում է, որ սա ամենահարմար ժամանակն է անձնական կյանքում փոփոխությունների և ցանկացած նոր սկիզբի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 13-19-ը 2025 թ․

13.10.2025
Այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ավարտվում է Պլուտոնի երկարատև նահանջի շրջանը, և ամեն ինչ մի փոքր ավելի կհեշտանա։ Բայց միայն մի փոքր, քանի որ նահանջող հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը դեռևս մեզ հետ են։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 6-12-ը 2025 թ․

06.10.2025
Հոկտեմբերի 7-ի լիալուսինն այս շաբաթվա սկզբին լուրջ վնաս կհասցնի շատ նշանների սիրային կյանքին, բայց որոշների բախտը սիրո հարցում կբերի:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը 2025 թ․

29.09.2025
Այս շաբաթը հեշտ չի լինելու, բայց աստղերն առանձնահատուկ դժվար մարտահրավերներ չեն կանխատեսում։ Կկարողանանք հաղթահարել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2025 11:00
Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ 
06-11-2025 05:11
Ֆրանսիայի առաջին տիկինը բացահայտ ասել է իր սիրելիներին, որ անհանգստանում է նրանից, թե ինչպիսի տեսք ունի հագուստով։ Նախկին արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիի խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը վախենում է, որ իր տաբատի ոտքերի միջև եղած անհաջող ծալքը կարող է խթանել անհեթեթ լուրերը, թե իբր նա ծնվել է որպես տղամարդ։ Այս դավադրության տեսությունը, որը տարածվել է սոցիալական ցանցերում մի քանի տարի առաջ, լուրջ հարված է հասցրել Ֆրանսիայի նախագահի կնոջ հոգեկան առողջությանը, RTL ռադիոկայանին ասել է Դյուպոն-Մորետին:
06-11-2025 04:19
Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։
06-11-2025 03:26
«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
06-11-2025 02:30
BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 1295 անգամ
03.11.2025
Դիտվել է 572 անգամ
05.11.2025
Դիտվել է 272 անգամ
04.11.2025
Դիտվել է 263 անգամ
06.11.2025
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster